Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 173 — Զինաբուրգերը, ատրճանակների ու զինամթերքի պահարաններն ու դարակները, ինչպես նաև զենքի պահասենյակը պետք է փակվեն կողպեքով և կնքվեն մաստիկային կնիքով, զինաբուրգերն ու սենյակները` վաշտի
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 173AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 173 — Զինաբուրգերը, ատրճանակների ու զինամթերքի պահարաններն ու դարակները, ինչպես նաև զենքի պահասենյակը պետք է փակվեն կողպեքով և կնքվեն մաստիկային կնիքով, զինաբուրգերն ու սենյակները` վաշտի

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 173. Զինաբուրգերը, ատրճանակների ու զինամթերքի պահարաններն ու դարակները, ինչպես նաև զենքի պահասենյակը պետք է փակվեն կողպեքով և կնքվեն մաստիկային կնիքով, զինաբուրգերն ու սենյակները` վաշտի հերթապահի կնիքով, ատրճանակների ու զինամթերքի պահարաններն ու դարակները` վաշտի սերժանտի կնիքով: Պահասենյակի և զինաբուրգի բանալիները պետք է մշտապես գտնվեն վաշտի հերթապահի մոտ, իսկ ատրճանակների ու զինամթերքի պահարանների ու դարակների բանալիները` վաշտի սերժանտի մ

Ամբողջ Տեքստ

Հոդված 173. Զինաբուրգերը, ատրճանակների ու զինամթերքի պահարաններն ու դարակները, ինչպես նաև զենքի պահասենյակը պետք է փակվեն կողպեքով և կնքվեն մաստիկային կնիքով, զինաբուրգերն ու սենյակները` վաշտի հերթապահի կնիքով, ատրճանակների ու զինամթերքի պահարաններն ու դարակները` վաշտի սերժանտի կնիքով: Պահասենյակի և զինաբուրգի բանալիները պետք է մշտապես գտնվեն վաշտի հերթապահի մոտ, իսկ ատրճանակների ու զինամթերքի պահարանների ու դարակների բանալիները` վաշտի սերժանտի մոտ: Բանալիները ուրիշին տալն արգելվում է: Պահասենյակի և զինաբուրգի պահեստային բանալիները պահվում են վաշտի հրամանատարի մոտ կնքված դարակում` կողպեքով փակվող մետաղյա պահարանում (արկղիկում), իսկ զենքի (սպառազինության) հետ կրվող զինամթերքի արկղերի պահեստային բանալիները պահվում են զենքի պահասենյակում` առանձին պարկով, որը կնքվում է ստորաբաժանման հրամանատարի կնիքով: Զենքի պահասենյակում փակցվում է գույքացուցակը, որի մեջ գրանցվում են այդ սենյակում պահվող զինամթերքի արկղերը, ծանր զենքի տեսակները, զինաբուրգերը, պահարանները, դարակները և այլ գույքը: Գույքացուցակում նշվում են պահարանների համարները, թե ինչ կնիքով են դրանք կնքված: Յուրաքանչյուր զինաբուրգի (պահարանի, դարակի) վրա ամրացվում են ցուցանակներ, որոնց վրա նշվում է ստորաբաժանումը, պատասխանատու անձի զինվորական կոչումը, ազգանունը, ինչպես նաև անվան ու հայրանվան սկզբնատառերը, զինաբուրգի (պահարանի, դարակի) համարը, կնիքի համարը: Զինաբուրգում (պահարանում, դարակում) կախվում է գույքացուցակը, որի մեջ նշվում է պահվող զենքի և գույքի տեսակն ու քանակը: Զինաբուրգում (պահարանի) յուրաքանչյուր բնի վրա պետք է ամրացված լինի ցուցանակ, որի վրա նշվի զենքի տեսակն ու համարը, հակագազի համարը, ինչպես նաև այն անձի զինվորական կոչումը, ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը, որին դրանք կցված են: Զենքի պահասենյակներում և զինաբուրգերում, պահարաններում, արկղերում գտնվող բոլոր գույքացուցակները ստորագրում է վաշտի հրամանատարը: Նույն պահասենյակում մի քանի ստորաբաժանումների զենքի ու զինամթերքի պահպանման դեպքում զենքի և զինամթերքի տեղավորման, պահպանման և անվնասության համար գնդի հրամանատարության հրամանով պատասխանատու անձ է նշանակվում, որը և ստորագրում է պահասենյակի գույքացուցակը: (173-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-127-Ն, 14.04.11 ՀՕ-124-Ն, փոփ., լրաց. 1 1.06.15 ՀՕ-71-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել