ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 513 — Ապրանքների վաճառքը նմուշներով 1.
Ամփոփում
Հոդված 513. Ապրանքների վաճառքը նմուշներով 1. Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կարող է կնքվել վաճառողի առաջարկած ապրանքի նմուշին գնորդին ծանոթացնելու հիման վրա (դրա նկարագրությամբ, ապրանքների կատալոգով և այլն): 2. Նմուշով ապրանքի մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է կատարված պայմանագրում նշված վայրն ապրանքը հասցնելու պահից, իսկ եթե ապրանքը հանձնելու վայրը պայմանագրով որոշված չէ, ապա` ապրանքը քաղաքացի-գնորդի բնակության վայրը կամ իրավաբանակա
Ամբողջ Տեքստ
Հոդված 513. Ապրանքների վաճառքը նմուշներով 1. Մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կարող է կնքվել վաճառողի առաջարկած ապրանքի նմուշին գնորդին ծանոթացնելու հիման վրա (դրա նկարագրությամբ, ապրանքների կատալոգով և այլն):
2. Նմուշով ապրանքի մանրածախ առուվաճառքի պայմանագիրը համարվում է կատարված պայմանագրում նշված վայրն ապրանքը հասցնելու պահից, իսկ եթե ապրանքը հանձնելու վայրը պայմանագրով որոշված չէ, ապա` ապրանքը քաղաքացի-գնորդի բնակության վայրը կամ իրավաբանական անձ-գնորդի գտնվելու վայրը հասցնելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով:
3. Գնորդն իրավունք ունի մինչև ապրանքը հանձնելը հրաժարվել մանրածախ առուվաճառքի պայմանագիրը կատարելուց` վաճառողին հատուցելով այն անհրաժեշտ ծախսերը, որոնք վերջինս կրել է` պայմանագրի կատարման հետ կապված գործողությունների հետևանքով:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
