ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 366 — Համադրելիության ճշգրտումներ 1.
Ամփոփում
Հոդված 366. Համադրելիության ճշգրտումներ 1. Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ճշգրտումը պետք է նախատեսվի միայն այն դեպքում, եթե ակնկալվում է, որ այն կբարձրացնի չվերահսկվող գործարքների ֆինանսական ցուցանիշների հուսալիությունը՝ հաշվի առնելով հետևյալ գործոնները. 1) տարբերությունների էականությունը, որի համար նախատեսվում է իրականացնել համադրելիության ճշգրտում. 2) այն տեղեկատվության որակը, որոնց հիման վրա նախատեսվում է իրականացնել հ
Ամբողջ Տեքստ
Հոդված 366. Համադրելիության ճշգրտումներ 1. Օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ճշգրտումը պետք է նախատեսվի միայն այն դեպքում, եթե ակնկալվում է, որ այն կբարձրացնի չվերահսկվող գործարքների ֆինանսական ցուցանիշների հուսալիությունը՝ հաշվի առնելով հետևյալ գործոնները. 1) տարբերությունների էականությունը, որի համար նախատեսվում է իրականացնել համադրելիության ճշգրտում. 2) այն տեղեկատվության որակը, որոնց հիման վրա նախատեսվում է իրականացնել համադրելիության ճշգրտում. 3) համադրելիության ճշգրտման նպատակը. 4) համադրելիության ճշգրտում իրականացնելու մոտեցման հուսալիությունը:
2. Համադրելիության ճշգրտումը մասնավորապես կարող է ներառել հետևյալը. 1) ճշգրտումներ, որոնք նախատեսված են վերացնել վերահսկվող և չվերահսկվող գործարքների միջև տարբերությունները, որոնք առաջացել են հաշվապահական տարբեր քաղաքականությունների կիրառության հետևանքով. 2) ճշգրտումներ, որոնք նախատեսված են վերացնել տարբերությունները՝ պայմանավորված շրջանառու կապիտալով, իրականացված գործառույթներով, օգտագործված ակտիվներով և կրած ռիսկերով. 3) ճշգրտումներ, որոնք նախատեսված են վերացնել տարբեր աշխարհագրական շուկաներով պայմանավորված տարբերությունները: (366-րդ հոդվածը փոփ.
23.03.22 ՀՕ-86-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
