Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՎԴ2/0038/05/08
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ2/0038/05/08

Վճռաբեկ դատարանՎԴ2/0038/05/0831 հոկտեմբերի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր
Վճռաբեկ դատարանի նախադեպային շտեմարանում՝ քարտը, թեմաներն ու հոդվածներըԱպացույցներ և ապացուցում
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 11.04.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Մարտունու հարկային տեսչության (այսուհետ` Ծառայություն) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաղարշակ Մկրտչյանի` 26.965.003 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան Ծառայությունը պահանջել է Վաղարշակ Մկրտչյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 26.965.003 ՀՀ դրամ: Վարչական դատարանի (այսուհետ Դատարան) 11.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` բռնագանձվել է 24.439.753 ՀՀ դրամ: Սու

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Վարչական դատարանի վճիռ

Վարչական գործ թիվ ՎԴ2/0038/05/08

Նախագահող դատավոր Հ. Թորոսյան

Վարչական գործ թիվ ՎԴ2/0038/05/08

2008թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի

դատարան)

Հանրապետության

վճռաբեկ

դատարանը

(այսուհետ

Վճռաբեկ

նախագահությամբ

Ա. ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ

Վ.ԱԲԵԼՅԱՆԻ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

2008 թվականի հոկտեմբերի 31-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը Վարչական դատարանի 11.04.2008 թվականի վճռի դեմ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության Մարտունու հարկային տեսչության (այսուհետ` Ծառայություն) ընդդեմ անհատ ձեռնարկատեր Վաղարշակ Մկրտչյանի` 26.965.003 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան Ծառայությունը պահանջել է Վաղարշակ Մկրտչյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 26.965.003 ՀՀ դրամ:

Վարչական դատարանի (այսուհետ Դատարան) 11.04.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` բռնագանձվել է 24.439.753 ՀՀ դրամ: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ և 113-րդ հոդվածները, ՛Հաստատագրված վճարների մասին ՀՀ օրենքի 593-րդ հոդվածը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով Դատարանը վճռում նշել է, որ ըստ հայցադիմումի` հաշվարկն իրականացվել է 21.08.2007 թվականի դրությամբ, ինչպես նաև այն, որ հաշվարկի մեջ մտցվել է նաև 2007 թվականի հոկտեմբեր ամիսը: Սակայն, ըստ հայցադիմումի, Վաղարշակ Մկրտչյանի հարկային պարտավորությունների հաշվարկը կատարվել է 15.11.2007 թվականի դրությամբ:

Վաղարշակ Մկրտչյանի անձնական հաշվի քարտի ամսական հաշվարկի 01.10.2007 թվականի դրությամբ հաշվարկված 975.000 ՀՀ դրամը Դատարանն ընդունել է որպես

2

2007 թվականի հոկտեմբեր ամսվա պարտավորություն և այդ գումարը հաշվի չառնելով` չի բռնագանձել: Մինչդեռ 01.10.2007 թվականի դրությամբ հաշվարկված 975.000 ՀՀ դրամը վերաբերում է մինչև 14.09.2007 թվականն ընկած ժամանակաշրջանին: Վճռով հիմք է ընդունվել 2007 թվականի Վաղարշակ Մկրտչյանի 8 լրիվ ամիսների համար

հաշվարկված

պարտավորությունը

և

2006

թվականի

նոյեմբերի

պարտավորությունը մեկ խողովակի համար, սակայն Վաղարշակ Մկրտչյանն իրականում գործունեություն է իրականացրել երկու խողովակով:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վարչական դատարանի 11.04.2008 թվականի վճիռը հայցը մերժելու մասը, և փոփոխել` հայցը բավարարել:

3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը

1. 07.11.2006 թվականին անհատ ձեռնարկատեր Վաղարշակ Մկրտչյանը հայտարարություն է տվել Մասիս քաղաքում և Արգավանդ գյուղում մեկ խողովակով 03 ՍԼ 806 պետհամարանիշի ԶԻԼ-130 շրջիկ մեքենայով ավտոտրանսպորտային միջոցների գազալցման գործունեություն իրականացնելու մասին:

2. 07.11.2006 թվականին անհատ ձեռնարկատեր Վաղարշակ Մկրտչյանը հայտարարություն է տվել Աշտարակ քաղաքում մեկ խողովակով 01 ՍՏ 188 պետհամարանիշի

ԶԻԼ-130 շրջիկ մեքենայով ավտոտրանսպորտային միջոցների

գազալցման գործունեություն իրականացնելու մասին:

3. 14.09.2007 թվականին Վաղարշակ Մկրտչյանը հայտարարություն է տվել 14.09.2007 թվականից գազալիցքավորման գարծունեության անժամկետ դադարեցման մասին:

4. Վաղարշակ Մկրտչյանի անձնական հաշվի քարտում 2007 թվականի սեպտեմբերի հաշվարկները կատարվել են 01.10.2007 թվականին:

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է հետևյալ պատճառաբանությամբ: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ հոդվածի համաձայն` դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը պետք է պարզի կողմերի ներկայացրած պահանջների և առարկությունների, ինչպես նաև այն իրավական ակտերի հիման վրա, որոնք կիրառելի են տվյալ գործով: Դրանց միջոցով է Դատարանի համար պարզ դառնում, թե տվյալ գործով որ փաստի (փաստերի) առկայությունը կամ բացակայությունը կարող է հիմք հանդիսանալ հայցը բավարարելու կամ մերժելու և համապատասխան իրավական նորմերը տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ կիրառելի դարձնելու համար: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս`

1. գնահատում է ապացույցները,

2. որոշում է, թե գործի համար նշանակություն ունեցող որ հանգամանքներն են պարզվել և որոնք չեն պարզվել,

3. որոշում է տվյալ գործով կիրառման ենթակա օրենքները և այլ իրավական ակտերը,

4. որոշում է հայցը լրիվ կամ մասնակի բավարարելու կամ այն մերժելու հարցը: Դատարանը հաստատված է համարել, որ 2007 թվականի 8 լրիվ ամիսների համար պատասխանողի հիմնական պարտքը կազմել է 18.000.000 ՀՀ դրամ: Դատարանը, դրան ավելացնելով 2006 թվականի նոյեմբեր ամիսը, հաստատագրված վճարների գծով պարտքի հիմնական գումարը հաշվարկել է 19.125.000 ՀՀ դրամ` հիմք ընդունելով, որ

3

Վաղարշակ Մկրտչյանը 2006 թվականին գարծունեություն է իրականացրել մեկ խողովակով:

Մինչդեռ սույն գործում առկա է Վաղարշակ Մկրտչյանի 07.11.2006 թվականի հայտարարությունը Մասիսի քաղաքում և Արգավանդ գյուղում մեկ խողովակով շրջիկ մեքենայով գազալցման գործունեություն իրականացնելու վերաբերյալ: 07.11.2006 թվականի Վաղարշակ Մկրտչյանի մեկ այլ հայտարարության մեջ նշված է Աշտարակ քաղաքում մեկ խողովակով շրջիկ մեքենայով գազալցման գործունեություն իրականացնելու վերաբերյալ:

Վերոնշյալ հայտարարություններից հետևում է, որ Վաղարշակ Մկրտչյանի կողմից ներկայացված յուրաքանչյուր հայտարարություն առանձին հայտարարություն է մեկ խողովակով գազալցման գործունեություն իրականացնելու վերաբերյալ: Հետևաբար` 2006 թվականի նոյեմբեր ամսին Վաղարշակ Մկրտչյանը գազալցման գործունեություն է իրականացրել ոչ թե մեկ խողովակով, այլ երկու առանձին խողովակներով, որոնց վերաբերյալ տվել է առանձին հայտարարություններ: ՛Հաստատագրված վճարների մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` հաստատագրված վճարի վճարումը կատարվում է վճարողի կողմից ինքնուրույնաբար` յուրաքանչյուր ամսվա համար մինչև հաջորդ ամսվա 15-ը ներառյալ:

Դատարանը գտել է նաև, որ անճշտությունն առաջացել է հաշվարկի մեջ 2007 թվականի հոկտեմբեր ամիսը ներառելու հետևանքով:

Մինչդեռ սույն գործում առկա Վաղարշակ Մկրտչյանի հաստատագրված վճարի անձնական հաշվի քարտում 2007 թվականի հունվար ամսվա հաշվարկները կատարվել են 01.02.2007 թվականի դրությամբ: Նման տրամաբանությամբ էլ սեպտեմբեր ամսվա հաշվարկները կատարվել են 01.10.2007 թվականի դրությամբ: Մինչդեռ Դատարանը բռնագանձվող գումարի մեջ չի հաշվարկել 2007 թվականի սեպտեմբեր ամսվա 14 օրվա (մինչև գործունեության դադարեցումը) համար նախատեսված 975.000 ՀՀ դրամի չափով հաստատագրված գումարը:

Այսինքն հաստատագրված վճարների գծով գումարը պետք է հաշվարկվի 2006 թվականի նոյեմբեր ամսվա համար` 2.250.000 ՀՀ դրամի չափով` երկու խողովակով գազալիցքավորման գործունեություն իրականացնելու համար, 2007 թվականի 8 լրիվ ամիսների համար` 18.000.000 ՀՀ դրամ և 2007 թվականի սեպտեմբեր ամսվա համար 975.000 ՀՀ դրամ` որպես 14 օրվա հաստատագրված վճարի գումար: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի համաձայն, Վարչական դատարանի վճռի մասը բեկանելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել Վարչական դատարանի 11.04.2008 թվականի վճռի հայցը մերժելու մասը և գործն այդ մասով ուղարկել Վարչական դատարան` նոր քննության:

2. Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Դատավորներ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

Վ.ԱԲԵԼՅԱՆ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

4

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
31 հոկտեմբերի, 2008 թ.
Գործի #:
ՎԴ2/0038/05/08
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել