ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2013 թվականի դեկտեմբերի 11-ին «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածում՝ 1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 55 տարին լրացած անձին՝ 1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում (թիվ 1 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 7 օրացուցային տարի 6 օրացուցային ամիսն աշխատել է առանձնապես վնասակար, առանձնապես ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք. 2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 15 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 3 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք: Կանանց, մինչև սույն մասով սահմանված կենսաթոշակային տարիքը լրանալը, կենսաթոշակ է նշանակվում ըստ հետևյալ սանդղակի. Ծննդյան տարեթիվ Տարիք Կենսաթոշակի անցնելու տարեթիվ 01.01.1960-30.06.1960 54,5 2014 01.07.1960-31.12.1960 55 2015 2. Արտոնյալ պայմաններով կենսաթոշակ նշանակվում է 59 տարին լրացած անձին՝ 1) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում (թիվ 2 ցուցակ), մինչև 2014 թվականի հունվարի 1-ը առնվազն 10 օրացուցային տարին աշխատել է վնասակար, ծանր պայմաններում և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք. 2) եթե նա ունի առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որից առնվազն 20 օրացուցային տարին աշխատել է արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տվող պաշտոններում (թիվ 4 ցուցակ) և այդ ժամանակահատվածում լրիվ աշխատանքային օրը կատարել արտոնյալ կենսաթոշակի իրավունք տվող աշխատանք:».
2) 5-րդ մասը «ցուցակները» բառից հետո լրացնել «, պաշտոնների թիվ 3 և թիվ 4 ցուցակները» բառերով: Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 4-րդ կետի «տարիքային» բառը փոխարինել «կերակրողի մահվան օրվա դրությամբ տարիքային» բառերով.
2) 5-րդ կետից հանել «կամ ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի» բառերը. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով. «5.1) ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամին` անկախ տարիքից, եթե նա զբաղված է մահացած (զոհված) կերակրողի 14 տարին չլրացած` սույն հոդվածով կենսաթոշակի իրավունք ունեցող` երկու ծնողին կամ միակ ծնողին կորցրած երեխայի խնամքով, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների` նրա հետ հաշվառված է նույն բնակության վայրում (հասցեում) և չի աշխատում.».
4) 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել. 5) չորրորդ պարբերության «և 6-րդ կետերում նշված անձանց և 5-րդ կետում նշված` ընտանիքի այլ գործունակ չափահաս անդամի» բառերը փոխարինել «կետում նշված անձանց» բառերով. 6) հինգերորդ պարբերության «կետում» բառը փոխարինել «և 5.1-ին կետերում» բառերով: Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածում` 1) 1-ին և 2-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է: Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքի և կենսաթոշակառուի անձնական գործակցի արտադրյալն է: Մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային կենսաթոշակը հաշվարկվում է Կ=Հ+ (Ս X Ա) X Գ բանաձևով, իսկ 10 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում՝ Կ=Հ+ (10 X Ա+(Ս-10) X Ա1) X Գ բանաձևով, որտեղ` Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է, Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը, Ս-ն` աշխատանքային ստաժի տարիները, Ա-ն` մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, Ա1-ը՝ 10 տարին գերազանցող աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը, Գ-ն` կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
2. Կենսաթոշակառուի անձնական գործակիցը սահմանվում է` 1) մինչև 10 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,1.
2) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,01.
3) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի մեկ տարվա համար` 0,02: Կենսաթոշակառուի անձնական գործակիցը հաշվարկվում է` ա) մինչև 10 տարվա (ներառյալ) ստաժի առկայության դեպքում` Գ=0,1 X Ս բանաձևով. բ) 11-ից մինչև 40 տարվա (ներառյալ) աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1+0,01 X (Ս-10) բանաձևով. գ) 40 տարուց ավելի աշխատանքային ստաժի առկայության դեպքում` Գ=1.3+0,02 X (Ս-40) բանաձևով: Կենսաթոշակառուի անձնական գործակիցը չի կարող գերազանցել 2-ը:».
2) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 4. Օրենքի 30-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով. «9. Աշխատանքային ստաժում արտոնյալ պայմաններով հաշվառվող ժամանակահատվածները, այդ ժամանակահատվածները հաշվարկելու պայմաններն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածի 10-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «10. Զինվորական ուսումնական հաստատությունում սովորող, քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, կենսաթոշակ վճարելը վերսկսվում է) նաև տվյալ կազմակերպության ղեկավարի վավերացրած լիազորագրով:»: Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը «բուժվելու» բառից հետո լրացնել «, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու» բառերով: Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետում «դադարեցնելու ամսվան հաջորդող» բառերը փոխարինել «դադարեցնելու ամսվանից սկսած՝» բառերով: Հոդված 8. Օրենքի 55-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Սկսած 2014 թվականի հունվարի 1-ից՝ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին տրվում է հավելում` 1) առաջին խմբի համար` հիմնական կենսաթոշակի 40 տոկոսի չափով. 2) երկրորդ խմբի համար` հիմնական կենսաթոշակի 20 տոկոսի չափով:»: Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
2. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նշանակված աշխատանքային կենսաթոշակների չափերը սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո հաշվարկվում են Օրենքով սահմանված կարգով` հաշվի առնելով հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը:
3. Եթե հաշվարկված աշխատանքային կենսաթոշակի չափը (ներառյալ՝ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակին Օրենքով տրվող հավելումը) ցածր է նախկին չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2013 թ. դեկտեմբերի 27 Երևան ՀՕ-120-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-120-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2014-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2013.12.28/72(1012).1 Հոդ.1179.1 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.12.2013 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 27.12.2013 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2014 Հիմնական ակտ 11.12.2013, ՀՕ-120-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 22.12.2010, ՀՕ-243-Ն 22.12.2010, ՀՕ-243-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 դեկտեմբերի, 2013 թ.
- Գործի #:
- ՀՕ-120-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
