ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 87 — Հակընդդեմ հայց ներկայացնելը 1.
Ամփոփում
Հոդված 87. Հակընդդեմ հայց ներկայացնելը 1. Պատասխանողը մինչև գործով դատաքննություն նշանակելը կարող է ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար։ 2. Հայցը հակընդդեմ է, եթե` 1) հակընդդեմ հայցի պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը, կամ 2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը, կամ 3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, և դրանց համատ
Ամբողջ Տեքստ
Հոդված 87. Հակընդդեմ հայց ներկայացնելը 1. Պատասխանողը մինչև գործով դատաքննություն նշանակելը կարող է ներկայացնել հակընդդեմ հայց` ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար։
2. Հայցը հակընդդեմ է, եթե` 1) հակընդդեմ հայցի պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը, կամ 2) հակընդդեմ հայցի բավարարումը լրիվ կամ մասամբ բացառում է սկզբնական հայցի բավարարումը, կամ 3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, և դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել վեճի առավել արագ և ճիշտ լուծում։
3. Հակընդդեմ հայցը ներկայացվում է հայց ներկայացնելու ընդհանուր կանոններով։ Հակընդդեմ հայցը վարույթ ընդունելը, վերադարձնելը կամ հակընդդեմ հայցի վարույթ ընդունումը մերժելը կատարվում է սույն օրենսգրքի 78-80-րդ հոդվածներով սահմանված կարգով։ Հակընդդեմ հայցի վարույթ ընդունումը մերժվում է նաև, եթե այն չի համապատասխանում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջներին։
4. Հակընդդեմ հայց չի կարող ներկայացվել վիճարկման և պարտավորեցման հայցերով, ինչպես նաև սույն օրենսգրքի 26-րդ և 28-րդ գլուխներով նախատեսված գործերով։ (87-րդ հոդվածի 1-ին մասը` «մինչև գործով դատաքննություն նշանակելը» դրույթի մասով 23.06.16 ՍԴՈ-1289 որոշմամբ ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների առաջին մասերին հակասող: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102-րդ հոդվածի 3-րդ մասի և «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 15-րդ մասի հիման վրա սույն որոշմամբ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2016 թվականի դեկտեմբերի 1-ը՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին և Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ իրենց իրավասության շրջանակներում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումը համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին։) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
