Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 41 — Անտառօգտագործումը մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով 1.
ARLISՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 41AI Ինդեքսավորված

ՀՀ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 41 — Անտառօգտագործումը մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 41. Անտառօգտագործումը մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով 1. Մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործումը մասնավորապես ներառում է` ա) անտառների կանաչ գոտիներում և բնակչության հանգստի համար օգտագործվող այլ տարածքներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունների կազմակերպումը. բ) բնակչության սպասարկման կազմակերպումը՝ պահպանելով հրդեհայի

Ամբողջ Տեքստ

Հոդված 41. Անտառօգտագործումը մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով 1. Մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով անտառօգտագործումը մասնավորապես ներառում է` ա) անտառների կանաչ գոտիներում և բնակչության հանգստի համար օգտագործվող այլ տարածքներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծառայությունների կազմակերպումը. բ) բնակչության սպասարկման կազմակերպումը՝ պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները և սանիտարական պահանջները. գ) զբոսաշրջության, մարզական և մանկապատանեկան ճամբարների կազմակերպումը դրանց համար սահմանված կարգով առանձնացված անտառային հողերում. դ) զբոսաշրջության երթուղիների կազմակերպումը. ե) որսորդությունը և ձկնորսությունը:

2. Մշակութային, առողջարարական, սպորտի, հանգստի և զբոսաշրջության նպատակներով օգտագործվող տարածքներում պետք է պահպանվեն բնական լանդշաֆտները, կենդանական և բուսական աշխարհը, ջրային օբյեկտները:

3. Պաշտպանական և արտադրական նշանակության անտառներում մշակութային, առողջարարական, սպորտի և զբոսաշրջության նպատակներով պետական և համայնքային անտառներից օգտվելու կարգը սահմանում է պետական կառավարման լիազորված մարմինը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել