Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Աղախանյան — ԱՎԴ/3692/02/23
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Աղախանյան — ԱՎԴ/3692/02/23

Վճռաբեկ դատարանԱՎԴ/3692/02/2322 սեպտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Գայանե Աղախանյանի հայցի ընդդեմ Արա Աղախանյանի՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2024 թվականի որոշման դեմ Արա Աղախանյանի բերած վճռաբեկ բողոքը, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Գայանե Աղախանյանը պահանջել է ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքն """"" բնակարանի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ` որպես ամուսնության ընթացքում համատեղ ձեռք բերված գույք: Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ

Ամբողջ Տեքստ

«ՇԱԲ 2273

Մ 2ՅԱԱ ԱՐ ի

/21ՄՅԵՂԵԻ՝

Մ-Ն

ՄՏԱ ՏՅ

աա Տ ԴԵՐԱ

«1. ի 4 3)

ՀՅ» ՋՈՆՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/3692/02/23 դատարանի որոշում 2025թ.

Քաղաքացիական գործ թիվ ԱՎԴ/3692/02/23

Նախագահող դատավոր՝ Լ. Հովհաննիսյան

Դատավորներ՝ Ն. Կարապետյան

Ս. Մատինյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի սեպտեմբերի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Գայանե Աղախանյանի հայցի ընդդեմ Արա Աղախանյանի՝ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2024 թվականի որոշման դեմ Արա Աղախանյանի բերած վճռաբեկ բողոքը,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Գայանե Աղախանյանը պահանջել է ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքն """"" բնակարանի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ` որպես ամուսնության ընթացքում համատեղ ձեռք բերված գույք:

Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 12.07.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.03.2024 թվականի որոշմամբ Գայանե Աղախանյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 12.07.2023 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արա Աղախանյանը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Գայանե Աղախանյանը:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ, 16-րդ ն 60-րդ հոդվածները, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 132-րդ, 163-րդ, 189-րդ, 198-րդ, 199-րդ ու 20-րդ հոդվածները

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որով հաստատվել է այն փաստը, որ կողմերը 30 տարի շարունակ համատեղ կենցաղ չեն վարում, ապրում են առանձին:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ խնդրո առարկա գույքը ձեռք է բերվել այն տան վաճառքի գումարով, որն իրեն տրվել է որպես նվիրատվություն: Գայանե Աղախանյանն այդ գույքում որնէ ներդրում չի ունեցել, չի հոգացել դրա պահպանման հետ կապված ծախսերը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 19.03.2024 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 12.07.2023 թվականի վճռին:

2... Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը, հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Տվյալ դեպքում կողմերի ամուսնությունը պետական գրանցում է ստացել 09.02.1979 ' Առկա է անձնական տվյալ

3

թվականին, իսկ խնդրո առարկա բնակարանն Արա Աղախանյանը ձեռք է բերել 12.05.2021 թվականին, որի նկատմամբ նրա սեփականության իրավունքը պետական գրանցման է ենթարկվել 19.05.2021 թվականին, այսինքն` կողմերի ամուսնության ընթացքում, իսկ ամուսնական պայմանագիր առկա Հէ:

Համատեղ տնտեսություն չվարելը գրանցված ամուսնության ընթացքում ձեռք բերած գույքի նկատմամբ սեփականությունը ճանաչելու պահանջը մերժելու հիմք չէ:

Ամուսնության գրանցման պահից, տվյալ դեպքում՝ 09.021979 լ թվականից, ամուսինների համար ստեղծվել է օրենսդրությամբ նախատեսված որոշակի անձնական գույքային նե անձնական ոչ գույքային իրավունքներ ու պարտականություններ, իսկ ամուսնական պայմանագրի բացակայության դեպքում, որպիսին սույն դեպքում առկա չէ, ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքը հանդիսանում է ամուսինների համատեղ սեփականությունը՝ անկախ այն հանգամանքից, թե """"2. բնակարանը գնվել է "5 բնակարանի վաճառքից ստացված գումարով, թե ամուսինների այլ միջոցներով, քանի որ բոլոր դեպքերում այն համարվում է ամուսնության ընթացքում ձեռք բերված գույք:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Արա Աղախանյանը ն Գայանե Հովհաննիսյանը (ամուսնությունը գրանցելուց հետո կրել է Աղախանյան ազգանունը) ամուսնացել են 09.02.1979 թվականին, որի մասին Քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում (բյուրո) կատարվել է գրանցում ու 09.02.1979 թվականին տրվել է ամուսնության թիվ """""« վկայականը (հատոր 1-ին, գ.թ. 10).

2) Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրված թիվ """""» վկայականի համաձայն՝ """"6 բնակարանի նկատմամբ գրանցված է Արա Աղախանյանի սեփականության իրավունքը: Շենքի տվյալների համաձայն՝ բնակարանի մակերեսը կազմում է 42,4 քմ: Սեփականության իրավունքի գրանցման համար հիմք են հանդիսացել 17.02.2010 թվականի թիվ ս-293 նվիրատվության պայմանագիրը, ավագանու 08.06.2007 թվականի թիվ 6/12 ն 20.01.2010 թվականի թիվ 1/5 որոշումները (հատոր 1-ին, գ.թ. 51).

3)19.04.2021 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագրով վաճառող Արա Աղախանյանը վաճառել է, իսկ գնորդ Արմեն Գալաջյանը, որպես սեփականություն ձեռք է բերել """""7 բնակարանը: Կողմերի փոխադարձ համաձայնությամբ նշված անշարժ գույքի վաճառքի գինը կազմել է 11.440.000 ՀՀ դրամ: Նշված պայմանագիրը 2 Առկա է անձնական տվյալ

3 Առկա է անձնական տվյալ

4 Առկա է անձնական տվյալ

5 Առկա է անձնական տվյալ

6 Առկա է անձնական տվյալ

7 Առկա է անձնական տվյալ

4

վավերացվել է նոտարական կարգով (հատոր 1-ին, գ.թ. 50).

4)12.05.2021 թվականին կնքված բնակարանի առուվաճառքի պայմանագրով վաճառողներ Սվետիկ Միրզոյանը ն Նարինե Ադամյանը վաճառել են, իսկ գնորդ Արա Աղախանյանը որպես սեփականություն ձեռք է բերել "565 բնակարանը: Կողմերի փոխադարձ համաձայնությամբ նշված անշարժ գույքի վաճառքի գինը կազմել է 5.760.000 ՀՀ դրամ: Նշված պայմանագիրը վավերացվել է նոտարական կարգով (հատոր 1-ին, գ.թ. 49).

5)19.05.2021 թվականին տրված անշարժ գուքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման "5 վկայականի համաձայն՝ 2»""օ բնակարանի նկատմամբ գրանցվել է Արա Աղախանյանի սեփականության իրավունքը: Սեփականության իրավունքի գրանցման համար հիմք է հանդիսացել 12.05.2021 թվականի առուվաճառքի պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 57).

6) Արա Աղախանյանը հայցի դեմ առարկել է նան այն հիմքով, որ" բնակարանը ձեռք է բերել 17.02.2010 թվականի թիվ ս-293 նվիրատվության պայմանագրի, ավագանու 08.06.2007 թվականի թիվ 6/12 ն 20.01.2010 թվականի թիվ 1/5 որոշումների հիման վրա, «այդ գույքն ինձ պատկանել է, ն ես ամբողջական ծավալով իրավունք եմ ունեցել իմ հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու այն», «վաճառելով բնակարանը ես չեմ կորցրել իմ իրավունքները ամբողջական ծավալով տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու դրա վաճառքից ստացված գումարը, որը նույնպես հանդիսացել է իմ սեփականությունը», «Վաճառքից ստացված գումարով գնել եմ նոր բնակարան: Այսինքն՝ այդ գումարով գնված գույքը չի կարող հանդիսանալ համատեղ ամուսնության ընթացում ձեռք բերված գույք, քանի որ այդ գումարը (...) ստացել եմ ինձ նվիրատվությամբ հատկացված բնակարանի վաճառքից» (հատոր 1-ին, գ.թ. 38-42).

7) Դատարանը 21.06.2023 թվականին կայացրած արձանագրային որոշմամբ գործի լուծման համար նշանակություն ունեցող Ա ապացուցման կարիք ունեցող փաստերի կազմում չի ներառել """""շ բնակարանն Օ Արա Աղախանյանի անձնական սեփականություն հանդիսացող գույքի օտարման արդյունքում գոյացած դրամական միջոցների հաշվին ձեռք բերված լինելու փաստը (հատոր 1-ին, գ.թ. 59-61, հիմք՝ 21.06.2023 թվականի դատական նիստի ձայնային արձանագրություն):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է': բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի ճ Առկա է անձնական տվյալ

» Առկա է անձնական տվյալ

16 Առկա է անձնական տվյալ

// Առկա է անձնական տվյալ

2 Առկա է անձնական տվյալ

5

որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքների ն ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու ն քաղաքացու հիմնական իրավունքներով ն աճզատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Սահմանադրության 10-րդ հոդվածի 1ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում ե հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձները:

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրավունք:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ժառանգելու իրավունքը երաշխավորվում է:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների ն ազատությունների պաշտպանության նպատակով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով սահմանված դեպքերի:

Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն հիմնական իրավունքների ն ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի ն անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի ն ազատության նշանակությանը:

Սահմանադրության 80-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների ն ազատությունների վերաբերյալ նույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:

«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել նրան պատկանող գույքից, բացառությամբ ի շահ հանրության ն այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով: (...):

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 26-րդ հոդվածի համաձայն` ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նան ամուսինների միջն կնքված ամուսնական պայմանագրով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիա-

6

կան օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության Ա գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որնէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացիական իրավական նորմեր, պետք է մեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի ն արտահայտությունների տառացի նշանակությամբ: Քաղաքացիական իրավական նորմերի տեքստում կիրառվող բառերի ն արտահայտությունների տարբեր ձներով մեկնաբանման դեպքում, նախապատվությունը տրվում է նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետում շարադրված քաղաքացիական օրենսդրության սկզբունքներին համապատասխանող մեկնաբանմանը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի՝ օրենքով ն այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է՝ իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու ն տնօրինելու իրեն պատկանող գույքը: (...):

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող ն այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում՝ իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման ն տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում ն օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ, անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին կետի համաճձայն՝ սեփականության իրավունքը դադարում է սեփականատիրոջ կողմից իր գույքն օտարելու, սեփականության իրավունքից հրաժարվելու, գույքը ոչնչացնելու ն գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի՝ օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Մինչն 23.05.2020 թվականը գործած խմբագրությամբ նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ չի թույլատրվում սեփականատիրոջ գույքը հարկադրաբար վերցնել կամ աոգրավել, բացի այն դեպքերից, երբ օրենքով նախատեսված հիմքերով՝

1) պարտավորությունների համար գույքի վրա տարածվում է բռնագանձում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 281-րդ հոդված).

2) օտարվում է այն գույքը, որն օրենքի ուժով չի կարող պատկանել տվյալ անձին (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 282-րդ հոդված).

7

3) սեփականությունն օտարվում է հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 218-րդ հոդված).

4) վերցվում են անտնտեսվար պահվող մշակութային արժեքները (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 284-րդ հոդված).

5) կատարվում է ռեկվիզիցիա (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 285-րդ հոդված).

6) կատարվում է բռնագրավում (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 288-րդ հոդված).

7) իրավաբանական անձը դատարանի վճռով վերակազմակերպվում կամ լուծարվում է (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 63-րդ ն 67-րդ հոդվածներ).

8) գույքն օտարվում է՝ նույն օրենսգրքի 197-րդ հոդվածի 4-րդ կետով, 208-րդ ն 220- րդ հոդվածներով նախատեսված դեպքերում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով «(...) ամուսիններից մեկին անձնական սեփականության իրավունքով պատկանող գույքը (այսուհետ՝ «անձնական գույք») ամուսնության ընթացքում օտարելու արդյունքում ստացված դրամական միջոցների, ինչպես նան այդ միջոցներով ամուսնության ընթացքում ձեռք բերված այլ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման առանձնահատկություններին», արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է ամուսինների անձնական գուքը համատեղ սեփականության փոխակերպելու միայն մեկ հիմք՝ սահմանելով, որ ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում ն այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջն կնքված պայմանագրով:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ ամուսնու անձնական սեփականություն հանդիսացող գույքի օտարման պարագայում նս կարող է տեղի ունենալ սեփականություն հանդիսացող մի գույքի (օտարվող անձնական գույքի) փոխակերպում մեկ այլ գույքով (դրամական միջոցների կամ այլ գույքի), ընդ որում՝ առանց սեփականության իրավունքի բնութի փոփոխության, այն է՝ անձնական սեփականությունն ընդհանուր համատեղ սեփականության փոխակերպվելու, եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջն համաձայնությամբ:

Դիտարկելով ամուսնու անձնական սեփականություն համարվող գույքն ընդհանուր համատեղ սեփականության փոխակերպումը որպես միջամտություն սեփականության իրավունքին ն Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սահմանադրական դրույթի իմաստով այդ իրավունքի սահմանափակում Վճռաբեկ դատարանը գտնել է, որ օրենքով ուղղակիորեն ու որոշակիորեն չնախատեսված հիմքով անձնական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի սահմանափակումն անհարկի ն անհամամասն միջամտություն է սեփականության սահմանադրական իրավունքին, ինչը, իր հերթին, հակասում է հիմնական իրավունքների ու ազատությունների վերաբերյալ սահմանադրական դրույթների էության անխախտելիության սահմանադրական պահանջին:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտնել է, որ թիվ ԵԿԴ/1418/02/12

8

քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.05.2014 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումից ուղղակիորեն բխում է, որ ընդհանուր գույքի օտարման արդյունքում գույքի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը փոխակերպվում է դրամական միջոցների նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքի. նման փոխակերպման արդյունքում փոփոխվում է միայն սեփականության իրավունքի օբյեկտը, իսկ սեփականության իրավունքի մասնակիցները մնում են անփոփոխ: Հետնում է նան, որ, հաշվի առնելով դրամի, որպես սեփականության օբյեկտի համարժեք լինելու առանձնահատկությունը, անձնական գույքը դրա դրամային համարժեքի, իսկ վերջինս, իր հերթին, այլ գույքի վերածվելու պարագայում իրավունքի փոխակերպված օբյեկտի (համապատասխանաբար՝ դրամական միջոցների ն դրանց հաշվին ձեռք բերված այլ գույքի) նկատմամբ նս ծագում է անձնական, այլ ոչ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք՝ անկախ նշված փաստն ամուսնության ընթացքում տեղի ունեցած լինելու իրողությունից, քանի որ ՀՀ վճռաբեկ դատարանի վերը ներկայացված դիրքորոշման տրամաբանությամբ տեղի է ունենում «գուքի նկատմամբ անձնական սեփականության իրավունքի» փոխակերպում դրա համարժեքի՝ դրամական միջոցների նկատմամբ անձնական սեփականության իրավունքի, իսկ ապա՝ դրամական միջոցների նկատմամբ անձնական սեփականության իրավունքի փոխակերպում այլ անձնական գույքի:

Բացի այդ, Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 4-րդ կետի բովանդակությունից ուղղակիորեն բխում է, որ ամուսինների անձնական գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն միայն այն պարագայում, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարված ներդրումների հաշվին նշանակալի չափով ավելացրել է այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում ն այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջն կնքված պայմանագրով:

Քանի որ բացառապես անձնական գույքի կամ նման գույքի օտարումից ստացված դրամական միջոցների հաշվին ամուսնության ընթացքում նոր գույքի ձեռքբերման ժամանակ ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական միջոցների հաշվին որնէ ներդրում չի կատարվում, նոր գույքի ձեռքբերման արդյունքում ամուսիններին պատկանող ընդհանուր որնէ գույքի (կամ ամբողջ գույքային զանգվածի) արժեքի ավելացում տեղի չի ունենում, Վճռաբեկ դատարանը գտել է, որ նման պայմաններում, Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված սահմանադրական դրույթի իմաստով, անձնական գույքի հարկադիր փոխակերպումն ընդհանուր գույքի իրավաչափ նպատակ հետապնդել չի կարող պայմանավորված պաշտպանության ենթակա շահի (իրավունքի) բացակայությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ամուսինների անձնական գույքի օտարման արդյունքում ստացված միջոցների հաշվին ամուսնության ընթացքում ձեռք բերված այլ գույքի նկատմամբ ամուսնու սեփականության իրավունքը ճանաչելու, այդպիսի գույքն ամուսինների համատեղ սեփականության կազմից հանելու, այդ գույքի պատկանելությանն առնչվող ցանկացած այլ պահանջ ներկայացված լինելու դեպքում դատարանը, որպես ելակետ ընդունելով ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն

9

ամուսինների ըեդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու կանխավարկածը, գործով, ամուսիններից մեկի կողմից համապատասխան առարկություն կամ պահանջ ներկայացնելու պարագայում, պետք է պարզի առնվազն հետնյալ փաստական հանգամանքները.

1) ամուսիններից ու՞մ կողմից ն ե՞րբ է ձեռք բերվել այն գույքը, որի օտարման արդյունքում ստացված միջոցների հաշվին ձեռք է բերվել այլ գույք,

2) ինչպիսի՞ հիմքով է ձեռք բերվել այն գույքը, որի օտարման արդյունքում ստացված միջոցների հաշվին ձեռք է բերվել այլ գույք,

3) ե՞րբ է օտարվել ամուսնու անձնական գույքը ն ինչպիսի՞ հատուցում է կատարվել այդ գույքի օտարման գործարքով (որքա՞ն գումար է վճարվել, ինչպիսի՞ գույք է տրամադրվել),

4) օտարումից հետո ե՞րբ է ձեռք բերվել նոր գույքը,

5) արդյո՞ք ամուսնության ընթացքում նոր գույքը ձեռք է բերվել հենց այն միջոցների հաշվին, որոնք ստացվել են անձնական գույքի օտարման արդյունքում,

6) ամուսինների միջն առկա՞ է արդյոք ամուսիններից մեկի անձնական գույքի իրացման արդյունքում ստացված միջոցները խնայելու, օգտագործելու կամ տնօրինելու, կամ այդ միջոցների կամ նան այդ միջոցների հաշվին ձեռք բերված այլ գույքի իրավական ռեժիմը որոշելու մասին կամ որնէ այլ վերաբերելի համաձայնություն:

ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ամուսինների անձնական գույքի օտարման արդյունքում ամուսնության ընթացքում ստացված միջոցների առկայության, ինչպես նան ամուսնության ընթացքում հենց այդ միջոցների հաշվին այլ գույք ձեռք բերելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է գործին մասնակցող այն անձը, որը վկայակոչում է նոր գույքն իր անձնական դրամական միջոցների կամ անձնական գույքի օտարման արդյունքում ստացած միջոցների հաշվին ձեռք բերելու փաստը: Նշված փաստը գործով բոլոր ապացույցների հետազոտումից ն գնահատումից հետո վիճելի մնալու դեպքում վեճը լուծելիս դատարանը պետք է ղեկավարվի ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու կանխավարկածով' ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ մասի իմաստով նշված փաստը վիճելի մնալու բացասական հետնանքները դնելով այն ապացուցելու պարտականություն կրող կողմի վրա:

Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ամուսնության ընթացքում ձեռք բերված գույքն ամուսինների ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսանալու կանխավարկածը պետք է գործի նան նոտարական ու այլ գործարքներ կատարելիս, ինչպես նան գույքի քաղաքացիական շրջանառության այլ դեպքերում, քանի որ ամուսինը, որը ցանկանում է միանձնյա սեփականատեր հանդես գալ պետք է օրենքով սահմանված կարգով հոգ տանի նման իրավունքի պատշաճ ձենակերպման (փաստաթղթավորման) մասին, որն իր հերթին, նրան հիմք կտա գույքը տնօրինելու իրավունքն իրացնելիս այլ անձանց մոտ ներկայանալ որպես գույքի միանձնյա սեփականատեր (լրե'ս Սրբուհի Խարբութլյանն ընդդեմ Մուշեղ Դավթյանի թիվ ԵԴ/36794/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2025 թվականի որոշումը):

10

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Դիմելով Դատարան՝ Գայանե Աղախանյանը պահանջել է ճանաչել իր համատեղ սեփականության իրավունքն """""5 բնակարանի 1/2-րդ բաժնեմասի նկատմամբ՝ որպես ամուսնության ընթացքում համատեղ ձեռք բերված գույք: Հայցի հիմքում դրվել է այն փաստը, որ վիճելի անշարժ գույքը հատուցելի գործարքով ձեռք է բերվել իր ն Արա Աղախանյանի գրանցված ամուսնության ընթացքում:

Առարկելով ներկայացված հայցի դեմ՝ Արա Աղախանյանը, ըստ էության, վկայակոչել է այն փաստը, որ վիճելի անշարժ գույքն իր կողմից ձեռք է բերվել նվիրատվության պայմանագրով որպես նվեր ստացած ն հետնապես միայն իրեն պատկանող անշարժ գույքն օտարելու արդյունքում ստացած դրամական միջոցների հաշվին, որպիսիք փոխակերպվել են մեկ այլ անշարժ գույքի, որի նկատմամբ ընդհանուր համատեղ սեփականության իրավունք ծագել չի կարող (փաստ 6):

Սույն գործի նյութերով հաստատվում է, որ Արա Աղախանյանի ն Գայանե Հովհաննիսյանի (ամուսնությունը գրանցելուց հետո կրել է Աղախանյան ազգանունը) ամուսնությունը գրանցվել է 09.02.1979 թվականին (փաստ 1):

Արա Աղախանյանը 17.02.2010 թվականի թիվ ս-293 նվիրատվության պայմանագրի, ավագանու 08.06.2007 թվականի թիվ 6/12 ն 20.01.2010 թվականի թիվ 1/5. որոշումների հիման վրա ձեռք է բերել """""" բնակարանը՝ 42,4 քմ մակերեսով (փաստ 2), որը հետագայում՝ 19.04.2021 թվականին կնքված առուվաճառքի պայմանագրով օտարել է Արմեն Գալաջյանին 11.440.000 ՀՀ դրամով (փաստ 3): 12.05.2021 թվականին (օտարման գործարքը կնքելուց մոտ մեկ ամիս հետո) Արա Աղախանյանն առուվաճառքի պայմանագրով Սվետիկ Միրզոյանից ն Նարինե Ադամյանից 5.760.000 ՀՀ դրամով ձեռք է բերել """""5 բնակարանը, որի նկատմամբ գրանցվել է նրա սեփականության իրավունքը (փաստեր 4, 5):

Դատարանը 12.07.2023 թվականի վճռով Գայանե Աղախանյանի հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «(..) Գործի քննությամբ հաստատված է համարվել այն հանգամանքը, որ պատասխանողը վեճի առարկա անշարժ գույքը ձեռք է բերել """""" բնակարանի վաճառքի արդյունքում, այն էլ ավելի մատչելի քան վաճառված գույքը: Գործի քնեությամբ հաստատված է համարվել նան այե, որ """""" բնակարանը պատասխանողը ստացել է նվեր: Հերնաբար ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ կետի ուժով այն համարվել է պատասխանողի սեփականությունը: (...) վճռի 4-րդ կետում եշված գործի լուծման համար եշանակություն ունեցող փաստերից (ապացուցման առարկան) Հայցվորի կողմից չի ապացուցվել նույն կետի «բ» ենթակետով սահմաեված փասպերը: 5 Առկա է անձնական տվյալ

«Առկա է անձնական տվյալ

5 Առկա է անձնական տվյալ

'- Առկա է անձնական տվյալ

7 Առկա է անձնական տվյալ

11

Այսինքե, հայցվորը չի ապացուցել, որ վեճի առարկա հանդիսացող գույք(երյը հանդիսանում են գործին մասնակցող կողմերի համատեղ ամուսնության ըեթացքում ձեռք բերված լինելու փաստը, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայե' եթե բոլոր ապացույցների հետազոտումից ն գնահատումից հետո վիճելի է մեում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետնանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը, տվյալ դեպքում Հայցվոր կողմը: Տվյալ պարագայում վիճելի է մեացել վերը եշված փաստերի առկայությունը»:

Վերաքննիչ դատարանը 19.03.2024 թվականի որոշմամբ բավարարել է Գայանե Աղախանյանի վերաքննիչ բողոքը՝ բեկանել է Դատարանի 12.07.2023 թվականի վճիռը ն փոփոխել է այն՝ հայցը բավարարել:

Վերաքննիչ դատարանը, մասնավորապես արձանագրել է, որ Արա Աղախանյանը, «վաճառելով անձնապես իրեն պատկանող անշարժ գույքը ն համատեղ ամուսնական կյանքի ընթացքում իրեն պատկանող դրամական միջոցներով ձեռք բերելով եոր գույք, ըստ էության, դադարեցրել է իր սեփականության իրավունքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով միայն իրեն պատկանող գույքի եկատմամբ ն ձեռք է բերել նոր գուք, որի եկատմամբ արդեն իսկ տարածվում է ամուսինների համատեղ սեփականության ռեժիմը, քանի որ նոր ձեռք բերված գույքը այլես չի հանդիսանում մինչն ամուսեությունն իրեն պատկանած գույք ն (կամ) ամուսնության ընթացքում նվեր ն (կամ) ժառաեգություն ստացած գույք, իսկ գույքի ձեռքբերման նպատակով իր անձնական միջոցներն օգտագործած լինելու հանգամանքն ինքնին հիմք չէ ենոր գույքը ամուսինների համատեղ սեփականության ռեժիմից դուրս մղելու համար»:

Այսպես, Վերաքննիչ դատարանի եզրահանգումները չեն համապատասխանում Սրբուհի Խարբութլյանն ընդդեմ Մուշեղ Դավթյանի թիվ ԵԴ/36794/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.06.2025 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին: Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները պատշաճ գնահատման առարկա չեն դարձրել Արա Աղախանյանի առարկությունն առ այն, որ վեճի առարկա անշարժ գույքը ձեռք է բերել միայն իրեն պատկանող գույքի իրացման արդյունքում գոյացած միջոցների հաշվին, որպիսի պայմաններում տեղի է ունեցել անձնական սեփականություն հանդիսացող դրամական միջոցների փոխակերպում անշարժ գույքի նկատմամբ նույնպիսի իրավունքի: Որպես հետնանք՝ Դատարանը գործի լուծման համար նշանակություն ունեցող ն ապացուցման կարիք ունեցող փաստերի կազմում չի ներառել Արա Աղախանյանի կողմից վիճելի անշարժ գույքն անձնական սեփականություն հանդիսացող գույքի օտարման արդյունքում գոյացած դրամական միջոցների հաշվին ձեռք բերված լինելու փաստը, վերջինիս վրա չի դրել այն ապացուցելու պարտականությունը, ավելին` նշված փաստը համարվել է գործի համար նշանակություն չունեցող, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Վերոգրյալ պատճառաբանություններով միաժամանակ հերքվում են վճռաբեկ բողոքի

12

պատասխանի հիմնավորումները:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ, նկատի ունենալով, որ սուն գործով գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը ճիշտ չի որոշվել, մասնավորապես՝ չի կարնորվել վիճելի անշարժ գույքն Արա Աղախանյանի անձնական սեփականություն հանդիսացող գույքի օտարման արդյունքում գոյացած դրամական միջոցների հաշվին ձեռք բերված լինելու փաստը, նրա վրա չի դրվել տվյալ փաստն ապացուցելու պարտականություն, նշված մասով չի կատարվել գործի պատշաճ քննություն՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառման է ենթակա ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի 19.03.2024 թվականի որոշումն ամբողջությամբ բեկանելու ն գործն Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը՝ հաշվի առնելով նան սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից ն գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու ն բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջն բաշխվում են նույն գլխի ԼՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ| կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

13

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2024 թվականի որոշումը ն գործն ուղարկել Արարատի ն Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 սեպտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ԱՎԴ/3692/02/23
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել