ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի փետրվարի 13 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2018 թվականի փետրվարի 9-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 129-րդ հոդվածի 4-րդ մասը «մասնավոր գործընկերոջ ընտրության ընթացակարգի հետ կապված վեճերով» բառերից հետո լրացնել «և «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի հետ կապված վեճերով» բառերով, իսկ «իրականացման կասեցմանը» բառերից հետո՝ «, խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի իրականացմանը կամ խաղային գործունեության կարգավորման օպերատորի գործունեության կասեցմանը» բառերով: Հոդված 2 .
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի հետ կապված վեճի վերաբերյալ գործով կիրառված հայցի ապահովման միջոցը, որը հանգեցրել է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի իրականացմանը կամ խաղային գործունեության կարգավորման օպերատորի գործունեության կասեցմանը, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում է վերացած օրենքի ուժով։ Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. փետրվարի 26 Երևան ՀՕ-51-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 փետրվարի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-51-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (28.02.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.02.16-2026.03.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.02.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 13.02.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.02.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 28.02.2026 Հիմնական ակտ 13.02.2026, ՀՕ-51-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.02.2018, ՀՕ-110-Ն 09.02.2018, ՀՕ-110-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 փետրվարի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-51-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
