ՄԱՐԻԱՄ ԼԱԼԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-19)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 30 հունիսի 2016թ. ՍԴԴԿՈ/2 - 19 | ՄԱՐԻԱՄ ԼԱԼԱՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Քաղ. Երեւան 30 հունիսի 2016թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը` Նախագահությամբ՝ Հ. Նազարյանի Անդամակցությամբ՝ Կ. Բալայանի Ա. Խաչատրյանի Ուսումնասիրելով Մարիամ Լալայանի անհատական դիմումի ընդունելիության հարցը, Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ Մարիամ Լալայանը 14.06.2016թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով` ,Պետական կենսաթոշակների մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը ճանաչել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերին, 83-րդ հոդվածին հակասող եւ անվավերե: Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. Վանաձորի կենսաթոշակային ապահովագրական տարածքային կենտրոնի կողմից /այսուհետ` պատկան մարմին/ 2003 թվականից դիմողին նշանակվել է կենսաթոշակ, որն ստացել է մինչեւ 20042 թվականի մարտ ամիսը, որից հետո վերջինս գրավոր դիմել է պատկան մարմնին իր հասանելիք ամենամսյա թոշակն իր բանկային հաշվին փոխանցելու խնդրանքով` այդ գումարները կուտակելու մտադրությամբ, եւ երկար ժամանակ չի ստուգել կուտակման գործընթացը: Սակայն որոշ ժամանակ անց, ավելի ստույգ՝ 2013 թվականին դիմողին հայտնի է դառնում, որ ինքը 2012թ. հունիսի 1-ից զրկվել է կենսաթոշակ ստանալու իրավունքից՝ ,Պետական կենսաթոշակների մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով, ըստ որի` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է, եթե անձին հինգ տարի անընդմեջ կենսաթոշակ չի վճարվում: Այնուհետեւ դիմողը դիմում է Վանաձորի կենսաթոշակային ապահովագրական տարածքային կենտրոնին՝ խնդրելով վերականգնել 2004 թվականից մինչեւ 2013 թվականի 8-րդ ամիսն ընկած ժամանակահատվածի համար իր կենսաթոշակ ստանալու իրավունքը, որը կենտրոնի կողմից մերժվել է վիճարկվող՝ ,Պետական կենսաթոշակների մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի հիմքով, ինչը դիմողի համար հիմք է հանդիսացել դիմելու դատական ճանապարհով իրավունքների վերականգնմանը: Սակայն դատարանները նույնպես մերժել են դիմողի պահանջը: Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը վտանգում է թե՛ կենսաթոշակ ստանալու, թե՛ անձի սեփականության իրավունքը: Ըստ դիմողի` ինքը սեփականության իրավունքով իրեն պատկանող դրամական միջոցներից հրաժարվելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել և ընդամենը որոշել է իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը տիրապետելու եղանակը: Դիմողի կարծիքով` վիճարկվող դրույթով նախատեսված իրավակարգավորման պայմաններում իր համար ստեղծվել է բացասական եւ անհաղթահարելի իրավական վիճակ, ինչի արդյունքում ինքը զրկվել է միաժամանակ երկու սահմանադրական՝ ծերության սոցիալական ապահովության եւ սեփականության իրավունքներից: Միաժամանակ, դիմողը միջնորդություն է ներկայացրել՝ պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ:
2. Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 եւ 69-րդ հոդվածների պահանջներով`3 ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ առկա չեն Մարիամ Լալայանի դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` • դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին, • դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան, • դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատա-րանի որոշում, • դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դա-տարանում գործի դատաքննություն չի իրականացվում, • դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով ,Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 31 եւ 69-րդ հոդվածներով՝ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը Ո Ր Ո Շ Ե Ց. 1. ,Մարիամ Լալայանի դիմումի հիման վրա՝ ,Պետական կենսաթոշակների մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխա-նության հարցը որոշելու վերաբերյալե գործն ընդունել քննության:
2. Մարիամ Լալայանին ազատել պետական տուրքի վճարման պարտականությունից:
3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին: Նախագահող՝ Անդամներ՝ 30 հունիսի 2016 թվականի ՍԴԴԿՈ/2-19
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 30 հունիսի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-19
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
