Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Մկրտչյան — ԵԴ2/0964/02/23
ՎճռաբեկԿոռուպցիոն քաղաքացիականAI Ինդեքսավորված

Մկրտչյան — ԵԴ2/0964/02/23

Վճռաբեկ դատարանԵԴ2/0964/02/2312 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ ««Սնան» ազգային պարկ» պետական ոչ առնտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) հայցի ընդդեմ Ժնիկ Մկրտչյանի գումար բռնագանձելու ն պայմանագիրը լուծելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ գործին մասնակից չդարձած անձ «Վիշափ Փրոջեքթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ժնիկ

Ամբողջ Տեքստ

(1 արն

լ / 2 1

ՊԱՆ 2»)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԵԴԶ/0964/02/23 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2Զ/0964/02/23

Նախագահող դատավոր՝ Լ. Գրիգորյան

Դատավորներ՝ Ժ. Ասատրյան

Ն. Գաբրիելյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի մարտի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ ««Սնան» ազգային պարկ» պետական ոչ առնտրային կազմակերպության (այսուհետ` Կազմակերպություն) հայցի ընդդեմ Ժնիկ Մկրտչյանի գումար բռնագանձելու ն պայմանագիրը լուծելու պահանջների մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ գործին մասնակից չդարձած անձ «Վիշափ Փրոջեքթս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ժնիկ Մկրտչյանից բռնագանձել 333.518 ՀՀ դրամ, լուծել իր Ա Ժնիկ Մկրտչյանի միջն 05.12.2006 թվականին կնքված «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին»

2

պայմանագիրը, բռնագանձված գումարը փոխանցել Ֆինանսների նախարարության գործառնական վարչության հաշվեհամարին:

Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Դատարան) 12.02.2025 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.06.2025 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Դատավոր Ն. Գաբրիելյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ, 6-րդ ն 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ, 9-րդ, 360-րդ, 370-րդ ու 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ժնիկ Մկրտչյանի սնանկության գործով կառավարչի ն իր միջն 091.20235 թվականին կնքվել է հողամասի կառուցապատման իրավունքի առուվաճառքի պայմանագիր, որով իրեն է հանձնվել սնանկ ճանաչված Ժնիկ Մկրտչյանին պատկանող անշարժ գույքի կառուցապատման իրավունքը, իսկ Դատարանի վճռով լուծվել է Կազմակերպության ու Ժնիկ Մկրտչյանի միջն 05.12.2006 թվականին կնքված «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» պայմանագիրը:

Ինքը երբնէ չի ծանուցվել սույն գործի մասին, չի ներգրավվել գործի քննությանն այն դեպքում, երբ վճիռը վերաբերում է նան իր իրավունքներին ն պարտականություններին, ինչի հետնանքով զրկվել է դատական պաշտպանության իրավունքից:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 02.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ ու 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

3

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած, ինչպես նան դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի վճիռների ն նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ կայացվել է դարական ակտ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ ն 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից ն կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատական ակտն ազդում է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների ն պարտականությունների վրա, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը քննվող գործի մասին ծանուցել է տվյալ անձին, սակայն նա չի ցանկացել ներգրավվել գործին:

Շարադրված հոդվածներից բխում է, որ դատական ակտի դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունք վերապահված է նան գործին մասնակից չդարձած այն անձանց, ում իրավունքներին ն (կամ) պարտականություններին առնչվում է այդ դատական ակտը: Միաժամանակ գործին մասնակից չդարձած անձանց` դատական ակտը բողոքարկելու իրավունքը բացարձակ չէ, ն այն իրացնելու հիմնական պայմանը դատական այդ ակտի անմիջական ներգործությունն է այդ անձի իրավունքների ն (կամ) պարտականությունների վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների ն օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բոլոր դեպքերում պետք է ունենա իր խախտված իրավունքների ու օրինական շահերի վերականգնման արդյունավետ միջոցների հնարավորություն: Չնայած նրան, որ գործին մասնակից չդարձած անձինք անմիջական մասնակցություն չեն ունենում տվյալ գործի քննությանը, այնուամենայնիվ տվյալ գործով կայացված դատական ակտը (եթե այն վերաբերում է նրանց իրավունքներին ն սպարտականություններին), որպես կանոն, բացասաբար է անդրադառնում երանց իրավունքների ու պարտականությունների վրա: Այլ կերպ ասած՝ դատական ակտով ոչ միայն պետք է անմիջականորեն շոշափվեն այդ անձանց իրավունքները ն պարտականությունները, այլն խոչընդոտներ ստեղծվեն նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար (րես «ԲԱԳՐԵՎԱՆՅԱՆ ՂՈՂԱՆՋ» ՍՊԸնե ըեդդեմ Պաշտպանության նախարարության թիվ ԵԴ/28163/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.06.2021 թվականի որոշումը):

Նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ կայացրած դատական ակտի առկայությունը կապված է կողմերի իրավահավասարության ու մրցակցության սկզբունքների խախտման հետ, իսկ նման խախտմամբ գործի քննության իրականացման արդյունքում կայացված դատական ակտն էլ չի կարող լինել օրինական ն հիմնավորված (տե'ս

4

Աննա ն Գալինա Խաչատրյաններն ըեդդեմ Ռոստոմ Բուռնազյանի ու Ռոստոմ Բուռնազյանն ընդդեմ Աննա ն Գալինա Խաչատրյանների թիվ ԵԿԴ/0408/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի՝ արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերնույթ կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին ն պարտականություններին:

Ինչ վերաբերում է անձի իրավունքների ն ապարտականությունների վերաբերյալ դատական ակտ կայացված լինել կամ չլինելու հարցին, ապա այն պետք է գնահատման առարկա դարձվի ն պարզվի ՀՀ վերաքննիչ դատարանում' գործի քննության փուլում (տե՛ս Գառնիկ Կուրղինյանը ն Մանյա Ալոյանն ընդդեմ Անահիտ ու Միքայել Կուրղինյանների թիվ ԵԱՔԴ/2573/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրն ի թիվս այլնի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես դատական ակտի պարտադիր բեկանման հիմք սահմանել է նան այն դատական ակտի բեկանումը, որն ազդել է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների ն պարտականությունների վրա: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված խախտումների բնույթն այնպիսին է, որ դրանք կարող են վերացվել բացառապես դատական ակտի բեկանումից հետո՝ գործի ամբողջ ծավալով նոր քննություն իրականացվելու դեպքում: Նշված պատճառաբանությամբ էլ վերաքննիչ դատարանի կողմից վճռի բեկանման անվերապահ որնէ հիմքի առկայությունը հաստատված լինելու դեպքում կիրառման է ենթակա դատական ակտը բեկանելու ն գործը համապատասխան ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու լիազորությունը (տես «ԲԱԳՐԵՎԱՆՅԱՆ ՂՈՂԱՆՋ» ՍՊԸնե ըեդդեմ Պաշրպանության նախարարության թիվ ԵԴ/28163/02/8 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.06.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում այն կարող է բեկանվել միայն այն մասով, որով այդ դատական ակտը առնչվում է նշվա. անձանց իրավունքներին ն պարտականություններին (ե՛ս «Հայր ն որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի ու «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ն ընդդեմ «Հայր ն որդի Ադամյաններ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ժնիկ Մկրտչյանից բռնագանձել 333.518 ՀՀ դրամ, լուծելիր ն Ժնիկ Մկրտչյանի միջն 05.12.2006 թվականին կնքված «Պետական սեփականություն, Օ-հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի

5

տրամադրման մասին» պայմանագիրը, բռնագանձված գումարը փոխանցել Ֆինանսների նախարարության գործառնական վարչության հաշվեհամարին:

Որպես հայցի փաստական հիմնավորում Կազմակերպությունը հայտնել է, որ Ժնիկ Մկրտչյանը, խախտելով իրենց միջն 05.12.2006 թվականին կնքված «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» պայմանագիրը (այսուհետ՝ Պայմանագիր), չի վճարել հողամասի վարձավճարը, ինչի հետնանքով վերջինիս պարտքը կազմում է 333.518 ՀՀ դրամ, որից 286.808 ՀՀ դրամը՝ վարձավճարն է, իսկ 46.710 ՀՀ դրամը՝ հաշվարկված տույժը (հատոր 1-ին, գ.թ. 4-6):

Կազմակերպության որպես սեփականատիոջ ն Ժնիկ Մկրտչյանի՝ որպես կառուցապատման իրավունք ունեցող անձի միջն կնքված Պայմանագրի՝

- 11-ին կետի համաձայն՝ սեփականատերը պարտավոր է վճարի դիմաց կառուցապատման իրավունք ունեցող անձին տրամադրել հողամաս, ընդհանուր մակերեսը՝ 6.000 քմ,

- 4.4.-ին կետի համաձայն՝ կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է ժամանակին վճարել կառուցապատման իրավունքի համար վճարը,

- 5.1-ին կետի համաձայն` կառուցապատման իրավունքի տարեկան վճարը կազմում է 60.000 ՀՀ դրամ,

- 6Զրդ կետի համաձայն կառուցապատման իրավունք ունեցող անձի կողմից Պայմանագրով սահմանված ժամկետներում վճարումներ չկատարելու դեպքում կետանցի յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ' տարեկան վճարի գումարի 0.05 տոկոսի չափով,

- 8.1.3-րդ կետի համաձայն՝ սեփականատիրոջ պահանջով կառուցապատման իրավունքի պայմանագիրը կարող է դատարանով վաղաժամկետ լուծվել, եթե կառուցապատման իրավունք ունեցող անձը՝ Պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո 2 անգամից ավել չի կատարել վճարումը (հատոր 1-ին, գ.թ. 36, 37):

Պայմանագրից ծագող իրավունքը (գործում առկա վկայականի համաձայն` Ժնիկ Մկրտչյանի սեփականության օգտագործման) ենթարկվել է պետական գրանցման (հատոր 1-ին, գ.թ. 38):

Կազմակերպության կողմից տրված տեղեկանքի համաձայն՝ վարձակալ Ժնիկ Մկրտչյանի պարտքը 06.04.2023 թվականի դրությամբ կազմում է 333.518 ՀՀ դրամ (հատոր 1-ին, գ.թ. 40):

Դատարանը, արձանագրելով, որ «Պատասխանողը խախտել է 05.12.2006 թվականին կնքված «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» թիվ 620 պայմանագիրը 8.1.3-րդ կետով սահմանված պահանջը, այն է' կառուցապատման իրավունք ունեցող անձը նույն պայմանագրով սահմանված վճարման ժամկետը լրանալուց հետո երկու անգամից ավելի չի կատարել վճարումը: Հեւրնաբար, առկա են 05.12.2006 թվականին կեքված պայմանագրի 8.1Լ3րդ կետի ն պայմանագրի կողմի' «Սնան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ դատական կարգով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար անհրաժեշտ իրավական ն փաստական հիմքերը», 12.02.2025 թվականին վճռել է Կազմակերպության հայցը բավարարել:

Դատարանի 12.02.2025 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձած անձ Ընկերությունը՝ պատճառաբանելով, որ Սնանկության դատարանի

6

26.03.2020 թվականի վճռով Ժնիկ Մկրտչյանը ճանաչվել է սնանկ (սնանկության գործ թիվ ՍնԴ/1889/04/19), սնանկության գործով կառավարիչն ու ինքը սույն քաղաքացիական գործի քննությանը մասնակից չեն դարձվել, մինչդեռ Դատարանի 12.02.2025 թվականի վճիռն առնչվում է իր իրավունքներին ն. պարտականություններին, քանի որ Ժնիկ Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Սոնա Ավագյանի ու իր միջն 09.11.2023 թվականին կնքվել է «Հողամասի կառուցապատման իրավունքի առուվաճառքի» պայմանագիր, որով կառավարիչն իրեն է հանձնել Պայմանագրով նախատեսված կառուցապատման իրավունքը:

Գործին մասնակից չդարձած անձ Ընկերությունը վերաքննիչ բողոքին կցել է նան՝

- Պայմանագրի պատճենը,

- Ժնիկ Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Սոնա Ավագյանի ն իր միջն 09.11.2023 թվականին կնքված «Հողամասի կառուցապատման իրավունքի առուվաճառքի» պայմանագրի պատճենը (հատոր 2-րդ, գ.թ. 69-77):

09.11.2023 թվականին Ժնիկ Մկրտչյանի սնանկության գործով կառավարիչ Սոնա Ավագյանի՝ որպես վաճառողի ն Ընկերության՝ որպես գնորդի միջն կնքված «Հողամասի կառուցապատման իրավունքի առուվաճառքի» պայմանագրի՝

- Դ-ին կետի համաձայն՝ վաճառողը, ղեկավարվելով Սնանկության դատարանի թիվ ՍնԴ/1889/0419 սնանկության գործով գույքի վաճառքը թույլատրելու մասին որոշմամբ ն 04.07.2023 թվականի «աճուրդների արդյունքների մասին» արձանագրությամբ, գնորդին հանձնում է Ժնիկ Մկրտչյանին պատկանող (...) անշարժ գույքի կառուցապատման իրավունքը: Օտարվող կառուցապատման իրավունքը բաղկացած է 0.6 հա մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքից 05.12.2006 թվականին վավերացված Պայմանագրով նախատեսված պայմաններով, որը սահմանված է 05.12.2006 թվականից մինչն 05.12.2031 թվականը,

- 2-րդ կետի համաձայն՝ գույքը գտնվում է արգելանքի տակ, (..) կիրառման հիմք հանդիսացող փաստաթղթերը` Սնանկության դատարանի վճիռ թիվ ՍնԴ/1889/04/19 սնանկության գործով: (.) Համաձայն Սնանկության դատարանի թիվ ՍնԴ/1889/04/19 սնանկության գործով 19.07.2023 թվականի՝ գույքի նկատմամբ կիրառված սահմանափակումները ն արգելանքները վերացնելու մասին որոշման՝ վերացվել է Ժնիկ Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող (..) անշարժ գույքի նկատմամբ հողամասի կառուցապատման իրավունքի (մինչն 05.12.2031 թվականը) նկատմամբ կիրառված արգելանքներն ու սահմանափակումները (հատոր 2-րդ, գ.թ. 77):

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «բողոք բերած անձի կողմից վերը վկայակոչված հանգամանքներով չի հիմեավորվում այն հանգամանքը, որ բողոքարկվող վճիռն առեչվում է Ընկերության իրավունքներին ն պարտականություններին, քանի որ բողոքում չեն նշվել վճռի հերնանքով Ըեկերության համար ծագած պարտավորությունները կամ Ընկերության այե իրավունքները, որոնց վերաբերվում է բողոքարկվող դատական ակտը: Մասնավորապես, բողոք բերած անձը չի հանդիսանում 05122006 թվականին կեքված «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին» թիվ 620 պայմանագրի կողմ, գումարի բռնագանձման բավարարված պահանջը նույնպես վերջինիս համար որնէ պարտականություն չի սահմանում, դատական ակտով որնէ կերպ չեն

7

շոշափվել Ընկերության իրավունքներն ու օրինական շահերը: ՒԻեչ վերաբերում է Պատասխանողին փոխանցված կառուցապատման իրավունքը վերջինիս կողմից առուվաճառքի պայմանագրի հիման վրա Ընկերությանը փոխանցված լինելուն, ապա Վերաքենիչ դատարանն արձանագրում է, որ բողոք բերած անձի նշվածի վերաբերյալ իրավունքները դեռնս չեն ծագել, քանի որ այդպիսիք կարող են ծագել միայն պետական գրանցում ստանալու պահից», Ընկերության բերած վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 12.02.2025 թվականի վճռով բավարարվել է այն պայմանագիրը լուծելու ն դրա հիման վրա գումար բռնագանձելու պահանջը, որի հիման վրա սնանկության վարույթի շրջանակներում կազմակերպված աճուրդով Ժնիկ Մկրտչյանին պատկանող կառուցապատման իրավունքը վաճառվել է Ընկերությանը՝ կնքելով նշված իրավունքի օտարման վերաբերյալ առուվաճառքի պայմանագիր: Ընդ որում, նշված առուվաճառքի պայմանագիրը կնքվել է, Ա Ժնիկ Մկրտչյանին պատկանող գույքային իրավունքն օտարվել է Պայմանագրով նախատեսված պայմաններով:

Այսինքն՝ առկա է գույքային իրավունք (առնվազն սեփականության իրավունք ձեռք բերելու օրինական ակնկալիք), որը ծագել է 09.11.2023 թվականին կնքված «Հողամասի կառուցապատման իրավունքի առուվաճառքի» պայմանագրից ն որի առկայության պայմաններում ստորադաս դատարանների կողմից Ընկերությանը գործին մասնակից չդարձնելը կարող էր հանգեցնել դատավարական իրավունքի նորմի խախտման:

Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի այն հետնությանը, որ «բողոք բերած անձի նշվածի վերաբերյալ իրավունքները դեռես չեն ծագել, քանի որ այդպիսիք կարող են ծագել միայն պետական գրանցում ստանալու պահից», Վճռաբեկ դատարանը գնահատում է չհիմնավորված Ա գործի փաստական հանգամանքներից չբխող:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանի 12.02.2025 թվականի վճիռն առերնույթ առնչվում է Ընկերության իրավունքներին ն սպարտականություններին, ուստի Ընկերությունը՝ որպես գործին մասնակից չդարձած անձ, պետք է ունենա իրավական հնարավորություն՝ բողոքարկելու նշված դատական ակտը:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ «Վերաքննիչ դատարանը, կայացնելով Ընկերության վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում, սահմանափակել է վերջինիս բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը՝ նրան զրկելով վերադաս դատարանի մատչելիության իրավունքից: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ ն 372-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը, Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի ն 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 02.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար: Ընդ որում, նշված որոշումը վերացվելու դեպքում Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ենթակա է վարույթ ընդունման, եթե բացակայեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր:

8

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 02.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող ՕԱ ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 մարտի, 2026 թ.
Գործի #:
ԵԴ2/0964/02/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել