ԹԵՐԵԶԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԵՎ ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 25 հունիսի 2013թ. ՍԴԴԿՈ/1 - 18 | ԹԵՐԵԶԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԵՎ ԱՇՈՏ ԶԱՔԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
25 հունիսի 2013թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Վ. Հովհաննիսյանի
Ա.
Խաչատրյանի
Ուսումնասիրելով քաղաքացիներ Թերեզա Մարտիրոսյանի և Աշոտ Զաքարյանի դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Թերեզա Մարտիրոսյանը և Աշոտ Զաքարյանը դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 8-րդ, 31-րդ և 42-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։
Ըստ դիմումի վիճարկվող նորմատիվ դրույթը, պարունակելով բովանդակային բաց, չի սահմանում ժառանգատուին փոխանցվող ժառանգության զանգվածի սահմանները, որով չի պաշտպանվում ժառանգատուի լիիրավ իրավունքները, արդյունքում վերջինիս զրկելով սեփականության իրավունքից։
Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ և 69-րդ հոդվածների պահանջներով, դատական կազմը գտնում է, որ վերոհիշյալ դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. վիճարկելով վերոհիշյալ իրավադրույթի սահմանադրականությունը դիմողները չեն ներկայացրել պատշաճ իրավական հիմնավորումներ դրա ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ։ Մինչդեռ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը որպես անհատական դիմումի ընդունելիության պայման, սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Այս համատեքստում ՀՀ սահմանադրական դատարանն իր ՍԴՈ-839 որոշման մեջ դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4- րդ մասն ամրագրում է վիճարկվող դրույթի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ ներկայացնելու դիմողին ներկայացվող պահանջը, համաձայն որի վիճարկվող օրենքի դրույթի հակասահմանադրականությունը պետք է հիմնավորված լինի օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասում նշված որևէ հատկանիշով։ Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ առկա չէ օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ մասով պայմանավորված խնդրո առարկա դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության որևէ հիմնավորում,
դիմողները նաև չեն հիմնավորել, թե վիճարկվող նորմի
«հակասահմանադրականության» արդյունքում իրենց սահմանադրական որ իրավունքներն են խախտվել, ինչպես նաև չեն հիմնավորել այդ իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող իրավադրույթի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և սահմանադրական դատարանի ՍԴՈ- 839 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։
Դատական կազմը գտնում է, որ դիմողների համար առաջացած անբարենպաստ հետևանքներն ընդամենը նրանց նկատմամբ կայացված համապատասխան դատական ակտերի արդյունք են, այսինքն խնդրո առարկա դրույթի սահմանադրականությունը վիճարկելով դիմողներն ընդամենը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց։
Առաջնորդվելով ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ- 21 որոշման մեջ արտահայտած իրավական դիրքորոշմամբ, համաձայն որի բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարցը, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 1-ին կետի հիմքով որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ, գտնում ենք, որ տվյալ դեպքում առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հիմք։
Բացի դրանից, դատական կազմն արձանագրում է, որ դիմողները չեն պահպանել նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը, ըստ որի ֆիզիկական կամ իրավաբանական անձինք սահմանադրական դատարան դիմումներ կարող են ներկայացնել իրենց նկատմամբ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորություններն սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո։ Դիմումին կից փաստաթղթերի ուսումնասիրությունից հետևում է, որ դիմողների նկատմամբ վերջնական դատական ակտը կայացվել է 2012 թվականի նոյեմբերի 28-ին, որն էլ փոստային եղանակով առաքվել է 2012 թվականի դեկտեմբերի 6-ին, սակայն ՀՀ սահմանադրական դատարան նրանց դիմումը մուտքագրվել է օրենքով սահմանված առավելագույն ժամկետից մեկ օր անց 2013 թվականի հունիսի 7-ին, ինչը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի հիմքով նույնպես անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժելու հիմք է։ Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 7-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
Քաղաքացիներ Թերեզա Մարտիրոսյանի և Աշոտ Զաքարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։
Նախագահող
Անդամներ
25 հունիսի 2013 թվականի
ՍԴԴԿՈ/1-18
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 հունիսի, 2013 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-18
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
