Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 158 — Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 158AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 158 — Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 158. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը 1. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին մասնակցել ցանկացող անձինք մինչև նիստի անցկացմանը նախորդող երրորդ օրը դատական նիստին մասնակցելու համար քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու նպատակով գրավոր դիմում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ դիմումում նշելով իրենց անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, հեռախոսահա

Ամբողջ Տեքստ

Հոդված 158. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին հասարակության ներկայացուցիչների մասնակցությունը 1. Քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին մասնակցել ցանկացող անձինք մինչև նիստի անցկացմանը նախորդող երրորդ օրը դատական նիստին մասնակցելու համար քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք ստանալու նպատակով գրավոր դիմում են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ դիմումում նշելով իրենց անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն, հեռախոսահամարը, ինչպես նաև առկայության դեպքում՝ էլեկտրոնային փոստի հասցեն:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումն ստանալուց հետո` մեկօրյա ժամկետում, քրեակատարողական հիմնարկի վարչակազմը որոշում է կայացնում քրեակատարողական հիմնարկ անձի մուտքը թույլատրելու կամ արգելելու մասին, որը մեկ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է դիմում ներկայացրած անձի հասցեով, իսկ դիմումում էլեկտրոնային փոստի հասցե կամ հեռախոսահամար նշված լինելու դեպքում նաև ուղարկվում է էլեկտրոնային փոստի հասցեով կամ ծանուցվում հեռախոսահամարով: Դիմում ներկայացրած անձը չի կարող մասնակցել քրեակատարողական հիմնարկում արտագնա դատական նիստին, եթե նա չի ստացել քրեակատարողական հիմնարկ մուտքի իրավունք:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դիմումը կարող է մերժվել, եթե դիմում ներկայացնող անձի մասնակցությունը կարող է վտանգել քրեակատարողական հիմնարկի անվտանգությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել