ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 368 — Վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը 1.
Ամփոփում
Հոդված 368. Վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը 1. Վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի: 2. Վերաքննիչ բողոքում նշվում են` 1) վերաքննիչ դատարանի անվանումը, 2) բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) և հասցեները, 3) այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է վերաքննիչ բողոքը, գործի համարը
Ամբողջ Տեքստ
Հոդված 368. Վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը 1. Վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:
2. Վերաքննիչ բողոքում նշվում են` 1) վերաքննիչ դատարանի անվանումը, 2) բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) և հասցեները, 3) այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, 4) վերաքննիչ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա, 5) վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները, 6) բողոք բերող անձի պահանջը, 7) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
3. Եթե բողոք բերած անձը դատարանում զրկված է եղել բողոքի հիմնավորումների մեջ նշված որևէ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաև իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։
4. Վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։
5. Բողոքին կցվում են օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, բողոքը գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները, բացառությամբ հայցադիմումը վերադարձնելու և ընդունումը մերժելու դեպքերի, ինչպես նաև բողոքի պատճենը՝ դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցը և վերաքննիչ բողոքի էլեկտրոնային կրիչը: Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն օրենքի ուժով ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:
6. Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում: Վերաքննիչ բողոք ներկայացվելուց հետո դրա հիմքերը և հիմնավորումները չեն կարող լրացվել կամ փոփոխվել, բացառությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո կրկին ներկայացնելու դեպքերի: (368-րդ հոդվածը խմբ. 23.12.22 ՀՕ-576-Ն, 07.02.24 ՀՕ-82-Ն ) (23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ) ( 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
