ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 20 — Մեղադրյալի պաշտպանության ապահովումը 1.
Ամփոփում
Հոդված 20. Մեղադրյալի պաշտպանության ապահովումը 1. Մեղադրյալը կարող է մեղադրանքից պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով: Մեղադրյալի պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի մասնակցությունը վարույթին չի սահմանափակում մեղադրյալի իրավունքները: 2. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է մեղադրյալին պարզաբանել նրա իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրա պաշտպանվելու իրական հնարավոր
Ամբողջ Տեքստ
Հոդված 20. Մեղադրյալի պաշտպանության ապահովումը 1. Մեղադրյալը կարող է մեղադրանքից պաշտպանվել ինչպես անձամբ, այնպես էլ պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի միջոցով: Մեղադրյալի պաշտպանի կամ օրինական ներկայացուցչի մասնակցությունը վարույթին չի սահմանափակում մեղադրյալի իրավունքները:
2. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է մեղադրյալին պարզաբանել նրա իրավունքները և ապահովել օրենքով չարգելված բոլոր միջոցներով մեղադրանքից նրա պաշտպանվելու իրական հնարավորությունը:
3. Սույն օրենսգրքով պարտադիր համարվող դեպքերում վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել վարույթին պաշտպանի ժամանակին և իրական մասնակցությունը:
4. Վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է օրենքով նախատեսված դեպքերում վարույթին մասնակից դարձնել մեղադրյալի օրինական ներկայացուցչին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
