Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 34 — Ջրօգտագործման թույլտվությունը փոփոխելը կամ ուժը կորցրած ճանաչելը (վերնագիրը խմբ.
ARLISՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 34AI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 34 — Ջրօգտագործման թույլտվությունը փոփոխելը կամ ուժը կորցրած ճանաչելը (վերնագիրը խմբ.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 34. Ջրօգտագործման թույլտվությունը փոփոխելը կամ ուժը կորցրած ճանաչելը (վերնագիրը խմբ. 21.12.15 ՀՕ-19-Ն) Ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների փոփոխման դեպքում, բացառությամբ սույն օրենսգրքի 33.1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքերի, թույլտվություն ունեցող անձը ներկայացնում է նոր հայտ՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով ջրօգտագործման նոր թույլտվություն ստանալու համար: Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը ն

Ամբողջ Տեքստ

Հոդված 34. Ջրօգտագործման թույլտվությունը փոփոխելը կամ ուժը կորցրած ճանաչելը (վերնագիրը խմբ. 21.12.15 ՀՕ-19-Ն) Ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների փոփոխման դեպքում, բացառությամբ սույն օրենսգրքի 33.1-ին հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված դեպքերի, թույլտվություն ունեցող անձը ներկայացնում է նոր հայտ՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով ջրօգտագործման նոր թույլտվություն ստանալու համար: Եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձը նոր թույլտվություն չի ցանկանում կամ հրաժարվում է ջրօգտագործման իր թույլտվությունից, ապա նա այդ մասին գրավոր տեղյակ է պահում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնին և վերադարձնում է ջրօգտագործման թույլտվության իր օրինակը՝ կատարելով նշում դրանից հրաժարվելու մասին: Ջրօգտագործման թույլտվությունը Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից ուժը կորցրած է ճանաչվում, եթե՝ 1) ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվող փաստաթղթերում հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր կամ տեղեկություններ. 2) ջրօգտագործման թույլտվության գործողության կասեցման ժամկետում չեն վերացվել ջրօգտագործման թույլտվության պայմանների կամ պահանջների խախտումները. 3) եթե ջրօգտագործման թույլտվություն ունեցողը երեք տարի անընդմեջ չի օգտագործում թույլտվությամբ ստացած իր իրավունքն առանց որևէ օրինական հիմքի. 4) ջրօգտագործման թույլտվություն ունեցողը ջրօգտագործման թույլտվությունն ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին չի ներկայացնում օրենքով նախատեսված դեպքում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական դրական եզրակացությունը։

3. Սույն օրենսգրքի իմաստով՝ օրինական հիմքեր են համարվում արտակարգ իրավիճակները (երկրաշարժ, ջրհեղեղ, հրդեհ, պատերազմ, ռազմական և արտակարգ դրություն), որոնք ուղղակիորեն կսահմանափակեն ջրօգտագործման թույլտվություն ունեցող անձի կողմից ջրօգտագործման իրավունքի իրացումը։ Ջրօգտագործումը ՀՏԿ-ների միջոցով իրականացնելիս սույն հոդվածով նախատեսված ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու դեպքում ջրօգտագործման իրավունքից զրկված անձը պարտավոր է ջրօգտագործման թույլտվությունն ուժը կորցրած ճանաչվելու օրվանից ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի առաջարկությամբ իր միջոցների հաշվին լուծարել կամ կոնսերվացնել ՀՏԿ-ն: (34-րդ հոդվածը խմբ. 21.12.15 ՀՕ-19-Ն, լրաց., փոփ.

07.07.22 ՀՕ-316-Ն , լրաց.

20.03.24 ՀՕ-129-Ն, 13.11.25 ՀՕ-380-Ն ) ( 07.07.22 ՀՕ-316-Ն օրենքն ունի անցումային դրույթ) ( 13.11.25 ՀՕ-380-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել