Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Օրբելյան — ՍնԴ/2388/04/22
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Օրբելյան — ՍնԴ/2388/04/22

Վճռաբեկ դատարանՍնԴ/2388/04/2230 մայիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ Կոնստանտին Օրբելյանի դիմումի՝ «Բուրգեր ԱՐՄ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2024 թվականի որոշման դեմ երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Կոնստանտին Օրբելյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.10.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է: Դատարանի 23.10.2023 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների 2 վերջնական ցուցա

Ամբողջ Տեքստ

(րշ Ա:

2 ռլ 5 ին)

Մութ)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Սնանկության գործ թիվ ՍնԴ/2388/04/22 դատարանի որոշում 2025թ.

Սնանկության գործ թիվ ՍնԴ/2388/04/22

Նախագահող դատավոր՝ Կ. Համբարձումյան

Դատավորներ՝ Ն. Մարգարյան

Հ. Ենոքյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Ա. ՄԿՐՏՅԱՆ

զեկուցող Ս. ՄԵՂՐՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2025 թվականի մայիսի 30-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Կոնստանտին Օրբելյանի դիմումի՝ «Բուրգեր ԱՐՄ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.02.2024 թվականի որոշման դեմ երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կոնստանտին Օրբելյանը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 25.10.2022 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Դատարանի 23.10.2023 թվականի որոշմամբ հաստատվել է պահանջների

2

վերջնական ցուցակը ն նշանակվել է պարտատերերի առաջին ժողով:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.02.2024 թվականի որոշմամբ Ընկերության ն երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի վերաքննիչ բողոքները մերժվել են, ն Դատարանի 23.10.2022 թվականի ««Բուրգեր ԱՐՄ» ՓԲԸ սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու ն պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կամո Մովսեսյանը (ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել սույն գործով պարտատեր «ԱՄԻՕ Բանկ» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Բանկ) (ներկայացուցիչներ Արմեն Հարությունյան ն Նատալիա Սարգսյան):

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 6-րդ, 6-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի (այսուհետ' Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 201-րդ հոդվածը, 43-րդ ու 46-րդ հոդվածները ն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-8-րդ, 11-րդ, 13-րդ, 25-րդ, 66-րդ ու 157-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սնանկության գործով կառավարիչը պարտականություն ունի պարտապանին հանձնել պարտատերերի կողմից դատարան ներկայացված պահանջը ն պահանջին կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նան նախնական ցուցակը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետում, որին համապատասխանում է պարտատերերի կողմից ներկայացված պահանջներն ու պահանջներին կից ներկայացված բոլոր փաստաթղթերը, ինչպես նան նախնական ցուցակը «Սնանկության մասին» ՀՀ օրենքով նախատեսված ժամկետում սնանկության գործով կառավարչից ստանալու պարտապանի իրավունքը: Իր հերթին պարտապան ունի նախնական ցուցակը ստանալուց հետո յոթ օրացուցային օրվա ընթացքում դրա դեմ առարկություն ներկայացնելու իրավունք:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ երրորդ անձ գրավատուն ունի «Սնանկության մասին» ՀՀ օրենքով պարտապանի համար սահմանված բոլոր իրավունքները, այդ թվում՝ համապատասխան պահանջը, պահանջին կից ներկայացված փաստաթղթերը ն նախնական ցուցակը ստանալու, ինչպես նան համապատասխան պահանջի մասով նախնական ցուցակի դեմ առարկություն ներկայացնելու իրավունք, որին համապատասխանում է վերոնշյալ փաստաթղթերը սնանկության գործով կառավարչի կողմից երրորդ անձ գրավատուին հանձնելու պարտականությունը: Ավելին, օրենսդիրն այս

Յ

կանոնից չի նախատեսել որնէ բացառություն, այսինքն` ո՛չ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով, ո՛չ մեկ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ որնէ պայման, որի դեպքում կամ որի ուժով սնանկության գործով կառավարիչը կարող է վերոնշյալ փաստաթղթերը պարտապանին կամ երրորդ անձ գրավատուին հանձնելու պարտականությունը չկատարել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նան, որ պահանջը, պահանջին կից ներկայացված փաստաթղթերը ն նախնական ցուցակը երրորդ անձ գրավատուին հանձնված չլինելու պայմաններում որնէ պարագայում չի կարող խոսք գնալ վերջինիս նախնական ցուցակի դեմ առարկություն ներկայացնելու իրական հնարավորություն տրված լինելու Ա իր գործը` այնպիսի պայմաններում ներկայացնելու հնարավորություն տրված լինելու մասին, որը նրան իր հակառակորդի նկատմամբ չի դնի նվազ բարենպաստ վիճակում:

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սխալ ենթակայությամբ հարուցված քաղաքացիական գործի առկայությունն իր հերթին չի կարող հիմք հանդիսանալ Բանկի ապահովված պահանջի քննության կասեցման համար, սակայն անտեսել է, որ օրենսդիրը նշել է այն սուբյեկտների սպառիչ շրջանակը, որոնք ունեն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հարուցված գործը սնանկության դատարանի քննությանը ենթակա լինելու հարցի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու ն որոշում կայացնելու իրավասություն ն/կամ լիազորություն, հետնաբար վերը նշված հարցի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածում նշված սուբյեկտների կողմից որոշում կայացված չլինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը դրա վերաբերյալ որնէ եզրահանգում կատարելու իրավասություն ն/կամ լիազորություն ակնհայտորեն չուներ:

Վերաքննիչ բողոքի մերժման հիմքում դրված դատողությունն առ այն, որ սխալ ենթակայությամբ հարուցված քաղաքացիական գործի առկայությունը չի կարող հիմք հանդիսանալ Բանկի ապահովված պահանջի քննությունը կասեցնելու համար որնէ դեպքում չր կարող հանդիսանալ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու պայմանների բացակայությունը հաստատելու հիմք, քանի որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հարուցված քաղաքացիական գործի՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նախատեսված պայմաններին համապատասխանելու կամ չհամապատասխանելու հանգամանքը որնէ առնչություն չունի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու անհրաժշտ ե բավարար պայմանների բացակայություն, կամ առկայությունը բացահայտելու հետ Ա որնէ ձնով ավել կամ պակաս հավանական չի դարձնում դրանց առկայության կամ բացակայության հանգամանքի բացահայտումը հատկապես հաշվի առնելով այն, որ գործը սխալ ենթակայությամբ հարուցված լինելու ենթադրյալ հանգամանքը խոչընդոտ չէ տվյալ քաղաքացիական գործի քննության ն տվյալ վեճը լուծող դատական ակտի կայացման համար, ըստ այդմ նան՝ արգելք չէ այդ գործի առկայության հիմքով մեկ

4

այլ գործի վարույթի կամ սնանկության գործով որնէ պահանջի քննության կասեցման համար:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն՝ իր ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժելու մասով, բեկանել Վերաքննիչ դատարանի 29.02.2024 թվականի որոշումը Ա Բանկի ներկայացրած պահանջը որպես գրավով ապահովված պահանջ գրանցելու հարցն ուղարկել նոր քննության:

2.Լ Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը ն հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է Ա ենթակա է մերժման հետնյալ պատճառաբանությամբ:

Կամո Մովսեսյանը, ամեն կերպ փորձելով խոչընդոտել սնանկության վարույթի բնականոն ընթացքին, իրարամերժ ն իրականությանը չհամապատասխանող փաստեր է վկայակոչում ու այդ հիմքով բողոքարկում դատական ակտը:

Կամո Մովսեսյանը Բանկի ներկայացրած պահանջի վերաբերյալ 28.09.2023 թվականին ներկայացրել է «Միջնորդություն-դիրքորոշում» վերնագրով փաստաթուղթ, որում նշել է, որ դատական գործընթացներին մասնակցելուց հետո է դատական համակարգի տեղեկատվական հարթակից իմացել սնանկության գործի առկայության ն Բանկի ներկայացրած պահանջի մասին, այնինչ վերաքննիչ բողոքում նշել է, որ տեղյակ չի եղել վերը նշված պահանջի մասին:

Թեն «Սնանկության մասին» ՀՀ օրենքը չի պարտավորեցնում սնանկության գործով կառավարչին ապահովված պահանջների դեպքում ծանուցել նան երրորդ անձանց, այնուամենայնիվ սույն սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի կողմից Դատարան են ներկայացվել պահանջների նախնական ցուցակը սնանկության վարույթի մասնակիցներին՝ այդ թվում Կամո Մովսեսյանին, ուղարկելու մասին ապացույցներ:

Կամո Մովսեսյանին 22.09.2023 թվականին ուղարկվել է նան թիվ 258 ծանուցումը՝ Բանկում գրավադրված սեփականության իրավունքով իրեն պատկանող Երնանի Իսահակյան փողոցի թիվ 28 շենք 1/3 հասցեում գտնվող գույքում գույքագրում սկսելու վերաբերյալ, հետնաբար Կամո Մովսեսյանի պնդումներն առ այն, որ իրեն որնէ ծանուցում չի ուղարկվել, չի համապատասխանում իրականությանը:

Կամո Մովսեսյանը վճռաբեկ բողոքում փոխել է բողոքի հիմքը ն բարձրացրել է սնանկության գործով կառավարչի կողմից երրորդ անձ գրավատուին պահանջն ու կից փաստաթղթերն ուղարկելու պարտականություն կրելու Ա պարտականությունը չկատարելու դեպքում երրորդ անձ գրավատուի՝ նախնական ցուցակի դեմ առարկություններ ներկայացնելու հնարավորությունից զրկված լինելու հարցը, սակայն այս մասով դիրքորոշում չի ներկայացրել ո՛չ Դատարանում, ո՛չ էլ Վերաքննիչ դատարանում:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) Կոնստանտին Օրբելյանը 18.08.2022 թվականին դիմում է ներկայացրել Դատարան՝ պահանջելով Ընկերությանը ճանածելու սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 2-6).

5

2) Դատարանի 25.10.2022 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ.թ. 10-14).

3) Դատարանի 03.11.2022 թվականի որոշմամբ Տիգրան Սահակյանը նշանակվել է պարտապանի սնանկության գործով կառավարիչ (հատոր 1-ին, գ.թ. 15,16).

4) Դատարանում 08.12.2022 թվականին ստացվել է Բանկի պահանջը՝ սնանկ ճանաչված Ընկերության նկատմամբ իր ապահովված պահանջը՝ 1.558.225 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով գրանցելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 100-102).

5) պահանջին կից, ի թիվս այլ ապացույցների, Բանկի կողմից ներկայացվել է իր, Ընկերության ն երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի միջն 23.01.2020 թվականին կնքված «Երրորդ անձի (անձանց) անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի)» թիվ 620-004117 պայմանագիրը, որի համաձայն՝ հաջորդող գրավի առարկա է հանդիսացել Երնանի Իսահակյան փողոցի թիվ 28 շենք 1/3 հասցեում գտնվող տարածքը (հատոր 1-ին, գ.թ. 136-144).

6) Դատարանը 08.12.2022 թվականին Ընկերության սնանկության գործով կառավարչին է ուղարկե Բանկի պահանջ ն պահանջին կից փաստաթղթերի պատճենները՝ դրանց օրինակը պարտապանին հանձնելու համար: Սնանկության գործով կառավարիչը Բանկի պահանջի ն պահանջին կից փաստաթղթերի պատճենները ստացել է 13.12.2022 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 155,156).

7) սույն սնանկության գործում բացակայում է Բանկի պահանջը ն պահանջին կից փաստաթղթերը սնանկության գործով կառավարչի կողմից երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանին ուղարկելու փաստը հաստատող ապացույց.

8)Կամո Մովսեսյանը 18.09.2023 թվականին Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Ընկերության Ա Բանկի՝ Բանկի, Ընկերության ն իր միջն 23.01.2020 թվականին կնքված թիվ 6Շ20-004117 երրորդ անձի անշարժ գույքի հաջորդող գրավի պայմանագիրն (այսուհետ` նան Պայմանագիր) անվավեր՝ շինծու ճանաչելու, որպես հետնանք Երնան քաղաքի Իսահակյան փողոցի 28 շենքի թիվ 1/3 գույքի (այսուհետ` նան Գույք) նկատմամբ Բանկի գրավի իրավունքը դադարած ճանաչելու պահանջի մասին: Դատարանի 02.10.2023 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ (հիմք՝ «Պոր .մճէոթ. ճտ» դատական տեղեկատվական համակարգ, քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/30437/02/23).

9) Դատարանում 06.10.2023 թվականին ստացվել է սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի միջնորդությունը պարտատերերի նախնական ցուցակի դեմ առարկութան 6բացակայութան դեպքում Ընկերության սնանկության գործով պարտատերերի առաջին ժողովը 09112023 թվականին նշանակելու մասին: Միջնորդությանը կից ներկայացվել են պարտատերերի պահանջների նախնական ցուցակը ն միջնորդությունը՝ 19.09.2023 թվականին Ընկերությանը, պարտատերերին ն երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանին փոստային առաքմամբ ուղարկելու, ինչպես նան պարտատերերի պահանջների նախնական ցուցակը 22.09.2023 թվականին ինտերնետով՝ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (27մ8-8ո.Յտ) հրապարակելու փաստերը հաստատող ապացույցները (հատոր 1-ին, գ.թ. 159-167).

6

10) երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանին սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի կողմից 19.09.2023 թվականին փոստային առաքմամբ «Ք. ԵՐԵՎԱՆ Փ. ՀՐ. ՆԵՐՍԻՍՅԱՆ Փ. 2 ՓԴ. 0014, 29» հասցեով ուղարկված պարտատերերի պահանջների նախնական ցուցակը հասցեատիրոջ կողմից չի ստացվել. այն վերադարձվել է ուղարկողին (հիմք՝ «ո/տ.հճյքօՏէ.Յո»՝ «Հայփոստ» ՓԲԸ պաշտոնական կայք, թիվ ԼՕ1113324444Ի/ փոստային ծածկագիրը կրող փոստային առաքանու վերաբերյալ՝ առկա տեղեկատվություն).

11) երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանը 06.10.2023 թվականին Դատարանին ներկայացրել է «Միջնորդություն-դիրքորոշում» վերտառությամբ փաստաթուղթ, որով հայտնել է, որ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում՝ իր, Ընկերության ն Բանկի միջն 23.01.2020 թվականին կնքված «Երրորդ անձի (անձանց) անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի)» թիվ Շ20-004117 պայմանագիրն առոչինչ ճանաչելու պահանջի մասին, որի վերաբերյալ կազմվել է թիվ ԵԴ2/30437/02/23 քաղաքացիական գործը, ն խնդրել կասեցնել սույն սնանկության գործով Բանկի ներկայացրած պահանջի քննությունը մինչն թիվ ԵԴՉ/30437/02/23 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը: Միննույն ժամանակ, հաշվի առնելով Բանկի պահանջի մասին իր ծանուցված չլինելու հանգամանքը՝ խնդրել է իրեն տրամադրել պահանջի իր օրինակը՝ հայտնելով, որ դրա վերաբերյալ դիրքորոշումը կներկայացնի այն ստանալուց հետո: Նույն «Միջնորդություն-դիրքորոշում» վերտառությամբ փաստաթղթում որպես իր ծանուցման հասցե Կամո Մովսեսյանը նշել է «ՀՀ, ք. Երեան, Վերին Անտառային 33, բն. 7» հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 168-172).

12) սույն սնանկության գործում բացակայում է Բանկի պահանջը ն պահանջին կից փաստաթղթերը տրամադրելու վերաբերյալ երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի միջնորդության կապակցությամբ Դատարանի կողմից որնէ դատավարական գործողություն կատարելու մասին ապացույց.

13) Դատարանի 23.10.2023 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը՝ դրանում ներառելով նան Բանկի պահանջը՝ 1.558.225 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով՝ որպես ապահովված պահանջ (հատոր 1-ին, գ.թ. 191-197):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն. ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10.4-րդ մասի Ա 46-րդ հոդվածի, ինչպես նան ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ ու 13-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

7

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք:

Եվրոպական դատարանը միաժամանակ արտահայտել է այնպիսի իրավական դիրքորոշում, համաձայն որի՝ դատարան դիմելու իրավունքի սահմանափակումները չեն կարող համարվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխանող, եթե դրանք չեն հետապնդում իրավաչափ նպատակ ն առկա չէ ողջամիտ հարաբերակցություն՝ օգտագործվող միջոցների ն հետապնդվող իրավաչափ նպատակի միջն (տե՛ս /Խօսշ մ. Քօլռոմ գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, կետ 55):

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սնանկության գործերի վարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքով Ա նույն օրենքով սահմանված կարգով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն եթե նույն օրենքով սահմանված են այ կանոններ, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով, ապա սնանկության գործի քննությունն իրականացվում է նույն օրենքով սահմանված կանոններով:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ապահովված են համարվում ապահովված իրավունքով ծանրաբեռնված պահանջները: Ապահովված պարտատերեր են համարվում ապահովված իրավունք ունեցող անձինք՝ այդ պահանջների մասով:

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն` եթե պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատիրոջ պահանջն ապահովված է երրորդ անձի գույքով, ապա այդ անձն իրավունք ունի դադարեցնելու իր գույքով պահանջի ապահովումը՝ սնանկության հատուկ հաշվին որպես դեպոզիտ փոխանցելով՝

1) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափը գերազանցելու դեպքում` ապահովված պահանջի, գույքի պահպանման ն փոխանցման հետ կապված ծախսերը.

2) գույքի առաջիկա իրացման համար գնահատված կամ մեկնարկային գինը հիմնական ապահովված պարտավորության արժեքի չափից պակաս լինելու դեպքում՝ վերջին չկայացած աճուրդի մեկնարկային գնի չափով:

Նույն հոդվածի 10.4-րդ մասի համաձայն՝ երրորդ անձ գրավատուն, երաշխավորը կամ երաշխիք տվող անձը համապատասխան պահանջի մասով ունեն պարտապանի

8

համար սահմանված բոլոր իրավունքները ն պարտականությունները:

Նույն հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ երրորդ անձ գրավատուի, երաշխավորի կամ երաշխիք տվող անձի՝ պարտապանի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով պահանջ ձեռք բերելու դեպքում այդ պահանջը ենթակա է բավարարման՝ որպես նույն օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» ենթակետով նախատեսված պահանջ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում, բացառությամբ սուն օրենքով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պահանջի գրանցումից ոչ ուշ, քան մեկ օրվա ընթացքում դատարանը պահանջի ն նրան կից փաստաթղթերի օրինակներն ուղարկում է կառավարչին՝ դրա մեկ օրինակը պարտապանին հանձնելու համար:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո՝ եռօրյա ժամկետում, իսկ դատարանի կողմից թերությունների վերացման համար ժամկետ սահմանված լինելու դեպքում` այդ ժամկետից հետո՝ եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին Ա հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո՝ յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը ն պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):

Նույն հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ եթե պահանջը կամ պահանջի փոփոխությունն առարկվում է, ապա դատավորը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված կարգով որոշում է պահանջի չափը, օրինականությունը, առաջնահերթությունը ն ապահովվածությունը, ըստ անհրաժեշտության` փոփոխություն կատարելով պահանջի վերաբերյալ կայացված դատական ակտում:

Առարկությունների քննարկման արդյունքում դատարանը կայացնում է որոշում, որը կարող է բողոքարկվել:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի ն դատարանի առջն գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց կապակցությամբ գործին մասնակցող բոլոր անձանց համար ապահովվել է դիրքորոշում հայտնելու հավասար հնարավորություն,

9

բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը, պահպանելով անկախություն ն անաչառություն, վարում է ։դատավարությունը, անհրաժեշտության դեպքում սույն օրենսգրքով սահմանված կարգով գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձանց պարզաբանում է նրանց իրավունքնեը ն :պարտականությունները, նախազգուշացնում է դատավարական գործողությունները կատարելու կամ չկատարելու հետնանքների մասին, պայմաններ է ստեղծում գործի փաստական հանգամանքները պարզելու, ապացույցները բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտելու համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի ն այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերի, անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ Ա պատճեններ:

Նույն հոդվածի նույն մասի 7-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձինք, նույն օրենսգրքի ն այլ օրենքների պահանջների պահպանմամբ, իրավունք ունեն գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների Ա փաստարկների վերաբերյալ:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեն «Սնանկության մասին» ՀՀ օրենքն ուղղակիորեն չի պարտավորեցնում սնանկության գործով կառավարչին՝ ապահովված պահանջների դեպքում ծանուցելու նան երրորդ անձանց, ում գույքով ապահովված է համապատասխան պահանջը, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածը նախատեսում է միայն կառավարչի, պարտապանի ն պարտատերերի կողմից պահանջների նախնական ցուցակի դեմ առարկություն ներկայացնելու հնարավորություն, այդուհանդերձ անհրաժեշտ է Նկարնորել այն հանգամանքը, որ երրորդ անձը (մասնավորապես գրավատուն) պետք է իրական հնարավորություն ունենա տեղեկացված լինելու ներկայացված պահանջի մասին՝ անհրաժեշտության դեպքում ներկայացնելով առարկություն նկատի ունենալով, որ ապահովված պահանջի հաստատումն ուղղակիորեն առնչվում է երրորդ անձի սեփականության իրավունքին ն այդ իրավունքի դատական պաշտպանությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ նման դիրքորոշումը համապատասխանում է նան ՀՀ սահմանադրական դատարանի 19.07.2016 թվականի թիվ ՍԴՈ-Ղ294 որոշմամբ արտահայտած դիրքորոշմանը: Նշված որոշմամբ քննարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 249-րդ հոդվածի |Գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը) սահմանադրականությունը՝ ՀՀ սահմանադրական դատարանը մասնավորապես կարնորել է, որ օրենսդրի կողմից գրավառուի՝ գրավատուին պատշաճ կարգով ծանուցելու պարտականության ամրագրումը նպատակ է հետապնդում

10

երաշխավորելու գրավատու դատական պաշտպանության իրավունքը, նույն տրամաբանությունն է գործում նան մասնավորապես գրավով ապահովված պահանջը հաստատելու գործընթացում: Գրավատուն պետք է իրական հնարավորություն ունենա տեղեկանալու սնանկության վարույթում իր գույքով ապահովված պահանջ ներկայացված լինելու վերաբերյալ: Եթե օբյեկտիվորեն գրավատուն հնարավորություն չի ունեցել տեղեկացված լինելու սնանկության վարույթում ներկայացված պահանջի վերաբերյալ, ապա վերջինիս պետք է տրվի հնարավորություն ներկայացնելու իր առարկությունները ներկայացված պահանջի վերաբերյալ: Հակառակ իրավական դիրքորոշման պարագայում սահմանափակվում է ոչ միայն անձի սեփականության, այլ նան դատական պաշտպանության իրավունքը (ւրե՛ս ըստ Գարիկ Իսրայելյանի դիմումի' թիվ ԵՇԴ/0072/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2018 թվականի որոշումը):

ՀՀ սահմանադրական դատարանը 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-189 որոշմամբ արձանագրել է, որ բոլոր այն պարտատերերը, ովքեր օբյեկտիվ պատճառներով չեն ծանոթացել հէք://որոտ.820888Ր.ճոո հասցեում գտնվող ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական համացանցային կայքում հրապարակված հայտարարությանը, հետագայում դատական կարգով իրենց իրավունքների պաշտպանության հնարավորություն պետք է ունենան: Հակառակ պարագայում ոչ միայն ոտնահարվում է 2005 թվականի խմբագրությամբ Սահմանադրության 18 ն 19-րդ հոդվածներով ամրագրված նրանց իրավունքները, այլե խախտվում են համամասնականության ն համաչափության սահմանադրական սկզբունքները՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 90-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված բացառությունների առումով:

Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ շահագրգիռ սուբյեկտների կողմից սնանկության գործընթացի մասին պատշաճ ծանուցված լինելը վերջիններիս իրավունքների պաշտպանության օօոժեօ Տլո6 զսձ ոօո (պայման, առանց որի հնարավոր չէ) կարնոր պայման է, առանց որի հնարավոր չէ երաշխավորել նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Ուստին ծանուցման ինստիտուտի իրավական կանոնակարգումները պետք է կրեն ոչ թե ձնական բնույթ, այլ պետք է ուղղված լինեն սնանկության գործընթացում գտնվող սուբյեկտի (պարտապանի) բոլոր պարտատերերի հայտնաբերմանը ն վերջիններիս՝ Սահմանադրությամբ ն օրենքներով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը: Նշված նպատակն իրագործելու համար օրենսդիրը պետք է նախատեսի պարտապանի արդյունավետ ծանուցման ն. պարտավորությունների գրանցման ընթացակարգ, որը գործնականում կբացառի սնանկության գործընթացի մասին շահագրգիռ անձանց օբյեկտիվորեն ոչ իրազեկված լինելու իրավիճակները: Խնդիրն այն է, որ պարտատերը պատշաճ ծանուցում պետք է ստանա սնանկության վարույթի բացման ն պահանջներ ներկայացնելու անհրաժեշտության մասին: Իսկ պարտապանը պետք է օրենքով սահմանված կարգով հստակ ու ամբողջական տեղեկատվություն ներկայացնի իր պարտավորությունների վերաբերյալ: Սնանկության վարույթում իրականացվող գործընթացների մասին երրորդ անձ գրավատուի տեղեկացումը բխում է նրա սեփականության նե դատական պաշտպանության իրավունքները երաշխավորելու

11

անհրաժեշտությունից: Ընդ որում, այստեղ կիրառելի է Սահմանադրական դատարանի այն դիրքորոշումը, որ օրենսդիրը պետք է նախատեսի պարտապանի արդյունավետ ծանուցման ընթացակարգ, որը գործնականում կբացառի սնանկության գործընթացի մասին շահագրգիռ անձանց օբյեկտիվորեն իրազեկված չլինելու իրավիճակները:

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ եթե սնանկ ճանաչված պարտապանի պարտավորությունն ապահովված է երրորդ անձ գրավատուին պատկանող գույքի գրավով, ապա վերջինս ոչ միայն պետք է իրապես տեղեկացվի պահանջների ներկայացման Ա հաստատման ընթացակարգի, այլ նան իր գույքի վաճառքին վերաբերող գործընթացի մասին, քանի որ հակառակ մոտեցման պարագայում ուղղակիորեն սահմանափակվում են երրորդ անձ գրավատուի սեփականության ն դատական պաշտպանության իրավունքները, այդ թվում՝ վերջինս զրկվում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված իր իրավունքից օգտվելու իրական հնարավորությունից (րես ըստ Գագիկ Հակոբյանի դիմումի' թիվ ԱՎԴԼ0006/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.06.2019 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 25.10.2022 թվականի վճռով Ընկերությունը ճանաչվել է սնանկ:

Դատարանում 08.12.2022 թվականին ստացվել է Բանկի պահանջը՝ սնանկ ճանաչված Ընկերության նկատմամբ իր ապահովված պահանջը՝ 1.558.225 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով գրանցելու մասին: Պահանջին կից Բանկի կողմից, ի թիվս այլ ապացույցների, ներկայացվել է իր, Ընկերության ն երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի միջն 23.01.2020 թվականին կնքված «Երրորդ անձի (անձանց) անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի)» թիվ 620-004117 պայմանագիրը, որի համաձայն՝ հաջորդող գրավի առարկա է հանդիսացել Երնանի Իսահակյան փողոցի թիվ 28 շենք 1/3 հասցեում գտնվող տարածքը:

Դատարանում 06.10.2023 թվականին ստացվել է սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի միջնորդությունը պարտատերերի նախնական ցուցակի դեմ առարկության բացակայության դեպքում Ընկերության սնանկության գործով պարտատերերի առաջին ժողովը 09112023 թվականին նշանակելու մասին: Միջնորդությանը կից ներկայացվել է պարտատերերի պահանջների նախնական ցուցակը ն միջնորդությունը 19.09.2023 թվականին Ընկերությանը, պարտատերերին ն երրորդ անձ գրավատու Կամո Մովսեսյանին փոստային առաքմամբ ուղարկելու, ինչպես նան պարտատերերի պահանջների նախնական ցուցակն ինտերնետով հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում (27մ68ո8ո.Յոո) 22.09.2023 թվականին հրապարակելու փաստերը հաստատող ապացույցներ:

Երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանին սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի կողմից 19.09.2023 թվականին փոստային առաքմամբ «Ք. ԵՐԵՎԱՆ Փ. ՀՐ. ՆԵՐՍԻՍՅԱՆ Փ. 2 ՓԴ. 0014, 29» ուղարկված պարտատերերի պահանջների

12

նախնական ցուցակը հասցեատիրոջ կողմից չի ստացվել. այն վերադարձվել է ուղարկողին: Երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանը 06.10.2023 թվականին Դատարանին ներկայացրել է «Միջնորդություն-դիրքորոշում» վերտառությամբ փաստաթուղթ, որով հայտնել է, որ Երեան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել հայցադիմում՝ իր, Ընկերության ն Բանկի միջն 23.01.2020 թվականին կնքված «Երրորդ անձի (անձանց) անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի)» թիվ Շ20-004117 պայմանագիրն առոչինչ ճանաչելու պահանջի մասին, որի վերաբերյալ կազմվել է թիվ ԵԴ2/30437/02/23 քաղաքացիական գործը, ն խնդրել կասեցնել սույն սնանկության գործով Բանկի ներկայացրած պահանջի քննությունը մինչն թիվ ԵԴՉ/30437/02/23 քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը: Միննույն ժամանակ, հաշվի առնելով Բանկի պահանջի մասին իր ծանուցված չլինելու հանգամանքը՝ խնդրել է իրեն տրամադրել պահանջի իր օրինակը՝ հայտնելով, որ դրա վերաբերյալ դիրքորոշումը կներկայացնի այն ստանալուց հետո: Նույն «Միջնորդություն-դիրքորոշում» վերտառությամբ փաստաթղթում որպես իր ծանուցման հասցե Կամո Մովսեսյանը նշել է «ՀՀ, ք. Երնան, Վերին Անտառային 33, բն. 7» հասցեն:

Դատարանի ««Բուրգեր ԱՐՄ» ՓԲԸ-ի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու ե պարտատերերի առաջին ժողով նշանակելու մասին» 23.10.2023 թվականի որոշմամբ հաստատվել է Ընկերության սնանկության գործով ներկայացված պահանջների վերջնական ցուցակը՝ դրանում ներառելով նան Բանկի պահանջը՝ 1.558.225 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով՝ որպես ապահովված պահանջ:

Դատարանը, 23.10.2023 թվականի որոշմամբ անդրադառնալով Բանկի կողմից ներկայացված ապահովված պահանջի վերաբերյալ երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի 06.10.2023 թվականի միջնորդություն-դիրքորոշմանը ն արձանագրելով, որ

-«Կամո Մովսեսյանի կողմից գրավի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջով հայց հարուցելը ն գրավի պայմանագիրը վիճարկելը, ն եշված քաղաքացիական գործով կայացվելիք դատական ակտը չեն կարող ազդեցություն ունենալ պահանջի չափի ն ապահովվածության հաստատման վրա»,

-««Հայբիզնեսբաեկ» ՓԲԸի 1558225,85 ԱՄՆ դոլար պահանջի չափն ու իրավաչափությունը դատավարության որնէ մասնակցի կողմից չի վիճարկվել, այն հիմնավոր է ն հաստատված է համարվում վերը շարադրված ապացույցների հիման վրա»,

եզրակացրել է, որ «Կամո Մովսեսյանի կողմից ներկայացված Բանկի պահանջի քենության կասեցման վերաբերյալ միջնորդությունը անհիմն է ն ենթակա է մերժման, իսկ Բանկի պահանջը հիմեավոր է ն այն պետք է հաստատել պահանջների նախնական ցուցակում եշված չափերով ու առաջնահերթությամբ»:

Վերաքննիչ դատարանը, 29.02.2024 թվականի որոշմամբ երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի 23.10.2023 թվականի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ:

Անդրադառնալով սնանկության գործով Բանկի պահանջի քննության կասեցման հիմքի առկայության վերաբերյալ երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի վերաքննիչ բողոքի

13

հիմքին՝ Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Բողոքաբերը պեդելով, որ թիվ ԵԴ2/30437/02/23 քաղաքացիական գործի առկայությունը օբյեկտիվ խոչընդոր է «Հայբիզեեսբանկ» ՓԲԸ ապահովված պահանջի գրանցման համար, նույնիսկ չի ներկայացրել իր իսկ կողմից ներկայացված հայցադիմումը, որպեսզի Դատարանը հեարավորություն ունենա գոնե հասկանալ, թե այդ գործով հայցադիմումի ենթադրյալ բավարարումը ինչ հետնանք կարող է ունենալ պահանջը ապահովված կամ չապահովված դիտարկելու իմաստով», «Կոնստանտին Օրբելյանի կողմից ներկայացված' «Բուրգեր ԱՐՄ» ՓԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմումի հիմքով պարտապանին սնանկ ճանաչելու վճիռը կայացվել է 25102022 թվականին, մինչդեռ Կամո Հարությունի Մովսեսյանի ըեդդեմ պատասխանողեեր «Բուրգերարմ» ՓԲ ըեկերութան ն «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի առոչիեչ՝ շինծու ճանաչել 23.01.2020թ. Բանկի, «ԲուրգերԱրմ» ՓԲԸ-ի ն հայցվորի միջն կեքված թիվ 620-00417 երրորդ անձի հաջորդող գրավի պայմանագիրը ն որպես շիեծու գործարքի անվավերության հերնանք դադարած համարել Բանկի գրավի իրավունքը ք. Երնան, Իսահակյան փողոց 28 շենք, թիվ 1/3 գույքի նկատմամբ հայցադիմումը Երնան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան է մուտքագրվել միայն շուրջ մեկ տարի անց, այե է' 02102023 թվականին: Փաստերի ժամանակագրական եման դասավորվածության պայմաններում չեն պահպանվել նան «Սեանկության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները», եզրակացրել է, որ «սխալ ենթակայությամբ հարուցված քաղաքացիական գործի առկայությունը իր հերթին չի կարող հիմք հանդիսանալ բանկի ապահովված պահանջի քննության կասեցման համար»:

Անդրադառնալով սնանկության գործով Բանկի պահանջի վերաբերյալ որպես երրորդ անձ գրավատու դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունից զրկված լինելու վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքին՝ Վերաքննիչ դատարանն այն համարել է անհիմն՝ պատճառաբանելով, որ «գործի նյութերում առկա է Դատարան 06.102023 թվականին մուրքագրված Կամո Ներսեսյանի |վրիպակը Վերաքննիչ դատարանինն է| միջեորդություն- դիրքորոշումը, որից պարզ է դառնում, որ վերջինս տեղյակ է ինչպես սույն սնանկության գործի, այնպես էլ բանկի կողմից ներկայացված պահանջի մասին: Եվ եթե վերջինիս անհրաժեշտ են եղել ավելի մանրամասնեցված տվյալներ պահանջի դեմ առարկելու համար, ապա վերջիես որնէ կերպ զրկված չի եղել իր դիմումի համաձայն գործի նյութերին, այդ թվում" Բանկի կողմից ներկայացված պահանջին ծանոթանալու իրավունքից, ինչից, սակայե, ձեռնպահ է մեացել: Եվ դատավարական եման անգործություն ցուցաբերելու պայմաններում պետք է ընդամենը արձանագրել, որ Դատարանը չունի որնէ պարտավորություն գործից կոնկրետ եյութեր իր նախաձեռնությամբ վարույթի մասնակցին տրամադրելու», «Կամո Ներսեսյանի |լվրիպակը Վերաքննիչ դատարանինն է| միջեորդություն-դիրքորոշման վերաբերյալ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ ներկայացված առարկությանը կցված Կամո Ներսիսիյանի |լվրիպակը Վերաքննիչ դատարանինն է| 21112022 թվականի դիմումի ուսումեասիրությունից ակեհայտ է, որ վերջինս առավել քան քաջատեղյակ է եղել պարտապանի կողմից ստանձնած վարկային պարտավորությունների չկատարման, այդ թվում' դրա հետնանքով տուգանքների ն տույժերի առաջացման մասին, որից ելնելով էլ

14

դիմել է բանկին՝ առաջարկելով վերավարկավորման միջոցով իր կողմից վարկի մարում»:

Համադրելով սույն գործի փաստական հանգամանքները կիրառելի իրավական նորմերի հետ՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ստորադաս դատարաններն անտեսել են այն փաստը, որ երրորդ անձ գրավատուն Բանկի՝ պարտապանի հանդեպ գրավով ապահովված պահանջի մասով ունի պարտապանի համար սահմանված բոլոր իրավունքները ն պարտականությունները, նրա համար երաշխավորված է պահանջի ն պահանջին կից փաստաթղթերի օրինակներն ու պահանջների նախնական ցուցակը սնանկության կառավարչից ստանալու, պահանջի օրինականության, հիմնավորվածության, չափի ն ապահովվածության վերաբերյալ իր 0առարկությունները դատարանին ներկայացնելու դատավարական հնարավորությունը: Համապատասխանաբար Դատարանը, պահպանելով անկախություն ն. անաչառություն, պարտավոր էր ապահովել երրորդ անձ գրավատուի իրական հնարավորությունը համապատասխան պահանջի մասով հավասարության պայմաններում ներկայացնելու իր դիրքորոշումը: Այլ կերպ ասած, երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանը պետք է ոչ միայն իրական հնարավորություն ունենար տեղեկացված լինելու Բանկի կողմից ներկայացված պահանջի մասին, այլ նան նրան պետք է տրվեր հնարավորություն պահանջին Ա պահանջին կից փաստաթղթերին ծանոթանալուց հետո ներկայացնելու իր առարկությունները ներկայացված պահանջի վերաբերյալ:

Այնինչ սույն գործով Դատարանն անտեսել է երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանի կողմից 06.10.2023 թվականին ներկայացված միջնորդություն-դիրքորոշմամբ արտահայտված այն փաստարկը, որ պատշաճորեն ծանուցված չլինելով Բանկի կողմից ներկայացված պահանջի, Ընկերության` Բանկի հանդեպ ունեցած պարտավորության մնացորդի, ժամկետանց օրերի մասին՝ չի կարող որնէ դիրքորոշում ներկայացնել պահանջի հիմնավորվածության ն օրինականության մասին: Դատարանն անտեսել է, որ երրորդ անձ՝ գրավատու Կամո Մովսեսյանին սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի կողմից 19.09.2023 թվականին փոստային առաքմամբ «Ք. ԵՐԵՎԱՆ Փ. ՀՐ. ՆԵՐՍԻՍՅԱՆ Փ. 2 ՓԴ. 0014, 29» հասցեով ուղարկված պարտատերերի պահանջների նախնական ցուցակը հասցեատիրոջ՝ Կամո Մովսեսյանի կողմից չի ստացվել. այն վերադարձվել է ուղարկողին: Ավելին, Դատարանը նման պայմաններում արձանագրել է, որ Բանկի պահանջի չափն ու իրավաչափությունը «դատավարության որնէ մասեակցի կողմից չի վիճարկվել»' անտեսելով երրորդ անձ գրավատուի միջնորդությունը՝ տրամադրելու Բանկի կողմից ներկայացված պահանջի իր օրինակը, ն նույն միջնորդությամբ արված հայտար

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
30 մայիսի, 2025 թ.
Գործի #:
ՍնԴ/2388/04/22
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել