Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 92 — Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը 1.
ARLISՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 92AI Ինդեքսավորված

ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 92 — Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 92. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը 1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) բացում է նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված մուծումներից։ 2. Ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միաս

Ամբողջ Տեքստ

Հոդված 92. Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) նախընտրական հիմնադրամը 1. Նախընտրական քարոզչություն իրականացնելու համար ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) բացում է նախընտրական հիմնադրամ, որը ձևավորվում է սույն օրենսգրքի 26-րդ հոդվածում նշված մուծումներից։

2. Ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) իրավունք ունեն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամ կատարելու մուծում նվազագույն աշխատավարձի մինչև 800 000-ապատիկի չափով գումար։ Ընտրության երկրորդ փուլի դեպքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները միասին) իրավունք ունեն կուսակցության (կուսակցությունների դաշինքի) հիմնադրամ կատարելու մուծում՝ նվազագույն աշխատավարձի մինչև 200 000-ապատիկի չափով գումար։ 3. (մասն ուժը կորցրել է 05.12.24 ՀՕ-505-Ն ) 4. Նախընտրական քարոզչության ընթացքում ընտրություններին մասնակցող կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը) սույն օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակների համար նախընտրական հիմնադրամից իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 800 000-ապատիկը չգերազանցող գումար։ Ընտրության երկրորդ փուլի դեպքում կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը, նոր դաշինքը) իրավունք ունի ծախսելու իր (նոր դաշինքի անդամ կուսակցությունների) նախընտրական հիմնադրամում մնացած միջոցները, ինչպես նաև սույն օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված կարգով ներգրավելու նոր միջոցներ։

5. Ընտրության երկրորդ փուլ անցկացնելու դեպքում սույն մասով սահմանված ուղղություններով կուսակցությունը (կուսակցությունների դաշինքը, նոր դաշինքը) իրավունք ունի ծախսելու նվազագույն աշխատավարձի 200 000-ապատիկը չգերազանցող գումար: (92-րդ հոդվածը խմբ. 07.05.21 ՀՕ-202-Ն , փոփ., լրաց.

05.12.24 ՀՕ-505-Ն) (07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել