Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԱԼԵՐԻ ՔՈՍԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԱԼԵՐԻ ՔՈՍԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-412 փետրվարի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 փետրվարի 2010թ. ՍԴԴԿՈ/1 - 4 | ՎԱԼԵՐԻ ՔՈՍԱԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երեւան

12 փետրվարի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը

Նախագահությամբ` Կ. Բալայանի

Անդամակցությամբ` Վ.Հովհաննիսյանի

Վ. Պողոսյանի

Քննության առնելով քաղաքացի Վալերի Քոսակյանի դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ․

1. Քաղաքացի Վալերի Քոսակյանը 01.02.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի «Դատախազի, դատավորի, դատախազության քննիչի» բառերով սահմանված դրույթների սահմանադրականությունը:

2. Դիմողը ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. Դատախազության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 13-րդ մասի «Դատախազի, դատավորի, դատախազության քննիչի» բառերը ընդունել որպես ՀՀ Սահմանադրության 6-րդ, 14.1-րդ, 34-րդ, 42-րդ հոդվածներին հակասող` ճանաչել անվավեր»: Դիմողը նշում է, որ 2007 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտել «Դատախազության մասին» ՀՀ գործող օրենքը: Համաձայն վերջինիս 75-րդ հոդվածի 1-ին մասի` 55-րդ հոդվածն ուժի մեջ է մտել 2008 թվականի հունվարի մեկից, իսկ մինչ այդ դատախազների աշխատավարձի հաշվարկը կատարվել է 1998 թվականի հուլիսի 1-ի` «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-15-րդ մասերին համապատասխան։ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 13-րդ մասը դասային աստիճան ունեցող դատախազների համար սահմանում է հավելավճար դատախազի, դատավորի և դատախազության քննիչի պաշտոնում աշխատած յուրաքանչյուր տարվա համար:

Դիմողի կարծիքով` վերոնշյալ դրույթի մասը` «դատախազ, դատավոր, դատախազության քննիչ» արտահայտություններով ձևակերպումը, սահմանափակում է դատախազության աշխատողի իրավունքները: Արդյունքում արհեստականորեն նվազեցվում է աշխատավարձի վերահաշվարկի ժամանակ աշխատանքային ստաժի ժամանակահատվածը, որը սահմանված էր «Դատախազության մասին» ՀՀ նախկին օրենքով:

Դիմողը գտնում է, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի 13-րդ մասում «դատախազ, դատավոր, դատախազության քննիչ» արտահայտությունը օրենսդրի կողմից խտրական մոտեցման դրսևորում է: Այս արտահայտությունը ոչ թե բարելավում է դատախազության աշխատողների կենսամակարդակը, այլ վատթարացնում է նրանց իրավական վիճակը, ինչը հակասում է Սահմանադրության 34-րդ հոդվածին: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` «Սույն հոդվածում նշված գործերով դիմումները կարող են սահմանադրական դատարան ներկայացվել ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից իր հանդեպ կիրառված դատական ակտի վիճարկման հնարավորությունները սպառելու պահից ոչ ուշ, քան վեց ամիս հետո»:

Սույն գործով վարչական դատարանի վճիռը կայացվել է 17. 12. 2008 թվականին, որի բողոքարկման արդյունքով վճռաբեկ դատարանը 15.04.2009թ. կայացրել է վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշում: Վճռաբեկ դատարանի որոշումից հետո դիմումատուն 6-ամսյա ժամկետում ՀՀ սահմանադրական դատարան չի դիմել: Դրա փոխարեն վարչական դատարանի 17.12.2008 թվականի վճիռը վճռաբեկ դատարանում կրկին անգամ բողոքարկել է: 21.07.2009 թվականին, այսինքն` վճռաբեկ բողոք բերելու օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո կրկին դիմել է վճռաբեկ դատարան, որը 16.09.2009 թվականին որոշում է կայացրել վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին` գտնելով, որ «սույն վճռաբեկ բողոքը ենթակա է վերադարձման, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 233-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի համաձայն` վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը ներկայացվել է օրենքով նախատեսված ժամկետից ուշ, և բացակայում է այն վերականգնելու մասին միջնորդությունը, կամ նման միջնորդությունը մերժվել է»: ՀՀ սահմանադրական դատարան դիմելու համար օրենքով նախատեսված ժամկետը հաշվարկելիս չի կարող հիմք ընդունվել վճռաբեկ դատարանի վերջին որոշումը` հետևյալ պատճառաբանությամբ.

ԴԱՏԱՐԱՆԻ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ

ՐՈՒԹՅՈՒՆ

ՔԱՐՏՈՒՂԸ 5

Դիմողը նշում է, որ երկրորդ անգամ վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել` ելնելով սահմանադրական դատարանի 27.05.2008 թվականի ՍԴՈ-754 որոշման պահանջներից: Այդ որոշմամբ սահմանադրական դատարանն ըստ էության վերացրել է կրկին անգամ վճռաբեկ բողոք բերելու արգելքը` ճանաչելով անձի` այլ հիմքով և պատճառաբանությամբ` վճռաբեկ բողոք բերելու համար օրենքով սահմանված եռամսյա ժամկետում կրկին անգամ վճռաբեկ բողոք բերելու իրավունքը։ Այսինքն` անձը կարող է իրացնել կրկին անգամ վճռաբեկ բողոք բերելու իրավունքը, եթե փոխված է բողոքի հիմքը և երկրորդ անգամ բողոքը ներկայացվել է օրենքով սահմանված եռամսյա ժամկետում: Մինչդեռ այս դեպքում դիմողը վճռաբեկ դատարան երկրորդ անգամ բողոք ներկայացրել է նշված ժամկետն անցնելուց հետո:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 25-րդ հոդվածի է) կետի, 26-րդ հոդվածի 2-րդ կետի բ) ենթակետի պահանջներով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ․

Քաղաքացի Վալերի Քոսակյանի դիմումի քննությունը մերժել:

Նախագահող`

Անդամներ

2 ՔԱՐՏՈՒՂԱ

ՐՈՒԹՅՈՒՆ

S

12 փետրվարի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/1-4

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 փետրվարի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-4
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել