ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2024 թվականի հունվարի 16 - ին « ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում՝ 1) 6-րդ մասը «նոր նշանակում կատարելը» բառերից հետո լրացնել «կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասով սահմանված ժամկետի ավարտը» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով. «6.1. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարն առանց ազատման վերանշանակվում է իր պաշտոնում կամ ազատվում է զբաղեցրած պաշտոնից նոր նշանակում կատարվելու դեպքում: Նշված ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում չկատարվելու դեպքում ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնում նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող անձի ընդունած անհատական իրավական ակտի հիման վրա ազատվում է զբաղեցրած պաշտոնից:»: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասը «նոր նշանակում կատարելը» բառերից հետո լրացնել «կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասով սահմանված ժամկետի ավարտը» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով. «3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված ժամկետում ժամանակավոր պաշտոնակատարն առանց ազատման վերանշանակվում է իր պաշտոնում կամ ազատվում է զբաղեցրած պաշտոնից նոր նշանակում կատարվելու դեպքում: Նշված ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում չկատարվելու դեպքում ժամանակավոր պաշտոնակատարը պաշտոնում նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող անձի ընդունած անհատական իրավական ակտի հիման վրա ազատվում է զբաղեցրած պաշտոնից:»: Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասը «նոր նշանակում կատարելը» բառերից հետո լրացնել «կամ նոր նշանակման (վերանշանակման) կատարման համար սույն մասով սահմանված ժամկետի ավարտը» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով. «2.1. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձն առանց ազատման վերանշանակվում է իր պաշտոնում կամ ազատվում է զբաղեցրած պաշտոնից նոր նշանակման դեպքում: Նշված ժամկետում նոր նշանակում կամ վերանշանակում չկատարվելու դեպքում հայեցողական պաշտոն զբաղեցնող անձը պաշտոնում նշանակելու և պաշտոնից ազատելու իրավասություն ունեցող անձի ընդունած անհատական իրավական ակտի հիման վրա ազատվում է զբաղեցրած պաշտոնից:»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2024 թ. փետրվարի 1 Երևան ՀՕ-25-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 փետրվարի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-25-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (03.02.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.01.22-2024.02.04 Պաշտոնական հրապարակման օրը 02.02.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.01.2024 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 01.02.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 03.02.2024 Հիմնական ակտ 16.01.2024, ՀՕ-25-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 23.03.2018, ՀՕ-206-Ն 23.03.2018, ՀՕ-206-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 16 հունվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՀՕ-25-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
