ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 478 — Վաճառողի և գնորդի պարտականություններն ապրանքն առգրավելու մասին հայց հարուցելիս 1.
Ամփոփում
Հոդված 478. Վաճառողի և գնորդի պարտականություններն ապրանքն առգրավելու մասին հայց հարուցելիս 1. Եթե երրորդ անձը, մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքով, գնորդի դեմ հայց է հարուցում ապրանքն առգրավելու մասին, գնորդը պարտավոր է գործին մասնակից դարձնել վաճառողին, իսկ վաճառողը պարտավոր է այդ գործին մասնակցել գնորդի կողմից: 2. Գնորդի կողմից վաճառողին գործին մասնակից չդարձնելը վաճառողին ազատում է գնորդի առջև պատասխանատվությունից, եթե վաճառողն
Ամբողջ Տեքստ
Հոդված 478. Վաճառողի և գնորդի պարտականություններն ապրանքն առգրավելու մասին հայց հարուցելիս 1. Եթե երրորդ անձը, մինչև առուվաճառքի պայմանագրի կատարումը ծագած հիմքով, գնորդի դեմ հայց է հարուցում ապրանքն առգրավելու մասին, գնորդը պարտավոր է գործին մասնակից դարձնել վաճառողին, իսկ վաճառողը պարտավոր է այդ գործին մասնակցել գնորդի կողմից:
2. Գնորդի կողմից վաճառողին գործին մասնակից չդարձնելը վաճառողին ազատում է գնորդի առջև պատասխանատվությունից, եթե վաճառողն ապացուցում է, որ, մասնակցելով գործին, կարող էր կանխել վաճառված ապրանքի առգրավումը գնորդից:
3. Գնորդի կողմից գործին մասնակցելու հրավիրված, սակայն գործին չմասնակցած վաճառողը զրկվում է գնորդի կողմից գործը ոչ ճիշտ վարելն ապացուցելու իրավունքից:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
