Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 41, 42, 430 ԵՎ 437-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 21, 28 ԵՎ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 41, 42, 430 ԵՎ 437-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 21, 28 ԵՎ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1331 սեպտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-133)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 1 սեպտեմբերի 2022թ. ՍԴԱՈ - 133 | «ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 41, 42, 430 ԵՎ 437-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 21, 28 ԵՎ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԷԴՄՈՆԴ ԽՈՒԴՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 41, 42, 430 ԵՎ 437-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 21, 28 ԵՎ 31-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով Էդմոնդ Խուդյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41, 42, 430 և 437-րդ հոդվածների և Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21, 28 և 31-րդ հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը,

ՊԱՐԶԵՑ

.

1. 2022 թվականի մայիսի 16-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Էդմոնդ Խուդյանի (այսուհետ դիմող) դիմումը, որով դիմողը խնդրել է. «(...) որոշել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41, 42, 430, 437-րդ հոդվածների այնքանով որքանով դրանք չեն նախատեսում լիազորություն և/կամ պարտականություն դատական ակտի կատարման համար անհրաժեշտ և բավարար բովանդակությամբ կատարողական թերթ տրամադրելու և Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21, 28 և 31 հոդվածների այնքանով որքանով դրանք չեն նախատեսում պարտականություն իրենց լիազորությունների կիրառմամբ դատական ակտի կատարման համար, հիշյալ հոդվածներով նախատեսված իրավադրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և/կամ խնդրո առարկա օրենսդրության բացերի` ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 10, 11, 60, 75-րդ, 78-րդ, 79-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

2. Ներկայացված դիմումով վիճարկվում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ, 42-րդ, 430-րդ, 437-րդ հոդվածների և Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 28-րդ և 31-րդ հոդվածներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության և/կամ վիճարկվող օրենսդրության բացերի սահմանադրականությունը: Դիմողը նշում է. «Փաստացի օրենսդրական երաշխիքները բավարար չեն Դիմողի օգտին կայացված ակտը կատարելու համար, այսինքն այն կատարելու հնարավորության համար անհրաժեշտ և բավարար կառուցակարգեր և մեխանիզմներ, պարզաբանելու և համապատասխան բովանդակությամբ` կատարումն ապահովելու համար պիտանի, կատարողական թերթ տրամադրելու համար խնդրո առարկա օրենսդրությունը չի նախատեսում: Իսկ այն պարագայում երբ դատարանի տեսանկյունից դատական ակտն ու դրա հիման վրա տրված կատարողական թերթը լիովին համապատասխանում են օրենսդրությամբ սահմանված չափանիշներին և որոշակի և հստակ են, սակայն հստակ և որոշակի չեն ըստ ԴԱՀԿ ծառայության, օրենսդրությունը ևս որևէ երաշխիք չի նախատեսում Դիմողի օգտին կայացված դատական ակտի կատարմանը հասնելու համար, դրանով իսկ այդ օրենսդրական բացը հակասում է ՀՀ Սահմանադրությանը»: Ըստ դիմողի մյուս կողմից այնքանով, որքանով Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21-րդ, 28-րդ և 31-րդ հոդվածներով սահմանված կառուցակարգերը թույլ են տալիս ԴԱՀԿ ծառայությանը կատարողական թերթը վերադարձնել և չկատարել դատական ակտը, հակասում են Սահմանադրության 162-րդ հոդվածին, քանի որ, ըստ էության, ստացվում է, որ դատարանի կողմից իրականացված արդարադատության արդյունքը դատական ակտը, կատարել-չկատարելու հարցը որոշում է նաև գործադիր իշխանությունը ԴԱՀԿ ծառայությունը, և այնքանով, որքանով օրենսդրությունը չի սահմանում այդ միջամտությունը հակակշռելու և հաղթահարելու` դատարանի պարտականություն, խնդրո առարկա օրինադրույթները հակասում են Սահմանադրությանը:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն անհատական դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի նորմատիվ իրավական ակտի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և հիմնավորումներ, որ նորմատիվ իրավական ակտի հակասությունը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման` հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում իր դիմումի հիման վրա գործի քննության արդյունքում հիմնավորելով նաև իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը: Նշված պահանջին համապատասխան դիմողը պետք է նաև դիմումում առաջադրված հարցի հիմքում ներկայացնի իրավաբանորեն փաստված հանգամանքներ և նյութեր։ Սույն դիմումի ուսումնասիրությունը Սահմանադրական դատարանին հիմք է տալիս եզրակացնելու, որ նշված պահանջները պահպանված չեն այն պատճառաբանությամբ, որ դիմումի շրջանակներում դիմողը սահմանափակվել է սոսկ համապատասխան փաստերի շարադրմամբ, որոնք ներկայացնում են թիվ ԵԿԴ/0295/01/16 քրեական գործի մինչդատական և դատական վարույթների շրջանակներում կատարված դատավարական գործընթացները: Հաջորդիվ, դիմողը պարզապես վկայակոչում է Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի համապատասխան որոշումները չներկայացնելով իր կողմից վիճարկվող դրույթների ենթադրյալ հակասահմանադրականությունը հիմնավորող բավարար հիմնավորումներ: Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական դիմումներին ներկայացվող հիմնավորվածության պահանջը, համաձայն որի ի թիվս այլնի, դիմողը պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել, և ի՞նչ անմիջական պատճառահետևանքային կապ է առկա վիճարկվող օրինադրույթի և իր իրավունքների խախտման փաստի միջև, չի կարող պահպանված համարվել բոլոր այն դեպքերում, երբ դիմողը պարզապես հղում է կատարում Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված որևէ հիմնական իրավունքի առանց ներկայացնելու պատճառահետևանքային կապը վիճարկվող օրինադրույթների և ենթադրյալ խախտման փաստի միջև բավարար հիմնավորումներ։ Ուստի` պայմանավորված այն հանագամանքով, որ վերոնշյալ պահանջները դիմումում պահպանված չեն, դիմումը համարվում է ակնհայտ անհիմն: 3.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41, 42 և 437-րդ հոդվածների, Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի վերաբերյալ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սահմանադրական վերոհիշյալ նորմն իր ամրագրումն է ստացել նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում: Հիշյալ դրույթը սահմանում է այն հիմքերը, որոնց միաժամանակյա առկայության պարագայում ֆիզիկական կամ իրավաբանական անձը կոնկրետ գործով անհատական դիմում կարող է ներկայացնել Սահմանադրական դատարան։ Դրանք են ա/ երբ կոնկրետ գործով առկա է դատարանի վերջնական ակտը,

բ/ երբ սպառվել են ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

գ/ երբ վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Սույն դիմումի և դրան կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նշյալ դրույթները դիմողի նկատմամբ չեն կիրառվել, հետևաբար դիմողն իրավասու չէ ներկայացնել վերոնշյալ նորմերի սահմանադրականության վերաբերյալ դիմում: Ինչ վերաբերում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 01.12.2020թ. որոշումը կայացնելիս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41 և 42-րդ հոդվածներով ղեկավարվելու և դրանք նշյալ դատական ակտում վկայակոչելու հանգամանքին, ապա Սահմանադրական դատարանը արձանագրում է, որ քրեադատավարական հիշյալ նորմերի բովանդակությունն ինքնին փաստում է, որ դրանց վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ, և դրանց միջոցով դատարանը դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրել իր գործողությունների օրինականության վրա, ուստի հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից վերոգրյալը չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»: Իրավանորմի կիրառված լինելու հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշումներ արտահայտել է իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշմամբ նշելով. «Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի` «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...», ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 60-րդ հոդվածի 2-րդ մասում պարունակվող «...և չի կիրառվել» բառակապակցություններում «կիրառում» հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման: Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ: Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում»: Այսպիսով, Սահմանադրական դատարանը հանգում է եզրակացության առ այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41, 42 և 437-րդ հոդվածները, ինչպես նաև Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը չեն կիրառվել դիմողի նկատմամբ, հետևաբար դիմողն իրավասու չէ ներկայացնել վերոնշյալ նորմերի հակասահմանադրականության վերաբերյալ դիմում: Սահմանադրական դատարանն իր 17.03.2009 թ. ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ ամրագրված իրավական դիրքորոշումներով գտել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ: Վերոգրյալի հաշվառմամբ Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն դիմումի քննությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41, 42 և 437-րդ հոդվածների, ինչպես նաև Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի մասով ենթակա է մերժման: 3.2. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21 և 31-րդ հոդվածների վերաբերյալ Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն Սահմանադրական դատարան կարող է դիմել յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը։ Ընդ որում, սահմանադրական կոնկրետ վերահսկողության առարկա կարող են դառնալ այնպիսի վեճեր, որոնց հիմքում դրված են ոչ թե կոնկրետ գործի փաստական և/կամ իրավական հանգամանքների գնահատման, վիճարկվող իրավական նորմի տվյալ գործով կիրառման կամ չկիրառման հարցեր, այլ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության գնահատման հարցեր: Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ գործի նյութերի ուսումնասիրությունը վկայում է նաև այն մասին, որ սույն անհատական դիմումով դիմողը, ըստ էության, վիճարկվող նորմերի հակասահմանադրականության որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, իսկ որպես փաստարկ ներկայացվող դիրքորոշումներն առավելապես վերաբերում են դատարանների (մասնավորապես վերաքննիչ քրեական դատարանի) և հարկադիր կատարումն ապահովող ծառայության գործողությունների/դատական ակտերի իրավաչափությանը: Սահմանադրական դատարանը փաստում է, որ սույն գործով դիմողի նկատմամբ հնարավոր անբարենպաստ իրավական հետևանքներն առաջացել են թիվ ԵԿԴ/0295/01/16 քրեական գործով վերաքննիչ քրեական դատարանի 25.05.2021թ. որոշմամբ, և սույն դիմումով վիճարկվող դրույթների սահմանադրականությունը վիճարկելով դիմողը բարձրացնում է դրա կիրառման իրավաչափության հարց փորձելով ներկայացնել վիճարկվող դրույթների հակասահմանադրականության տեսանկյունից: Այսպես, դիմողը նշել է. Հիմք ընդունելով վերոգրյալը հանգում ենք այն հետևության, որ այնքանով որքանով Դիմողի նկատմամբ կիրառված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41, 42, 430, 437-րդ հոդվածները և ինչպես նաև Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21, 28 և 31-րդ հոդվածները, դրանցով սահմանած կառուցակարգով և ընթացակարգերով, այնքանով որքանով չեն երաշխավորում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի ի կատար ածումը, այդ նպատակով անհրաժեշտ և բավարար, պարզ և որոշակի, անհրաժեշտ և բավարար բովանդակությամբ կատարողական թերթի տրամադրման հնարավորությունն ու պարտականությունը հակասում են Սահմանադրությանը, քանի որ առաջացնում են մի իրավիճակ, որում հանուն Հայաստանի Հանրապետության կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չի գործում և չի կատարվում: Ավելին, խնդրո առարկա օրենսդրական կարգավորումներն ըստ էության դատական ակտի կատարման համար պատասխանատվություն և պարտականություն կրող պետական մարմինների համար տրամադրում է հնարավորություն որևէ պատճառաբանությամբ այն չկատարելու»: Հաջորդիվ, դիմողը նշել է. Հետևաբար գտնում ենք, որ օրենսդրական բացն առ այն որ ԴԱՀԿ ծառայությունը սահմանափակված չէ նման պարտականությամբ և օժտված չէ համապատասխան լիազորությամբ և առ այն որ դատարանը սահմանափակված չէ ակտի կատարման համար անհրաժեշտ և բավարար պարզաբանումներ տրամադրելու և դրանք կատարողական թերթում արտացոլելու պարտականությամբ, հակասում է ՀՀ Սահմանադրությանը»: Դիմողը նշել է նաև. Մյուս կողմից այնքանով որքանով Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21, 28 և 31-րդ հոդվածներով սահմանված կառուցակարգերը տրամադրում են ԴԱՀԿ ծառայությանը կատարողական թերթը վերադարձնելու և չկատարելու դատական ակտը հակասում են ՀՀ Սահմանադրության 162-րդ հոդվածին, քանի որ ըստ էության ստացվում է, որ դատարանի կողմից իրականացված արդարադատության արդյունքը դատական ակտը կատարել չկատարելու հարցը որոշում է նաև գործադիր իշխանությունը ԴԱՀԿ ծառայությունը և այնքանով որքանով օրենսդրությունը չի սահմանում այդ միջամտությունը հակակշռելու և հաղթահարելու դատարանի պարտականությունը, խնդրո առարկա օրինադրույթները, այդ թվում ՀՀ քրեական դատավարության օրենսդրության հակասում են ՀՀ Սահմանադրությանը»: Սահմանադրական դատարանը վերահաստատում է, որ Սահմանադրական դատարանում քննության առարկա կարող է լինել բացառապես նորմատիվ ակտի սահմանադրականության գնահատումը, ինչպես նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը: Վերոգրյալի հիման վրա Սահմանադրական դատարանը գտնում է, որ ձևականորեն բարձրացնելով իրավական նորմի սահմանադրականության հարց դիմողն իրականում առաջ է քաշում հարկադիր կատարումն ապահովող ծառայության և վերաքննիչ քրեական դատարանի գործողությունների/դատական ակտի իրավաչափության հարց, ինչը դուրս է Սահմանադրական դատարանի իրավասության շրջանակից: Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին: Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 6-րդ կետերով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. Էդմոնդ Խուդյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41, 42, 430 և 437-րդ հոդվածների և Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 21, 28 և 31-րդ հոդվածների Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

1 սեպտեմբերի 2022 թվականի

ՍԴԱՈ-133

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 սեպտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-133
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել