Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-212-Ն18 նոյեմբերի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2009 թվականի նոյեմբերի 18-ին «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-402-Ն օրենքի 1-ին հոդվածը «Հանրապետության մաքսային ծառայության» բառերից հետո լրացնել «, որպես պետական ծառայության հատուկ տեսակ,» բառերով, «կարգավիճակի,» բառից հետո` «մաքսային ծառայության առանձնահատկությունների,» բառերով: Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով` «4. Մաքսային ծառայությունը կազմակերպվում է ռոտացիայի սկզբունքով: Մաքսային մարմինների կամ մաքսային մարմնի ստորաբաժանումների մաքսային ծառայողները տեղափոխվում են մեկ մաքսային մարմնից մյուսը կամ մաքսային մարմնի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»: Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ մասով` «3.1. Մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու դեպքում (հղիության և ծննդաբերության արձակուրդ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչում), ինչպես նաև մաքսային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության և օրենքով նախատեսված այլ դեպքերում այդ պաշտոնը կարող են զբաղեցնել մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող և տվյալ պաշտոնի նկարագրին բավարարող անձինք, որոնց հետ կնքվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր, իսկ դրա անհնարինության դեպքում հաշվի առնելով սույն օրենքի 8-րդ, 9-րդ հոդվածների և 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:»: Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածում` 1) 1-ին մասի երրորդ պարբերությունը լրացնել «, բացի վերադաս մաքսային մարմնի վարչության պետի և մաքսատան պետի պաշտոն զբաղեցնող անձանցից» բառերով.

2) 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «9. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով` 1) փաստաթղթային. 2) թեստավորման և հարցազրույցի միջոցով, իսկ վերադաս մաքսային մարմնի օպերատիվ ստորաբաժանումներում ծառայություն անցնողների համար նաև ֆիզիկական պատրաստվածության, զենքի և հատուկ միջոցների տիրապետման գծով` ատեստավորման հանձնաժողովի սահմանած կարգով:». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-րդ և 9.2-րդ մասերով` «9.1. Այն մաքսային ծառայողները, որոնք ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար նախատեսված առավելագույն հատուկ կոչում, ենթակա են փաստաթղթային ատեստավորման: Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Հարցազրույցն անցկացվում է մաքսային ծառայության տվյալ պաշտոնի նկարագրի դրույթների շրջանակներում` նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով: Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր մաքսային ծառայողի համար քվեարկության է դնում սույն մասի չորրորդ պարբերության 1-ին կետով նախատեսված որոշումը, որը հանձնաժողովի քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ չընդունվելու դեպքում ընդունված է համարվում սույն մասի չորրորդ պարբերության 2-րդ կետով նախատեսված որոշումը: Փաստաթղթային ատեստավորման արդյունքի հիման վրա ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը` 1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին. 2) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով: 9.2. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են այն մաքսային ծառայողները` 1) որոնք փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն. 2) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 9.1-րդ մասի չորրորդ պարբերության 2-րդ կետում նշված որոշումը: Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը` սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:».

4) 12-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ և 5-րդ կետերով` «4) զբաղեցրած պաշտոնին մաքսային ծառայողի համապատասխանության մասին. 5) մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու մասին:»: Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը «վերադաս մաքսային» բառերից հետո լրացնել «մարմնի» բառով: Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասը «մաքսային ծառայության գեներալ-մայոր,» տողից առաջ լրացնել «մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտ,» տողով: Հոդված 7. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «Մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումը» բառերը փոխարինել «Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտի և մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչումները» բառերով: Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով` «5. Մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները խախտելու կամ ծառայողական պարտականությունները պարբերաբար չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար մաքսային ծառայողին հերթական հատուկ կոչման ներկայացնելը կարող է պատճառաբանված մերժվել` ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:»: Հոդված 9. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ և 11-րդ կետերով` «10) աշխատանքի, վարձատրության, առողջության պաշտպանության, անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմանների ապահովվածության. 11) սոցիալական և իրավական պաշտպանության ու ապահովության:»: Հոդված 10. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում` 1) 1-ին կետը «կատարումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տիրապետել մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ այլ գիտելիքների» բառերով.

2) 6-րդ կետը «հետաքննության» բառից հետո լրացնել «և նախաքննության» բառերով. 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով` «9) պահպանել մաքսային ծառայողի վարքագծի (էթիկայի) կանոնները, որոնք հաստատվում են վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից:»: Հոդված 11. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ կետերով` «8) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար. 9) որպես պետության ներկայացուցիչ` գույքային գործարքներ կնքել սույն հոդվածի 3-րդ մասում նշված անձանց հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:»: Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը «պայմանագրով» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքի» բառերով: Հոդված 13. Օրենքի 37-րդ հոդվածում` 1) երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են գանգատարկվել վերադաս մաքսային մարմնի գանգատարկման հանձնաժողովին կամ բողոքարկվել դատարան:». 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով` «Մաքսային մարմնի կամ մաքսային ծառայողի գործողությունների, անգործության, ինչպես նաև մաքսային ծառայությանն առնչվող վեճերի լուծման նպատակով վերադաս մաքսային մարմնում մշտապես գործում է գանգատարկման հանձնաժողով: Վերադաս մաքսային մարմնի գանգատարկման հանձնաժողովը (այսուհետ` Գանգատարկման հանձնաժողով) վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող, վերադաս մաքսային մարմնում մշտապես գործող մարմին է, որը բաղկացած է նախագահից և վեց անդամից, որոնք իրենց աշխատանքը հանձնաժողովում համատեղում են զբաղեցրած մաքսային ծառայության պաշտոնների հետ: Գանգատարկման հանձնաժողովի որոշումներն իրավազոր են, եթե դրանց կայացմանը մասնակցել է առնվազն հինգ անդամ: Որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձևով: Գանգատարկման հանձնաժողովին դիմում-գանգատ ներկայացրած անձը համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին նախապես ծանուցվում է: Գանգատարկման հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-գանգատ ներկայացրած անձը և (կամ) վերջինիս լիազորած անձը: Դիմում-գանգատները վերադաս մաքսային մարմնի կողմից քննության են առնվում, որոնց վերաբերյալ դիմում-գանգատի ընդունման օրվանից հետո` 30 օրվա ընթացքում, ընդունվում են որոշումներ: Առանձին դեպքերում վերադաս մաքսային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն: Գանգատարկման հանձնաժողովի նիստի ավարտից հետո գանգատարկման հանձնաժողովը դիմում-գանգատ ներկայացնողին ուղարկում է դիմում-գանգատի վերաբերյալ հանձնաժողովի կայացրած որոշումը: Գանգատարկման հանձնաժողովի աշխատակարգը և անհատական կազմը սահմանում է վերադաս մաքսային մարմնի ղեկավարը:»: Հոդված 14. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 37.1-րդ հոդվածով. « Հոդված 37.1. Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված մաքսային ծառայողի պաշտոնական լիազորությունների կասեցումը Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված մաքսային ծառայողի պաշտոնական լիազորությունները կասեցվում են հիմնական աշխատավարձի պահպանմամբ մինչև մեղադրանքի հանվելը: Մեղադրանքի հանվելու դեպքում մաքսային ծառայողի պաշտոնական լիազորությունների կասեցումը վերացվում է:»: Հոդված 15. Օրենքի 41.1-րդ հոդվածի 5-րդ մասի աղյուսակում «Մաքսային ծառայության հատուկ կոչումը» սյունակը «Մաքսային ծառայության գեներալ-մայոր» տողից առաջ լրացնել «Մաքսային ծառայության գեներալ-լեյտենանտ» տողով, իսկ հաջորդ սյունակը` «35» թվով: Հոդված 16. Օրենքի 45-րդ հոդվածում` 1) 1-ին մասի 1-ին կետը «մինչև 500.000 դրամ» բառերից հետո լրացնել «և (կամ) իջեցվում պաշտոնից» բառերով, 2-րդ կետը «մինչև 1000.000 դրամ» բառերից հետո` «և (կամ) իջեցվում պաշտոնից» բառերով, իսկ 3-րդ կետի «և (կամ) ազատվում են» բառերը փոխարինել «և (կամ) իջեցվում պաշտոնից կամ ազատվում» բառերով.

2) 2-րդ մասի 1-ին կետը «նկատողություն» բառից հետո լրացնել «և (կամ) իջեցվում հատուկ կոչումից» բառերով.

3) 3-րդ մասի «2-րդ և 4-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ, 4-րդ, 8-րդ և 9-րդ կետերով» բառերով.

4) 4-րդ մասի 3-րդ կետը «կոչումից» բառից հետո լրացնել «կամ իջեցվում պաշտոնից» բառերով: Հոդված 17. Օրենքի 46-րդ հոդվածի 1.1-րդ մասում` 1) 1-ին կետը «իրավախախտում» բառից հետո լրացնել «կամ վարքագծի (էթիկայի) կանոնների խախտում» բառերով.

2) 2-րդ կետը «իրավախախտման» բառից հետո լրացնել «կամ վարքագծի (էթիկայի) կանոնների խախտման» բառերով.

3) 3-րդ կետը «իրավախախտում» բառից հետո լրացնել «կամ վարքագծի (էթիկայի) կանոնների խախտում» բառերով: Հոդված 18. Օրենքի 46.1-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը «լիազորությունները» բառից հետո լրացնել «` հիմնական աշխատավարձի պահպանմամբ» բառերով: Հոդված 19. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում` 1) 10-րդ կետը «ծառայողական կարգապահական» բառերից հետո լրացնել «և վարքագծի (էթիկայի)» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 18-րդ կետով` «18) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը:»: Հոդված 20. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 48.2-րդ հոդվածով. « Հոդված 48.2. Մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերը 1. Մաքսային ծառայողին զբաղեցրած պաշտոնից իջեցնելու հիմքերն են` 1) ատեստավորման արդյունքում սույն օրենքի 15-րդ հոդվածի 12-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքը. 2) սույն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական պատասխանատվության ենթարկվելը. 3) սույն օրենքի 45-րդ հոդվածով նախատեսված պաշտոնից իջեցնելու դեպքերը:»: Հոդված 21. Օրենքի 51-րդ հոդվածում` 1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով` «4) մաքսային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացված մրցույթում օրենքով սահմանված կարգով հաղթող ճանաչված, սակայն պաշտոնի չնշանակված անձինք:».

2) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում մաքսային ծառայողները գտնվում են մինչև` 1) սույն օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասում նշված ժամկետի լրանալը. 2) սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ, 14-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությամբ և 14-րդ հոդվածի 3.1-րդ մասով սահմանված կարգով մաքսային ծառայության թափուր պաշտոնի նշանակվելը.

3) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարումը. 4) սույն օրենքի 9-րդ և 25-րդ հոդվածների պահանջների խախտման հիմքերի առաջացումը. 5) մաքսային ծառայության կադրերի ռեզերվից դուրս գալու մասին քաղաքացու դիմումի հիման վրա վերադաս մաքսային մարմնի ղեկավարի կողմից համապատասխան որոշման ընդունումը:»: Հոդված 22. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2009 թ. դեկտեմբերի 7 Երևան ՀՕ-212-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-212-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.12.2009-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.12.16/64(730) Հոդ.1370 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.11.2009 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 07.12.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.12.2009 Հիմնական ակտ 18.11.2009, ՀՕ-212-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.07.2002, ՀՕ-402-Ն 03.07.2002, ՀՕ-402-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 նոյեմբերի, 2009 թ.
Գործի #:
ՀՕ-212-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել