Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 432 — Դատական իմունիտետը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 432AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 432 — Դատական իմունիտետը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 432. Դատական իմունիտետը 1. Դատարանում օտարերկրյա պետության դեմ հայցադիմում ներկայացնելը, նրան որպես երրորդ անձ գործին մասնակից դարձնելը, օտարերկրյա պետությանը պատկանող` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գույքի վրա արգելանք դնելը ու դրա նկատմամբ հայցի ապահովման այլ միջոցներ ձեռնարկելը, դատարանի վճռի հարկադիր կատարման կարգով այդ գույքի վրա բռնագանձում տարածելը թույլատրվում են միայն համապատասխան պետության իրավասու մարմինների համաձայնո

Ամբողջ Տեքստ

Հոդված 432. Դատական իմունիտետը 1. Դատարանում օտարերկրյա պետության դեմ հայցադիմում ներկայացնելը, նրան որպես երրորդ անձ գործին մասնակից դարձնելը, օտարերկրյա պետությանը պատկանող` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող գույքի վրա արգելանք դնելը ու դրա նկատմամբ հայցի ապահովման այլ միջոցներ ձեռնարկելը, դատարանի վճռի հարկադիր կատարման կարգով այդ գույքի վրա բռնագանձում տարածելը թույլատրվում են միայն համապատասխան պետության իրավասու մարմինների համաձայնությամբ, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

2. Օտարերկրյա պետությունը կոնկրետ գործով համարվում է հրաժարված իր դատական իմունիտետից, եթե տվյալ գործով ինքն է ներկայացրել հայց Հայաստանի Հանրապետության դատարանում, որպես գործին մասնակցող անձ` սեփական նախաձեռնությամբ ներգրավվել է Հայաստանի Հանրապետության դատարանում քննվող գործի վարույթին:

3. Օտարերկրյա պետությունը համարվում է հրաժարված իր դատական իմունիտետից ցանկացած հայցի մասով, եթե տվյալ օտարերկրյա պետությունը տվյալ գործով հակընդդեմ հայց է ներկայացնում Հայաստանի Հանրապետության դատարան:

4. Օտարերկրյա պետությունը համարվում է հրաժարված իր դատական իմունիտետից ցանկացած հակընդդեմ հայցի մասով, եթե տվյալ օտարերկրյա պետությունը տվյալ գործով հայց է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատարան:

5. Միջազգային կազմակերպությունների դատական իմունիտետը սահմանվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել