ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 26 — Ոստիկանության իրավունքները պատժից խուսափող անձանց ձերբակալելիս և հայտնաբերելիս (վերնագիրը լրաց.
Ամփոփում
Հոդված 26. Ոստիկանության իրավունքները պատժից խուսափող անձանց ձերբակալելիս և հայտնաբերելիս (վերնագիրը լրաց. 09.06.22 ՀՕ-172-Ն) Ոստիկանությունն իրավունք ունի օրենքով նախատեսված հիմքերով և կարգով ձերբակալել և ոստիկանությունում պահել ազատազրկման ձևով պատիժը կրելուց խուսափող կամ ազատազրկման, կամ նախնական կալանքի, կամ ձերբակալվածներին պահելու վայրերից փախուստի դիմած անձանց՝ հետագայում նրանց համապատասխան մարմիններ և հիմնարկներ հանձնելու համար: Ոստիկանու
Ամբողջ Տեքստ
Հոդված 26. Ոստիկանության իրավունքները պատժից խուսափող անձանց ձերբակալելիս և հայտնաբերելիս (վերնագիրը լրաց. 09.06.22 ՀՕ-172-Ն) Ոստիկանությունն իրավունք ունի օրենքով նախատեսված հիմքերով և կարգով ձերբակալել և ոստիկանությունում պահել ազատազրկման ձևով պատիժը կրելուց խուսափող կամ ազատազրկման, կամ նախնական կալանքի, կամ ձերբակալվածներին պահելու վայրերից փախուստի դիմած անձանց՝ հետագայում նրանց համապատասխան մարմիններ և հիմնարկներ հանձնելու համար: Ոստիկանությունն իրականացնում է «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում Պրոբացիայի ծառայությունից ստացված՝ պրոբացիայի շահառուին հայտնաբերելու կամ Պրոբացիայի ծառայությանն աջակցելու մասին պահանջները: (26-րդ հոդվածը լրաց.
09.06.22 ՀՕ-172-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
