Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-381-Ն11 սեպտեմբերի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2018 թվականի սեպտեմբերի 11-ին ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 12-րդ գլխի վերնագիրը «ԱՌԵՎՏՐԻ» բառից հետո լրացնել «ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 158-րդ հոդվածում` 1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. « Հոդված 158. Առևտրի, հանրային սննդի օբյեկտների վաճառողի, կենցաղային ծառայության օբյեկտի կատարողի, առևտրի իրականացման վայրի կազմակերպչի և սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի պաշտոնատար անձանց կողմից օրենքով սահմանված պահանջները խախտելը ». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 36-39-րդ ուղղ. մասերով. «Առանց համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում (կարաոկե, դիսկոտեկ, բաղնիք, սաունա կամ շոգեբաղնիք) գործունեություն իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: Առանց համայնքի ղեկավարի, իսկ Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի թույլտվության սահմանափակման ենթակա ծառայության ոլորտում (հեստապարային ակումբ) գործունեություն իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի 36-րդ մասով ուղղ. նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով: Սույն հոդվածի 37-րդ մասով ուղղ. նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից մինչև հազարերեքհարյուրապատիկի չափով:»։ Հոդված 3. Օրենսգրքի 180-րդ հոդվածում` 1) 1-ին մասը «(ժամը 23.00-ից մինչև 7.00-ն» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերի)» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ և 6-րդ մասերով. «5. Առևտրի և ծառայությունների բնագավառում, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առևտրի և ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին (22.00-ից մինչև 7.00-ն, 23.00-ից մինչև 7.00-ն և 24.00-ից մինչև 7.00-ն) լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

6. Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:»: Հոդված 4. Օրենսգրքի 219.1-ին հոդվածի 2-րդ մասը «169.14-րդ հոդվածի 4-րդ մասով» բառերից հետո լրացնել «, 180-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով» բառերով: Հոդված 5. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի «180» թիվը փոխարինել «180 (բացառությամբ հինգերորդ և վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների)» բառերով։ Հ ոդված 6. Եզրափակիչ մաս 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ տարի հետո:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2018 թ. սեպտեմբերի 18 Երևան ՀՕ-381-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-381-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (06.10.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.09.26/71(1429) Հոդ.978 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.09.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.09.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 06.10.2018 Հիմնական ակտ 11.09.2018, ՀՕ-381-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 06.12.1985, 06.12.1985, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր , ուղղ.57 ՈՒՂՂՈՒՄ 11.09.18 ՀՕ-381-Ն ՀՀ ՕՐԵՆՔԻ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 սեպտեմբերի, 2018 թ.
Գործի #:
ՀՕ-381-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել