ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 110 — Բաժնետիրական ընկերության կանոնադրությունը Բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, բացի սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից, պետք է պարունակի պայմաններ
Ամփոփում
Հոդված 110. Բաժնետիրական ընկերության կանոնադրությունը Բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, բացի սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից, պետք է պարունակի պայմաններ` ընկերության կողմից թողարկվելիք բաժնետոմսերի տեսակների, դրանց անվանական արժեքի ու քանակի, ընկերության կանոնադրական կապիտալի չափի, բաժնետերերի իրավունքների, ընկերության կառավարման մարմինների կազմի և իրավասության ու նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգի մա
Ամբողջ Տեքստ
Հոդված 110. Բաժնետիրական ընկերության կանոնադրությունը Բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, բացի սույն օրենսգրքի 55 հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններից, պետք է պարունակի պայմաններ` ընկերության կողմից թողարկվելիք բաժնետոմսերի տեսակների, դրանց անվանական արժեքի ու քանակի, ընկերության կանոնադրական կապիտալի չափի, բաժնետերերի իրավունքների, ընկերության կառավարման մարմինների կազմի և իրավասության ու նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգի մասին` ներառյալ այն հարցերը, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ: Բաժնետիրական ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ տեղեկություններ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
