Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 12 — Ջրային համակարգերի կառավարման մարմնի լիազորությունները (վերնագիրը խմբ.
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 12AI Ինդեքսավորված

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 12 — Ջրային համակարգերի կառավարման մարմնի լիազորությունները (վերնագիրը խմբ.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 12. Ջրային համակարգերի կառավարման մարմնի լիազորությունները (վերնագիրը խմբ. 23.03.18 ՀՕ-306-Ն) Ջրային համակարգերի կառավարման մարմինը՝ 1) պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման համար. 2) մասնակցում է ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքներին. 3) ապահովում է ջրի ազգային ծրագրի իրականացումը. 4) մասնակցում է օգտագործելի ջրային ռեսուրսների պահանջարկի հաշվարկման ամենամյա

Ամբողջ Տեքստ

Հոդված 12. Ջրային համակարգերի կառավարման մարմնի լիազորությունները (վերնագիրը խմբ.

23.03.18 ՀՕ-306-Ն) Ջրային համակարգերի կառավարման մարմինը՝ 1) պատասխանատու է պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի կառավարման և անվտանգ օգտագործման համար. 2) մասնակցում է ջրի ազգային ծրագրի նախագծի նախապատրաստման աշխատանքներին. 3) ապահովում է ջրի ազգային ծրագրի իրականացումը. 4) մասնակցում է օգտագործելի ջրային ռեսուրսների պահանջարկի հաշվարկման ամենամյա և հեռանկարային աշխատանքներին. 5) ապահովում է օգտագործելի ջրային ռեսուրսների վերաբաշխման աշխատանքների իրականացումը. 6) մասնակցում է ջրային համակարգերի ներդրումային քաղաքականության մշակման աշխատանքներին և ապահովում է դրանց իրականացումը, ինչպես նաև կազմակերպում է ներդրումային ծրագրերի փորձաքննությունը. 7) օրենքով նախատեսված դեպքերում կատարում է ոլորտում ներդրումային ծրագրերի իրականացման պետական հիմնարկների կառավարման լիազորությունները. 8) ապահովում է ջրային համակարգերի վրա ազդող օբյեկտների շինարարական և վերակառուցման աշխատանքների նախագծային փաստաթղթերի նախնական փորձաքննություն և ներկայացնում է առաջարկություններ. 9) կառավարության հաստատած կարգով կարգավորում և վերահսկում է ՀՏԿ-ների օգտագործման անվտանգությունը. 10) վերահսկում է ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերում աշխատանքների կազմակերպումը. 11) կառավարության կողմից նախատեսված լինելու դեպքում առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություններում ապահովում է պետության բաժնեմասի կառավարման հետ կապված գործառույթները, ներառյալ՝ պետական սեփականություն հանդիսացող ջրային համակարգերի արդյունավետ կառավարման պայմանագրերի կնքումը և օրենքով սահմանված պահանջների կատարման վերահսկողությունը. 12) մասնակցում է ջրային համակարգերում կորուստների նորմատիվների մշակմանը. 13) մասնակցում է Կարգավորող հանձնաժողովին սակագների վերաբերյալ ներկայացվող առաջարկությունների քննարկմանը. 14) մասնակցում է Կարգավորող հանձնաժողովին ներկայացվող առաջարկությունների քննարկմանը՝ լիցենզիաների և դրանցում ներառվող պայմանների վերաբերյալ.

15) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան՝ իրականացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարչական վարույթ. 16) սահմանում է ջրային հողերի ու դրանց ջրաէկոհամակարգերի պահպանման գոտիների օգտագործման սահմանափակումներ և նորմեր. 17) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով ներդնում է համապատասխան վարչական, վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) և դրանց միջոցով հավաքված տվյալների ու տեղեկությունների հիման վրա վարում է վարչական վիճակագրական ռեգիստրներ. 18) կառավարության հաստատած կարգով ապահովում է ցամաքուրդային (դրենաժային) համակարգերից օգտվելու համար ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի կնքումը և վերահսկում օրենքով սահմանված պահանջների կատարումը: (12-րդ հոդվածը փոփ., խմբ. 23.06.15 ՀՕ-108-Ն, խմբ., փոփ., լրաց.

23.03.18 ՀՕ-306-Ն, լրաց.

09.12.20 ՀՕ-492-Ն, փոփ.

13.11.25 ՀՕ-380-Ն ) (09.12.20 ՀՕ-492-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) ( 13.11.25 ՀՕ-380-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել