Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՎ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՎ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-2127 նոյեմբերի, 2015 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-21)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 նոյեմբերի 2015թ. ՍԴԴԿՈ/2 - 21 | ԱՐՏԱԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԵՎ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 27 նոյեմբերի 2015թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը`

Նախագահությամբ Կ. Բալայանի

Անդամակցությամբ Հ. Նազարյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Արտակ Գևորգյանի և Դավիթ Հարությունյանի անհատական

դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Արտակ Գևորգյանը և Դավիթ Հարությունյանը դիմել են ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 09.11.2015թ.)` խնդրելով. ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի դրույթները` այնքանով, որքանով չեն նախատեսում բողոքաբերի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով հարգելի համարելու` դատարանների պարտականությունը:

2. Դիմողները նշում են, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում առկա իրավակարգավորման համաձայն գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու մեկամսյա ժամկետն սկսում է հոսել ակտը հրապարակելու պահից` այն դեպքում, երբ ակտն իր բովանդակային մասով բողոքաբերին հասանելի է դառնում հրապարակման օրվանից հետո որոշ ժամանակ անց: Այդ ժամանակահատվածում բողոքաբերը չունի այդ ակտը բողոքարկելու իրական հնարավորություն: Ըստ դիմողների «Վերաքննիչ դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտը բողոքարկելու համար օրենսդրությամբ սահմանված մեկամսյա ժամկետի փոխարեն ավելի քիչ ժամկետում այդ գործողությունը կատարելու պարտականություն սահմանելը և դա բողոքաբերների վրա դնելը դատարանի մատչելիության իրավունքի անհամաչափ սահմանափակում է: Նման սահմանափակումն անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակարգում գործող դատական համակարգերին»:

3. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ.

դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

4. Դիմողները միջնորդություն են ներկայացրել պետական տուրքի վճարումից ազատելու մասին:

5. ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմն արձանագրում է, որ ՀՀ սահմանադրական դատարանը 2015 թվականի սեպտեմբերի 8-ի ՍԴԱՈ-55 աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել «Քաղաքացի Կարեն Հարությունյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը և գործի դատաքննությունն սկսելու օր է նշանակել 2015 թվականի դեկտեմբերի 15-ը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32, 39 և 69-րդ հոդվածների պահանջներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

«Արտակ Գևորգյանի և Դավիթ Հարությունյանի անհատական դիմումի հիման վրա` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության: Առաջարկել սույն գործը միավորել 2015 թվականի սեպտեմբերի 8-ի ՍԴԱՈ-55 աշխատակարգային որոշմամբ քննության ընդունված` «Քաղաքացի Կարեն Հարությունյանի դիմումի հիման վրա ՀՀ íարչական դատավարության օրենսգրքÇ 156-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, 160-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործին: Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Բավարարել դիմումների միջնորդությունը և նրանցազատել պետական տուրքի վճարումից:

Նախագահող

Անդամներ

27 նոյեմբերի 2015 թվականի

ՍԴԴԿՈ/2-21

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 նոյեմբերի, 2015 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-21
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել