Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 36 — Սահմանադրության կամ դրանում փոփոխությունների և հանրաքվեով ընդունված օրենքների ուժի մեջ մտնելը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 36AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 36 — Սահմանադրության կամ դրանում փոփոխությունների և հանրաքվեով ընդունված օրենքների ուժի մեջ մտնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 36. Սահմանադրության կամ դրանում փոփոխությունների և հանրաքվեով ընդունված օրենքների ուժի մեջ մտնելը 1. Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները և հանրաքվեով ընդունված օրենքներն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե հանրաքվեով ընդունված ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ: 2. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակում

Ամբողջ Տեքստ

Հոդված 36. Սահմանադրության կամ դրանում փոփոխությունների և հանրաքվեով ընդունված օրենքների ուժի մեջ մտնելը 1. Սահմանադրությունը կամ դրանում փոփոխությունները և հանրաքվեով ընդունված օրենքներն ուժի մեջ են մտնում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե հանրաքվեով ընդունված ակտով ավելի ուշ ժամկետ նախատեսված չէ:

2. «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակումն իրականացվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հանրաքվեի դրված նախագծի ընդունման մասին որոշումը հրապարակվելուց հետո՝ ութերորդ օրը, եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը չի բողոքարկվել Սահմանադրական դատարան:

3. Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հանրաքվեի արդյունքներով ընդունված որոշումը բողոքարկվել է Սահմանադրական դատարան, ապա «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հանրաքվեով ընդունված իրավական ակտի հրապարակումն իրականացվում է հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ որոշումն ուժի մեջ թողնելու մասին Սահմանադրական դատարանի որոշումից հետո` ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել