Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 68 — Իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվության պաշտպանությունը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 68AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 68 — Իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվության պաշտպանությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 68. Իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվության պաշտպանությունը 1. Ցանկացած անձ, որը գիտակցաբար՝ ա) առանց թույլտվության վերացնում կամ փոխում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կառավարման վերաբերյալ ցանկացած էլեկտրոնային տեղեկատվությունը, բ) տարածում է, տարածման նպատակով ներմուծում, հեռարձակում, հանրությանը հաղորդում կամ մատչելի է դարձնում սույն օրենքով պահպանվող ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը, որի վրա

Ամբողջ Տեքստ

Հոդված 68. Իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվության պաշտպանությունը 1. Ցանկացած անձ, որը գիտակցաբար՝ ա) առանց թույլտվության վերացնում կամ փոխում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների կառավարման վերաբերյալ ցանկացած էլեկտրոնային տեղեկատվությունը, բ) տարածում է, տարածման նպատակով ներմուծում, հեռարձակում, հանրությանը հաղորդում կամ մատչելի է դարձնում սույն օրենքով պահպանվող ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը, որի վրա իրավունքների կառավարման վերաբերյալ էլեկտրոնային տեղեկատվությունը վերացվել կամ փոփոխվել է առանց թույլտվության, գ) գիտակցում է կամ բավականաչափ հիմքեր ունի գիտակցելու, որ այդպիսի գործողություններով նա դրդում, հնարավորություն է տալիս, նպաստում է հեղինակային իրավունքի կամ հարակից իրավունքների որևէ խախտման կամ թաքցնում է դա՝ ենթարկվում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների խախտման համար նախատեսված պատասխանատվությանը համարժեք պատասխանատվության:

2. Իրավունքների կառավարման վերաբերյալ տեղեկատվություն է համարվում իրավատերերի կողմից տրամադրված ցանկացած տեղեկատվություն, որը նույնականացնում է ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը, հեղինակին կամ հարակից իրավունքների իրավատերերին կամ ստեղծագործության կամ հարակից իրավունքների օբյեկտի օգտագործման պայմանների և ժամկետների մասին տեղեկատվությունը և այդպիսի տեղեկատվություն պարունակող կամ ներկայացնող համապատասխան թվերը կամ կոդերը, որոնք նշված են ստեղծագործության կամ հարակից իրավունքների օբյեկտի օրինակի վրա կամ ի հայտ են գալիս ստեղծագործությունը կամ հարակից իրավունքների օբյեկտը հանրությանը հաղորդելիս:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել