ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 22 մարտի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 11 | ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 22 մարտի 2016թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1
դատական կազմը`
Նախագահությամբ` Ա. Թունյանի
Անդամակցությամբ` Ֆ. Թոխյանի
Ա. Պետրոսյանի
Քննության առնելով Վարուժան Ավետիսյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
1. Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Վարուժան Ավետիսյանը (ներկայացուցիչներ` Տիգրան Եգորյան, Դավիթ Գյուրջյան) դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի մարտի 2-ին: Մատնանշված թերությունները շտկելուց հետո դիմումը կրկին ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի մարտի 9-ին)` խնդրելով. «ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավել ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասը այնքանով, որքանով նախատեսում է անձի նկատմամբ կալանավորման տեսքով խափանման միջոցի կիրառումը դռնփակ դատական նիստում, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի « Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում դատախազի և պաշտպանի մասնակցությամբ» դրույթը դրան տրված այն բովանդակության, մեկնաբանության մասով որով իր իսկ կալանավորման հարցով նշանակված դատական նիստը վերաքննիչ դատարանում կարող է կայացվել մեղադրյալի բացակայությամբ»:
2. Ըստ դիմողի վիճարկվող իրավական դրույթները սահմանափակում են համապատասխան գործերի քննության հրապարակայնությունը առանց սահմանելու համապատասխան դատական ատյանի համար պարտականություն` յուրաքանչյուր դեպքում պարզել դռնփակ դատական նիստ հրավիրելու իրավաչափ նպատակն ու անհրաժեշտությունը հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի հստակ պահանջները: Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված իմպերատիվ պահանջը` կապված անձի կալանավորմանն առնչվող լսումները դռնփակ դատական նիստում անցկացնելու հետ, չի բխում ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից և ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, քանի որ չի անդրադառնում ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներին ու պայմաններին: Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 3-րդ մասի` «Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում դատախազի և պաշտպանի մասնակցությամբ » իրավադրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին, քանի որ չի անդրադառնում յուրաքանչյուր դեպքում ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակների, պայմանների առկայությանը, այլ, անկախ դրանցից, սահմանում է դռնփակ դատական նիստեր հրավիրելու կարգ: Բացի դրանից, դատական ստուգումը մեղադրյալի բացակայությամբ անցկացնելը չի կարող հետապնդել որևէ իրավաչափ նպատակ և զրկում է վերջինիս ՀՀ Սահմանադրության 67-րդ հոդվածի 2-րդ մասով երաշխավորված անձամբ պաշտպանվելու իրավունքից:
3. Վարուժան Ավետիսյանի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին,
դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:
4. Դիմողը միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումից իրեն ազատելու մասին` վկայակոչելով իր գույքային դրությունը (չաշխատելու և գույքային ծանր դրության հանգամանքը)։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Վարուժան Ավետիսյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը` 22.03.2016թ. ՍԴԴԿՈ/1-10 որոշմամբ «Պավել Մանուկյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 283-րդ հոդվածի 1-ին մասի, 288-րդ հոդվածի 3-րդ մասի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել է քննության, առաջարկել` ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի պահանջներով, խնդրո առարկա գործը միավորել վերոնշյալ գործին:
3. Բավարարել դիմողի` պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ միջնորդությունը:
4. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:
Նախագահող`
Անդամներ`
22 մարտի 2016 թվականի
ՍԴԴԿՈ/1-11
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 մարտի, 2016 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-11
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
