«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՏՈՐԴ ՄԵՐԻ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-57)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 հոկտեմբերի 2019թ. ՍԴԴԿՈ - 57 | «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎ «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԴԻՏՈՐԴ ՄԵՐԻ ՍԵԴՐԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 21 հոկտեմբերի 2019թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
դատական կազմը`
Նախագահությամբ` Հ. Նազարյանի
Անդամակցությամբ Ա. Դիլանյանի
Ֆ. Թոխյանի
Քննության առնելով «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության և «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության դիտորդ Մերի Սեդրակյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության և «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության դիտորդ Մերի Սեդրակյանը դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան մուտքագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 1-ին) խնդրելով. «որոշել ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի ՀՀ Սահմանադրության 7-րդ, 61-րդ, 63-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:
2. Արձանագրելով դիմողի մեկնաբանությունը ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի վերաբերյալ, վերջինս գտնում է, որ ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասն ընտրական հանձնաժողովների որոշումները, գործողությունները (անգործությունը) բողոքարկելու իրավասություն ունեցող անձանց վերապահում է բողոքարկման վարչական կամ դատական կարգն ընտրելու հայեցողություն: Նման պայմաններում, ըստ դիմողի, ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 5-րդ մասի վերլուծությունից բխում է, որ նշված նորմը սահմանում է տարածքային ընտրական հանձնաժողովների այլ որոշումները, ինչպես նաև գործողությունները (անգործությունը) Կենտրոնական ընտրական հանձնաժողով բողոքարկելու հնարավորություն, միաժամանակ չբացառելով դրանք դատական կարգով բողոքարկելու հնարավորությունը: Դիմողի գնահատմամբ հակառակ մեկնաբանության պարագայում կիմաստազրկվի ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասը: Դիմողը որպես փաստարկ նաև արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ գլխով որևէ կերպ չի սահմանափակվում ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերի ցանկը: Մինչդեռ, ըստ դիմողի վիճարկվող նորմերն իրենց իրավական անորոշությամբ պայմանավորված իրավակիրառ պրակտիկայում հանգեցնում են այդ նորմերի այնպիսի մեկնաբանման և կիրառման, որի արդյունքում անձը զրկվում է արդյունավետ դատական պաշտպանության իրավունքից, իսկ ենթադրյալ արտադատական կարգի սպառումից հետո դատարան դիմելու հնարավորությունը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետների շրջանակներում զրկում է անձին վիճարկման կամ պարտավորեցման հայց ներկայացնելու հնարավորությունից տարածքային ընտրական հանձնաժողովի գործողությունների սպառված լինելու հիմքով:
3. Ելնելով «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության և «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության դիտորդ Մերի Սեդրակյանի դիմումի ու կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, այն է.
1. դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
2. դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան,
3. դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4. դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում չի իրականացվում գործի դատաքննություն,
5. առկա է դատարանի վերջնական ակտը,
6. դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները,
7. վիճարկվող նորմը դիմողի նկատմամբ կիրառվել է,
8. դիմումը հիմնավորված է,
9. դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28 և 69-րդ հոդվածներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության և «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» հասարակական կազմակերպության դիտորդ Մերի Սեդրակյանի դիմումի հիման վրա ՀՀ ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին և 5-րդ մասերի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող
Անդամներ
21 հոկտեմբերի 2019 թվականի
ՍԴԴԿՈ-57
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հոկտեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-57
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
