ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 421 — Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը պատասխանատու է .
Ամփոփում
Հոդված 421. Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը պատասխանատու է . զինվորական էշելոնի (անձնախմբի) մշտական մարտական պատրաստության, նրա բեռնման, փոխաբեռնման, բեռնաթափման համար, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղադրման ու ամրացման ճշտության, զինվորական էշելոնի (անձնախմբի) անձնակազմի կողմից զինվորական փոխադրումների սահմանված կանոնների և անվտանգության պահանջների ու կարգի պահպանման համար, բազմակողմանի ապահովման և հակահրդեհային միջոցառումների կազմակե
Ամբողջ Տեքստ
Հոդված 421. Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը պատասխանատու է . զինվորական էշելոնի (անձնախմբի) մշտական մարտական պատրաստության, նրա բեռնման, փոխաբեռնման, բեռնաթափման համար, սպառազինության և ռազմական տեխնիկայի տեղադրման ու ամրացման ճշտության, զինվորական էշելոնի (անձնախմբի) անձնակազմի կողմից զինվորական փոխադրումների սահմանված կանոնների և անվտանգության պահանջների ու կարգի պահպանման համար, բազմակողմանի ապահովման և հակահրդեհային միջոցառումների կազմակերպման, փոխադրվող սպառազինության, ռազմական տեխնիկայի և նյութական այլ միջոցների, շարժակազմի ու նրա սարքավորման անվթարության համար, էշելոնի սանիտարահիգիենիկ վիճակի համար: Զինվորական էշելոնի (անձնախմբի) պետը ենթարկվում է զորամասի հրամանատարին կամ զինվորական էշելոնը (անձնախումբը) կազմավորած անձին ու հաղորդակցության ճանապարհների պարետներին: Նա զինվորական էշելոնի (անձնախմբի) ողջ անձնակազմի անմիջական պետն է:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
