ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2018 թվականի հունիսի 21-ին ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց համար հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով արտոնություններ սահմանելու և արտոնությունների կիրառման հետ կապված հարաբերությունները: Հոդված 2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի (գործել է մինչև 2018 թվականի հունվարի 1-ը) 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքներ իրականացրած՝ մինչև այդ օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն կետով սահմանված գործարքների մասով ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորություններ ունեցող ֆիզիկական անձանց վրա: Հոդված 3. Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված ֆիզիկական անձինք ազատվում են մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ իրականացրած՝ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» և (կամ) «բ» ենթակետերին համապատասխան ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար հաշվարկված և չվճարված տույժերի և տուգանքների վճարումից, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 90 աշխատանքային օրվա ընթացքում, կամ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարել են հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարումը: Հոդված 4. Հարկային մարմնի կողմից վերահսկվող՝ սույն օրենքի 2-րդ հոդվածով սահմանված եկամուտների մասով առաջացած պարտավորությունների բռնագանձման կամ սնանկության վերաբերյալ դատարաններում գտնվող հայցերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ներկայացված կատարողական թերթերը բավարարվում են պարտատիրոջ (լիազորված մարմնի) կողմից սույն օրենքով սահմանված կարգով վերահաշվարկված հայցապահանջի (պահանջի) չափով: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2018 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-339-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԵՐԱՀՍԿՎՈՂ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-339-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (30.06.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.06.29/50(1408) Հոդ.765 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 21.06.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.06.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 30.06.2018 Հիմնական ակտ 21.06.2018, ՀՕ-339-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 14.05.1997, ՀՕ-118 ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հունիսի, 2018 թ.
- Գործի #:
- ՀՕ-339-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
