Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 179.1 — Դատարանում գործերի քննության ժամկետը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 179.1AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 179.1 — Դատարանում գործերի քննության ժամկետը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 179.1. Դատարանում գործերի քննության ժամկետը 1. Գործն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում է հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունվելուց հետո՝ ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով: 2. Դատարանը կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երկու անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը երեք ամիս ժամկետով: 3. Սույն հոդվա

Ամբողջ Տեքստ

Հոդված 179.1. Դատարանում գործերի քննության ժամկետը 1. Գործն առաջին ատյանի դատարանում քննվում և լուծվում է հայցադիմումը (դիմումը) վարույթ ընդունվելուց հետո՝ ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քան վեց ամսվա ընթացքում, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով:

2. Դատարանը կարող է պատճառաբանված որոշմամբ ոչ ավելի, քան երկու անգամ երկարաձգել սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետը՝ յուրաքանչյուր դեպքում առավելագույնը երեք ամիս ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում չեն ներառվում գործի վարույթի կասեցման ժամանակահատվածը, հաշտության և հաշտարարության համար դատարանի նշանակած ժամկետը և դատական հանձնարարության կատարման ժամանակահատվածը:

4. Սույն հոդվածով նախատեսված կարգավորումները կիրառելի չեն սնանկության գործերի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերի նկատմամբ: (179.1-ին հոդվածը լրաց. 25.03.26 ՀՕ-108-Ն ) ( 25.03.26 ՀՕ-108-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ԳԼՈՒԽ 18 ՎԱՐՈՒՅԹԻ ԱՎԱՐՏՆ ԱՌԱՆՑ ԳՈՐԾՆ ԸՍՏ ԷՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԵԼՈՒ &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել