Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍՈՒՐԵՆ ԱՆՏՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍՈՒՐԵՆ ԱՆՏՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-3117 օգոստոսի, 2023 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-31)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 օգոստոսի 2023թ. ՍԴԴԿՈ - 31 | ՍՈՒՐԵՆ ԱՆՏՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 17 օգոստոսի 2023 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Հ. Թովմասյանի

Անդամակցությամբ Հ. Հովակիմյանի

Վ. Գրիգորյանի

Քննության առնելով Սուրեն Անտոնյանի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Սուրեն Անտոնյանը (այսուհետ` Դիմող) դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը փոստային ծառայությանն է հանձնվել 2023 թվականի հուլիսի 26-ին) խնդրելով. «ՀՀ դատական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը լրացված 25.03.2020 թվականին ընդունված Օրենք 1-ի 48-րդ հոդվածի 1-ին մասով ինչպես ինքնին, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ինչպես նաև «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը և 144-րդ հոդվածի 1.1-րդ մասը (Լրացված Օրենք 2-ի 1-ին հոդվածով) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ճանաչել Սահմանադրության 5-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։

2. Անդրադառնալով վիճարկվող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին Դիմողը գտնում է, որ տվյալ դրույթը հակասում է Սահմանադրությանը (73-րդ հոդվածին) նախ այն պատճառաբանությամբ, որ այն ինքնին խախտում է հետադարձ ուժի արգելքի սկզբունքը, քանի որ սահմանում է կարգապահական վարույթի հարուցման նոր առիթ այն տարածելով նաև այն կարգապահական խախտումների նկատմամբ, որոնք կատարվել են մինչ այդ առիթը սահմանող օրենքի ընդունումը: Բացի դրանից, Դիմողի պնդմամբ նշված նորմը հակասում է Սահմանադրությանը նաև իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, քանի որ չնայած այն հանգամանքին, որ 2020 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-197-Ն օրենքի անցումային դրույթներից ուղղակիորեն և անվերապահորեն հետևում է, որ որպես կարգապահական վարույթ հարուցելու առիթ կարող է ծառայել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այսուհետ նաև ՄԻԵԴ միայն այն վճիռը, որը կայացվել է նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, այն է 2020 թվականի մայիսի 2-ից հետո, այնուամենայնիվ, այն կիրառվել է նաև սույն գործով, և իրավաչափ է համարվել 2015 թվականին կայացված ՄԻԵԴ-ի վճռի հիման վրա կարգապահական վարույթի հարուցումը: Դիմողը նշում է նաև, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի կիրառելիությունը հիմնավորելու համար Բարձրագույն դատական խորհուրդն իր թիվ ԲԴԽ-1-Ո-Կ-4 որոշմամբ կիրառել է նույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 1.1-ին մասը հակասահմանադրական մեկնաբանությամբ: Դիմողն ընդգծում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասում կարգապահական վարույթի հարուցման նոր առիթի սահմանումը և դրա կիրառումը մինչ օրենքն ուժի մեջ մտնելը թույլ տրված կարգապահական խախտումների նկատմամբ ուղղակիորեն հակասում են Սահմանադրության 73-րդ հոդվածի պահանջին: Անդրադառնալով վիճարկվող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 1.1-ին մասով և 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված դրույթների հարաբերակցությանը Դիմողը պնդում է, որ 2020 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-197-Ն օրենքը սահմանել է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի մայիսի 2-ից հետո կայացրած դատական ակտը, իսկ հետագայում այդ առիթով վարույթ հարուցելու ժամկետ սահմանող նորմով սահմանվել է, որ վերոգրյալ ՄԻԵԴ-ի ակտի հիման վրա վարույթ կարող է հարուցվել դրա ուժի մեջ մտնելու պահից 15 տարվա ընթացքում, ընդ որում այդ կանոնը կիրառելի է ոչ միայն 2022 թվականի հուլիսի 6-ին ընդունված ՀՕ-333-Ն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, այլ նաև մինչ այդ (բայց ոչ 2020 թվականի մայիսի 2-ին նախորդող ժամանակահատվածում) կայացված ՄԻԵԴ-ի ակտերի նկատմամբ։ Վերոգրյալի արդյունքում Դիմողը գտնում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 1.1-ին մասին տրված ցանկացած տարբերվող մեկնաբանություն և կիրառություն ուղղակիորեն հակասում են Սահմանադրության 73-րդ հոդվածին անձի վիճակը վատթարացնող նորմի հետադարձության արգելքի սկզբունքին, ինչպես նաև Սահմանադրության 79-րդ հոդվածին որոշակիության սկզբունքին։ Վիճարկվող «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ինչպես նաև նույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի կապակցությամբ Դիմողը նշում է, որ դրանք իրավակիրառ պրակտիկայում Բարձրագույն դատական խորհրդի կողմից մեկնաբանվել են այնպես, որ ստացել են հակասահմանադրական բովանդակություն առ այն, որ վերջինս կարող է (իրավասու է) ոչ իրավաչափ և դատական իշխանությունը հեղինակազրկող ճանաչել (արդյունքում նաև դատավորի լիազորությունները դադարեցնել) դատարանի որդեգրած այնպիսի պրակտիկան, որը սահմանադրական արդարադատություն իրականացնող և Սահմանադրության գերակայությունն ապահովող մարմինը Սահմանադրական դատարանը, գնահատել է որպես իրավաչափ և հակասահմանադրական է ճանաչել հետագայում հակառակը սահմանող նորմը։ Ողջ վերոգրյալի հաշվառմամբ Դիմողը եզրահանգում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը լրացված 2020 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-197-Ն օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով ինչպես ինքնին, այնպես էլ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, ինչպես նաև նույն սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետը և 144-րդ հոդվածի 1.1-ին մասը (լրացված 2022 թվականի հուլիսի 6-ին ընդունված ՀՕ-333-Ն օրենքով) իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ, հակասում են Սահմանադրության 5, 73 և 79-րդ հոդվածներին։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը նկատի ունենալով, որ

1) դիմումում առաջադրված հարցը ենթակա է Սահմանադրական դատարանին,

2) դիմողն իրավասու է տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան, այն է

ա) դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության դատարանում դատավարության մասնակից,

բ) դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթը,

գ) դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է դատարանի վերջնական ակտով,

դ) դիմողն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Սուրեն Անտոնյանի դիմումի հիման վրա «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի և 144-րդ հոդվածի 1.1-ին մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող Հ. Թովմասյան

Անդամներ Հ. Հովակիմյան

Վ. Գրիգորյան

17 օգոստոսի 2023 թվականի

ՍԴԴԿՈ-31

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 օգոստոսի, 2023 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-31
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել