ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հոդված 1 . Հայաստանի Հանրապետությունը անկախ ժողովրդավարական պետություն է: Հոդված 2. Հայաստանի Հանրապետության պետական իշխանության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրականացնում է անմիջականորեն` հանրաքվեով և ներկայացուցչական մարմինների միջոցով: Հոդված 3 . Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է օրենսդիր, գործադիր
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ Հոդված 1 . Հայաստանի Հանրապետությունը անկախ ժողովրդավարական պետություն է: Հոդված 2. Հայաստանի Հանրապետության պետական իշխանության կրողը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է, որն իր իշխանությունը իրականացնում է անմիջականորեն` հանրաքվեով և ներկայացուցչական մարմինների միջոցով: Հոդված 3 . Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատումը: Հոդված 4 . Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը իրականացնում է օրենսդիր իշխանությունը և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի մասին օրենքով սահմանված այլ իրավասություններ: Հոդված 5. Հայաստանի Հանրապետության բարձրագույն պաշտոնական անձը Հայաստանի Հանրապետության նախագահն է, որը գլխավորում է Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունը և ներկայացնում Հայաստանի Հանրապետությունը երկրի ներսում և միջազգային հարաբերություններում: Հոդված 6. Հայաստանի Հանրապետության դատական իշխանության մարմինների համակարգը, իրավասությունների շրջանակը և փոխհարաբերության հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Հոդված 7 . Հայաստանի Հանրապետության պետական իշխանության և կառավարման տեղական մարմինների կազմավորման կարգը, իրավասությունները, գործունեության սկզբունքները և փոխհարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Հոդված 8 . Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը` հողը, ընդերքը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունը նրա ժողովրդի սեփականությունն է: Հայաստանի Հանրապետության սեփականությունն են հանդիսանում նրա տարածքի վրա գտնվող նախկին միութենական և միութենական-հանրապետական ենթակայության գերատեսչությունների բոլոր օբյեկտները: Հայաստանի Հանրապետությունն ունի ԽՍՀՄ ազգային հարստության, այդ թվում` ոսկու պաշարների, ալմաստի և վալյուտայի ֆոնդերի մասնաբաժնի իրավունք, անկախ այն հանգամանքից, թե որ երկրի տարածքում են դրանք գտնվում: Հոդված 9 . Հայաստանի Հանրապետությունում օրենքով ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը և սեփականության բոլոր ձևերի իրավահավասարությունը: Հայաստանի Հանրապետությունը խրախուսում է ազատ ձեռներեցությունը և պայմաններ է ստեղծում նրա զարգացման համար: Հոդված 10. Հայաստանի Հանրապետությունը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի նորմերից, ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը` անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից: Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գտնվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության և հոգատարության ներքո: Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մեջ մտնելու և քաղաքացիությունը կորցնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: Հոդված 11. Հայաստանի Հանրապետությունում հասարակական-քաղաքական կազմակերպությունները իրավահավասար են և հավասար իրավունքներով են մասնակցում պետության հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և մշակութային կյանքին: Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը և ազգային անվտանգության ապահովումը պետության և ժողովրդի հիմնական խնդիրներից մեկն է և դրա իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետությունը կազմակերպում է զինված ուժեր, ազգային անվտանգության մարմիններ և հայտարարում է ընդհանուր զինապարտություն: Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայելը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պարտքն է: Հոդված 13 . Հայաստանի Հանրապետությունն իր արտաքին քաղաքական գործունեության մեջ ղեկավարվում է միջազգային իրավական ակտերով և այլ պետությունների հետ իր փոխհարաբերությունները կարգավորում է միջպետական համաձայնագրերի հիման վրա: Հոդված 14 . Հայաստանի Հանրապետությունը իրականացնում է ինքնուրույն ֆինանսավարկային քաղաքականություն և այդ կապակցությամբ կազմակերպում է անկախ պետական բանկային և վարկային մարմիններ, հիմնում ազգային դրամ: Հոդված 15. Հայաստանի Հանրապետությունը ապահովում է հայերենի, որպես պետական լեզվի, գործառությունը հանրապետության կյանքի բոլոր ոլորտներում, ստեղծում կրթության, գիտության, մշակույթի և լրատվության ինքնուրույն համակարգ: Հոդված 16 . Մինչև Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրության ընդունումը գործող սահմանադրությունն ու օրենքները գործում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում սույն օրենքին և «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի հիման վրա ընդունված օրենսդրական ակտերին: ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` ա. սահակյան 25 սեպտեմբերի 1991 թվականի, քաղ. Երևան Հ.Ն.-0405-1 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ Համար Հ.Ն.-0405-1 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (25.09.1991-13.07.1995) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀԳԽՏ 1991/18(998) 30 սեպտեմբերի, Ընդունող մարմին ՀՀ Գերագույն խորհուրդ Ընդունման ամսաթիվ 25.09.1991 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ՀՀ Գերագույն խորհրդի քարտուղար Ստորագրման ամսաթիվ 25.09.1991 Ուժը կորցրել է 13.07.1995 Հիմնական ակտ 25.09.1991, Հ.Ն.-0405-1 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
