Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 36 — Կրթության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը` 1) ապահովում է պետական կրթական քաղաքականության իրականացումը.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 36AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 36 — Կրթության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը` 1) ապահովում է պետական կրթական քաղաքականության իրականացումը.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 36. Կրթության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը` 1) ապահովում է պետական կրթական քաղաքականության իրականացումը. 2) հաստատում է պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը. 2.1) հաստատում է որակավորումների ազգային շրջանակի և դրա մակարդակների (որակավորումների) ընդհանրական բնութագրերը. 3) հաստատում է ուսուցանվող մասնագիտությունների ցանկը. 4) հաստատում է հանր

Ամբողջ Տեքստ

Հոդված 36. Կրթության բնագավառում` Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունը Հայաստանի Հանրապետության կառավարությունը` 1) ապահովում է պետական կրթական քաղաքականության իրականացումը. 2) հաստատում է պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը. 2.1) հաստատում է որակավորումների ազգային շրջանակի և դրա մակարդակների (որակավորումների) ընդհանրական բնութագրերը. 3) հաստատում է ուսուցանվող մասնագիտությունների ցանկը. 4) հաստատում է հանրակրթական և մասնագիտական կրթության պետական պատվերը. 5) հաստատում է պետական հանրակրթական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները. 5.1) հաստատում է պետական արտադպրոցական կազմակերպությունների, կենտրոնների օրինակելի կանոնադրությունները. 6) հաստատում է պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը . 6.1) սահմանում է լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ներառյալ պետական նմուշի վկայականի և դրա ներդիրի ձևը. 6.2) սահմանում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսումնառության արդյունքների գնահատման և ճանաչման կարգը, ներառյալ պետական նմուշի հավաստագրի և դրա ներդիրի ձևը. 6.3) սահմանում է պետական կամ համայնքային կազմակերպությունների արտադպրոցական ծրագրեր իրականացնող մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից լրավճարի տրամադրման կարգը . 6.4) սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագիրը. 6.5) սահմանում է պետական բյուջեից ֆինանսավորվող արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ֆինանսավորման կարգը. 7) իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ: (36-րդ հոդվածը խմբ. 26.07.01 ՀՕ-209, լրաց.

01.12.03 ՀՕ-58-Ն, 04.02.10 ՀՕ-20-Ն, 21.06.14 ՀՕ-83-Ն, լրաց., փոփ.

04.05.22 ՀՕ-127-Ն, լրաց.

10.02.23 ՀՕ-26-Ն, խմբ.

22.05.24 ՀՕ-251-Ն, 12.05.25 ՀՕ-103-Ն, փոփ., լրաց.

11.09.25 ՀՕ-286-Ն ) ( 04.05.22 ՀՕ-127-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (10.02.23 ՀՕ-26-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ( 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել