ՎԴ/9928/05/24
Ամփոփում
քննելով «ՄՈՒՇ-ՄԷԴԱ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.10.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Երնան համայնքի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) Ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ն հատուկ նշանակության բաժնի գլխավոր խորհրդատուի 18.07.2024 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու ն բռնագանձում տարածելու մասին» որոշումն ընդունման պահից անվավեր ճանաչելու պահանջի մասին, ՊԱ
Ամբողջ Տեքստ
ԼԱԱԱՑՈՈՑԸ Ի, )
/// 187 եւ - ԹԻՆ
(ԱՏաԻՆ,
ԱՄԱՆԱ"ՈՐ 5)
ՀԵՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/9928/05/24
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/9928/05/24
Նախագահող դատավոր՝ Ա. Հարությունյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի հունիսի 06-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ՄՈՒՇ-ՄԷԴԱ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.10.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Երնան համայնքի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) Ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ն հատուկ նշանակության բաժնի գլխավոր խորհրդատուի 18.07.2024 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու ն բռնագանձում տարածելու մասին» որոշումն ընդունման պահից անվավեր ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Երնան համայնքը պահանջել է ընդունման պահից անվավեր ճանաչել Ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ն հատուկ
2
նշանակության բաժնի գլխավոր խորհրդատուի 18.07.2024 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու ն բռնագանձում տարածելու մասին» որոշումը: Միաժամանակ, հայցադիմումին կից ներկայացվել է վիճարկվող վարչական ակտը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Դ. Դանիելյան) (այսուհետ՝ Դատարան) 23.08.2024 թվականի որոշմամբ Երնան համայնքի՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը բավարարվել է՝ Ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ն հատուկ նշանակության բաժնի գլխավոր խորհրդատուի 18.07.2024 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու ն բռնագանձում տարածելու մասին» որոշման կատարումը կասեցվել է մինչն սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 17.10.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 23.08.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Տիգրան Խուրշուդյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ ն 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը, 83-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 2-րդ ն 4-րդ մասերը:
Բողոք բերած անձը եշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված այն փաստարկին, որ թիվ ՎԴ/1206/05/21 վարչական գործով 12.07.2022 թվականին կայացված վճիռն օրինական ուժի մեջ է մտել դեռնս 06.10.2023 թվականին (ՀՀ վճռաբեկ դատարանը 06.10.2023 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարել ն օրինական ուժ է տվել 12.07.2022 թվականի կայացված վճռին): Երնան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատվել է Երնանի ավագանու կողմից 26.12.2023 թվականին հետնյալ չափով՝ եկամուտների գծով՝ 124,639,373.4 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 124,917,826.1 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասորդը) 278,452.7 մլն դրամ:
Դատարաններն անտեսել են այն կարնոր հանգամանքը, որ Երնան համայնքի կողմից Երնան քաղաքի 2024 թվականի բյուջեով չի նախատեսվել թիվ ՎԴ/1206/05/21 վարչական գործով 12.07.2022 թվականին կայացված վճռով Երնան համայնքի կողմից 675.872.408 (վեց հարյուր յոթանասունհինգ միլիոն ութ հարյուր յոթանասուներկու հազար չորս հարյուր ութ) ՀՀ դրամ գումարի չափով պարտավորության կատարումը՝
3
որպես ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնաս Ընկերությանը փոխհատուցում կատարելու մասով:
Անհասկանալի է նան, որ վիճարկվող վարչական ակտի կատարմամբ Երնան համայնքին կարող է զգալի վնաս պատճառվել իբրն այն հիմնավորմամբ, որ վիճարկվող որոշման կատարման դեպքում Երնան համայնքի բյուջեում կատարելու են վերաբաշխում՝ վերանայելով պլանավորված բյուջետային ծախսերը, սակայն Երնան համայնքը որնէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու` Երնան քաղաքի 2024 թվականի բյուջեով նշված գումարը չեն նախատեսել:
Երնան համայնքն ունի ոչ միայն մեկ տարվա կտրվածքով համայնքային բյուջե, այլ նան պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չնախատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:
Վիճարկվող որոշման կատարման դեպքում որնէ զգալի վնաս Երնան համայնքը չի կարող կրել, քանի որ պահուստային ֆոնդից վերջինս առնվազն կարող է կատարել թիվ ՎԴ/1206/05/21 վարչական գործով 12.07.2022 թվականին կայացված վճռով սահմանված պարտավորությունը, հատկապես այն պայմաններում, որ Երնան համայնքը ներկայացված հայցադիմումով ոչ թե նշում է, որ չունի 675.872.408 (վեց հարյուր յոթանասունհինգ միլիոն ութ հարյուր յոթանասուներկու հազար չորս հարյուր ութ) ՀՀ դրամ գումարը վճարելու պարտավորություն, այլ հայտնում է, որ հարկադիր կատարողը ոչ թե պետք է կայացներ գումարի բռնագանձման մասին որոշում, այլ պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող որոշում:
Ստացվում է, որ ոչ ներկայացված հայցադիմումը ն ոչ էլ միջնորդությունը չեն պարունակում այնպիսի փաստարկներ ն դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանների մոտ կարող էր ձնավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.10.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը ն կայացնել նոր դատական ակտ, այն է՝ վերացնել Դատարանի 23.08.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշումը:
3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի խախտման հետնանքով թույլ է
4
տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, ն որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով.
Սուն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցեելու առանձեահատկություններին վերահաստատելով ն ` զարգացեելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ. Սահմադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ Ա անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային ն ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների Ա հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ Ա անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքենության իրավունք:
Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է
տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի՝ օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները Ա դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների Ա օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան՝ ծավալը, հիմքը ն այլն: Միաժամանակ, անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նան դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձնի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:
Նախնական պաշտպանության միջոցները, արդար դատաքննության այլ երաշխիքների հետ միասին, ապահովում են իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը: Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ» Թ6օ(2004)20 հանձնարարականը (այսուհետ՝ Հանձնարարական) առանձնացնում է վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության հինգ հիմնական սկզբունք, այդ թվում` դատական վերահսկողության արդյունավետության սկզբունքը: Հանձնարարականը որպես արդյունավետ վերահսկողության անհրաժեշտ տարր է դիտարկում նախնական պաշտպանության միջոցը: Հանձնարարականի 5 (ժ) կետի համաձայն՝ դատարանին
5
պետք է վերապահվի մինչն գործի քննության ավարտը նախնական պաշտպանության միջոցներ կիրառելու լիազորություն:
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական գործերով նախնական դատական պաշտպանության մասին» Ք (89) 8 հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` դատարանը, նախնական պաշտպանության միջոց տրամադրելու հարցը քննարկելիս, պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի գործոններն ու շահերը: Նախնական պաշտպանության միջոց, մասնավորապես, պետք է կիրառվի այն դեպքում, եթե վարչական ակտի կատարումը կարող է պատճառել լուրջ վնաս, որը կարող է վերականգնվել դժվարությամբ կամ վարչական ակտն առերնութ (քողոճ-Թօծ) իրավաչափ չէ:
Նույն հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ իրավասու դատարանի կողմից կիրառվող նախնական պաշտպանության միջոցները կարող են դրսնորվել վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելով, վարչական ակտի ընդունման պահին գոյություն ունեցած վիճակը ամբողջովին կամ մասնակիորեն պահպանելով ն վարչական մարմնի վրա որնէ պարտականություն դնելով: Նախնական պաշտպանության միջոցները կարող են տրամադրվել այնքան ժամկետով, որքան դատարանը պատշաճ կհամարի: Դրանք կարող են ենթարկվել որոշակի պայմանների: Դրանք կարող են վերացվել: Նախնական պաշտպանության միջոցները որնէ կերպ չեն կարող կանխորոշել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ դատարանի որոշումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (այսուհետ նան՝ Օրենսգիրք) սահմանված` անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովելուն ուղղված նախնական պաշտպանության միջոցներից է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը: Նախնական պաշտպանության այս միջոցը հնարավորություն է տալիս պահպանել այն փաստական ն/կամ իրավական վիճակը, որը գոյություն է ունեցել վիճարկվող վարչական ակտի բացակայության պայմաններում (տես, «Վան Բիզնես Կենտրոն» ՓԲԸն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձինք' Գագիկ Հովսեփյան ն Ալբերտ Հովսեփյան, թիվ ՎԴ/0257/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2023 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը ՀՀ իրավական համակարգում արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի՝ որպես սահմանադրորեն ամրագրված իրավունքի լիարժեք կենսագործմանն ուղղված կառուցակարգերից է: Ըստ այդմ, վերջինիս, իբրն նախնական պաշտպանության միջոցի, բնորոշիչ է պաշտպանիչ ն կանխարգելիչ բնույթը: Այսինքն՝ վարչական ակտի կատարման կասեցումը կոչված է «արգելակելու» հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ վերջինիս իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու այն վտանգը, որը ձնավորվել է հիմնավոր կասկածի հիման վրա (տես, «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ըեկերությունն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ' Նունե
6
Վարդանյան, թիվ ՎԴ/1239/05/24 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.09.2024 թվականի որոշումը):
Այսպես, Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչն այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ:
Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ ն 7-քրդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը:
Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն՝ դատարան ներկայացված վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետնանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է՝ մինչն այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: Նշված ընդհանուր կանոնից սահմանվել են բացառություններ: Մասնավորապես, կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտը վիճարկելու դեպքում իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` վարչական ակտի կատարումը կասեցնող կանոնը նույն իրավանորմի 3-րդ կետի հիմքով չի գործում: Միննուն ժամանակ, նման դեպքերի համար օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է վարչական ակտի կատարումն ամբողջութամբ կամ մասնակիորեն (կասեցնելու իրավական հնարավորություն՝ համապատասխան միջնորդության առկայության պարագայում:
ՀՀ վճռաբեկ դատարանը միննույն ժամանակ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է վարչական դատարանի հայեցողական լիազորություն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում նս ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը: Ընդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետնաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ ն դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձնավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա
7
իրավունքների պաշտպանությունը: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետնանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (տես, Երնան համայնքն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/9 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը):
Վերոգրյալ իրավանորմերի ն նախկինում կայացրած որոշումներով արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար: Այսինքն, վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե
- առկա է հիմեավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վեաս կպատճառի, կամ
- անհնարին կդարձեի երա իրավունքների պաշտպանությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը ն կարգավիճակը վատթարացնում են: Դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որնէ փուլում ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած: Վերոնշյալ հիմքերից որնէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար:
Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների ն ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, ն երկրորդ՝ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչն գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետնանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչն գործով վերջնական որոշում կայացնելը
8
վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլնս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված ն քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, ն ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը ն գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության (տես, Սոֆա ն Սիրվարդ Խաչատրյաններե ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):
Հատկանշական է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշումներից մեկում հատուկ ընդգծել է, որ վարչական ակտի կատարմամբ հայցվորին վնաս պատճառելու հիմնավոր կասկածն օրենսդրի կողմից որոշակիացվել է «զգալի» հատկանիշի կիրառմամբ, որպիսի հատկանիշի ամրագրումն ինքնանպատակ չէ: Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում «զգալի» եզրույթի կիրառումը ենթադրում է, որ դատարանը կարող է կասեցնել վարչական ակտի կատարումը հայցվորին ոչ թե ցանկացած վնաս (անկախ դրա չափից ու ընդգրկումից) պատճառվելու հիմնավոր կասկածի, այլ զգալի վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում: Այսինքն՝ պատճառվելիք վնասը պետք է ունենա խստության, լրջության որոշակի մակարդակ, որպեսզի արդարացված լինի վարչական ակտի կատարման կասեցումը: Վնասը կարող է զգալի որակվել, մասնավորապես, եթե տվյալ վարչական ակտի կատարման հետնանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ հայցվորի համար կարող են առաջացնել լուրջ դժվարություններ կամ էական անհանգստություն: Առանձին դեպքերում վնասի լրջության մակարդակը գնահատվում է ըստ հայցվորի վրա ունեցած ֆինանսական ազդեցության (տե՛ս, «Վան Բիզնես Կենտրոն» ՓԲԸ-ն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձինք' Գագիկ Հովսեփյան ն Ալբերտ Հովսեփյան, թիվ ՎԴ/0257/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2023 թվականի որոշումը):
Անդրադառնալով Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բացահայտմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «հիմնավոր կասկած» եզրույթը կարելի է մեկնաբանել որպես մտքի վիճակ, որը համոզմունքից տարբերվում է նրանով, որ մտորման առարկան դեռնս միանշանակ չի համարվում: «Հիմնավոր կասկած» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնց առկայության պարագայում դատարանի մոտ կձնավորվի ողջամիտ կասկած: «Հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, ն այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու
9
հանգամանքը, այլե այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձնավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: «Հիմնավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու ն իրավական հետնանք առաջացնելու առումով: «Կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին: Քննարկվող նորմի իմաստով «հիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդություը պետք է պարունակի փաստեր կամ փաստարկներ (օրինակ՝ գույք չունենալը, անվճարունակ լինելը, բնակության վայր չունենալը Ա այլն), որպիսիք դատարանին թույլ կտան գալ այնպիսի հետնության, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետնության հանգել այդ փաստի՝ սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ ն հավանական է: Այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն՝ պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետնությունները պետք է լինեն հիմնավորված ն պատճառաբանված:
Միննույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նան վերոնշյալ իրավակարգավորմանը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պարտադիրության ն կատարելիության ապահովման անհրաժեշտության տեսանկյունից, նույն որոշմամբ արձանագրել է, որ թեն ՀՀ Սահմանադրությունը Ա Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար: ՄԻԵԴ-ի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության ն արդար դատաքննության իրավունքների, այ նան սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում: Օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական
հարաբերությունները ն ստեղծել կայուն իրավական հիմք դատական ակտերի
10
պարտադիրության ն կատարելիության սահմանադրական ն կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար:
Նուն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, արձանագրել է, որ օրենսդրորեն սահմանվել է ընդհանուր կանոն, որի համաձայն՝ վիճարկման հայց ներկայացնելու միջոցով դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, հայցը դատարանում վարույթ ընդունվելու պարագայում ինքնաբերաբար՝ օրենքի ուժով, կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը: Միննույն ժամանակ, օրենսդիրը նախատեսել է բացառություններ այդ ընդհանուր կանոնից. հատուկ դեպքերում վարույթ ընդունելուց հետո վարչական ակտը «մեխանիկորեն» չի կասեցվում, նե որոշակի փաստակազմի առկայության պարագայում հայցվորի միջնորդության հիման վրա դատարանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վիճարկվող վարչական ակտի կատարումը՝ տվյալ միջնորդության բավարարումը պայմանավորելով հետնյալ երկու ինքնուրույն պայմաններով՝ եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Օրենսդրորեն ամրագրված հիմքերից է նան կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի վիճարկման դեպքը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նան, որ վերոնշյալ իրավակարգավորումը սահմանելու օրենսդրի նպատակն է եղել, ըստ էության, ապահովել, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ողջամիտ ժամկետներում կատարվի, ն հարկադիր կատարման գործողություններն անհարկի չերկարաձգվեն, որոնք անհամատեղելի կլինեն ՀՀ Սահմանադրությամբ ն Կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի համատեքստում ողջամիտ ժամկետներում քննության հետ, քանի որ ՄԻԵԴ-ն իր մի շարք որոշումներում կարնորել է նան կատարողական վարույթների ողջամիտ ժամկետներում իրականացումը: Հակառակ պարագայում` անհարկի ձգձգումը կարող է կասկածի տակ դնել դրան նախորդած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, ինչն անթույլատրելի է: Օրենսդրորեն ամրագրված վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը բացառող պայմաններից որնէ մեկի առկայության կամ բացակայության հարցի գնահատումը դատարանի կողմից պետք է լինի հնարավորինս հստակ, որոշակի Ա հիմնավորված: Տվյալ դեպքում վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանությունը անհնարին դառնալու հանգամանքը դատարանի կողմից պետք է ստանա համարժեք հիմնավորում, լինի պատճառաբանված, փաստարկված, որպեսզի մյուս կողմի համար հստակ ն որոշակի լինեն իր սեփականության իրավունքի ժամանակավոր սահմանափակման պատճառներն ու հիմքերը (տե'ս, Սոֆիա ն Սիրվարդ Խաչատրյաններե ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը):
11
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի անհապաղ կատարումը կարող է կասեցվել բացառապես ծանրակշիռ փաստարկների առկայության պայմաններում, քանի որ դատական ակտի անկատար մնալու հանգամանքը խաթարում է պետության իրավական համակարգի ողջ բնականոն ընթացքը, որպիսի հանգամանքով պայմանավորված` դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտը վիճարկվելու դեպքում վարչական ակտի կատարումը կասեցնելու երկու վավերապայմանների կամ դրանցից առնվազե մեկի առկայության կամ բացակայության հարցը գնահատելիս դատարանները պետք է հաշվի առնեն տվյալ գործով առկա փաստական հաեգամանքները, տվյալ գործի առանեձնահատկությունները, վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հայցվորի միջեորդությունը հիմեավորող փաստարկները ն եերկայացված ապացույցները: Դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը, վերջին հաշվով, խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է, ուստի առանց բավարար փաստական հանգամանքների առկայության, կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու պայմաններում հարկադիր կատարման գործողություններն անհարկի կձգձգվեն, ինչը կարող է կասկածի տակ դնել դրան նախորդած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, ինչն անթույլատրելի է (տե'ս, Արփի Ավետիսյանե ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3921/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2023 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտերի պարտադիրության սկզբունքի արդյունավետ իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված` օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանել է վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետնանք համարվող վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ընդհանուր կանոնից բացառություն այն դեպքերի համար, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ: Այդուհանդերձ, հավասարակշռելով վիճելի իրավահարաբերությունների բոլոր մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ապահովումը, օրենսդիրը հնարավոր է համարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված բացառության հաղթահարումը՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը չկասեցնելու հետնանքով զգալի վնաս կրելը կամ իր իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալը հիմնավորող փաստարկներ ու ապացույցներ հայցվորի կողմից ներկայացվելու պարագայում (տե՛ս, «ԹԵՂՈՒՏ» ՓԲ ընկերությունն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴՏՇ/0311/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.04.2024 թվականի որոշումը):
12
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ հատուկ ընդգծել է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու ցանկացած միջնորդություն չէ, որ կարող է դատարանի կողմից բավարարվել, Ա ըստ այդմ՝ հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման համար: Առանցքային նշանակություն ունի ինչպես միջնորդության մեջ զգալի վնասի ն (կամ) իրավունքների պաշտպանության անհնարինության հավանականության վկայակոչումը, այնպես էլ այդ հավանականությունն այնպիսի համոզիչ, հստակ փաստարկներով ն միջնորդությանը կից ապացույցներով հիմնավորելը, որ դատարանի մոտ ձնավորվի հիմնավոր կասկած՝ հայցվորին զգալի վնաս պատճառվելու ն (կամ) նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու կապակցությամբ: Այլ կերպ ասած՝ հայցվորը միջնորդությամբ պետք է նախանշի նան վիճարկվող վարչական ակտի կատարմամբ իր համար այնպիսի անբարենպաստ իրավիճակի առաջացման սպասելիությունը, որը նյութական առումով անհամարժեք վնաս կպատճառի իրեն ն (կամ) այլնս կիմաստազրկի իրավունքների հետագա պաշտպանությունը (տես, հնաչատուր Թումոյանե ըեդդեմ Երեանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2024 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն քննարկելիս դատարանի պարտականությունն է գնահատել վիճարկվող վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքի պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայության (բացակայության) հարցը՝ բազմակողմանի ն օբյեկտիվ քննարկման առարկա դարձնելով պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքի պաշտպանության անհնարին դառնալու հավանականության վերաբերյալ հայցվորի ներկայացրած փաստերն ու փաստարկները, դրանց հիմքում ընկած ապացույցները: Վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատելու Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված չափանիշների շրջանակն սպառիչ է ն, օրինականության սկզբունքին համահունչ այդ շրջանակն իրավակիրառ պրակտիկայում չի կարող լրացվել որնէ այլ չափանիշով (ե'ս, Համբարձում Մովսեսյանն ընդդեմ Երնանի քաղաքապետարանի, երրորդ անձ' «Անտոշեն» ՍՊԸ թիվ ՎԴ/6304/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.10.2023 թվականի որոշումը):
Վերահաստատելով նե զարգացնելով ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր 0`բացասական հետնանքներից պաշտպանել հայցվորի իրավունքները Ա օրինական շահերը Ա բացառել վերջինիս իրավունքներին անդառնալի (անվերականգնելի) վնաս պատճառվելու հավանականությունը:
13
Միննույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում առավել մանրամասն անդրադառնալ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված միջնորդության բավարարման պայմաններից մեկի՝ վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի գնահատման չափանիշներին:
Ընդհանուր առմամբ վնասը բնորոշվում է որպես անբարենպաստ, բացասական հետնանք, որը վրա է հասնում օրենքով պահպանվող գույքային իրավունքի կամ ոչ նյութական բարիքի խախտման դեպքում: Վնասի էությունը ամբողջական բացահայտելու համար անհրաժեշտ է բացահայտել դրա դրսնորման ձները: Վնասի սահմանումն իրավական ձնակերպում է ստացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով, որի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նան ոչ նյութական վնասը:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետնանքն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետնում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ) (տե'ս, Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երնան հյուրանոց» բաց բաժնետիրական ըեկերության թիվ ԵԿԴ/2600/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):
Նշված իրավական կարգավորումից հետնում է, որ օրենսդիրը տարբերակել է վնասների երկու տեսակ՝ նյութական ն ոչ նյութական: Նյութական վնասը, իր հերթին, ունի երկու բաղադրատարր՝ իրական վնաս ն բաց թողնված օգուտ: Իրական վնասը ներառում է այն ծախսերը, որն անձը կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, գույքի կորուստը կամ վնասվածքը: Այն ներառում է ոչ միայն իրականում կատարված ծախսերը, այլ նան այն ծախսերը, որոնք անձը ստիպված կլինի կրել խախտված իրավունքը վերականգնելու համար: Ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 1-ին կետ):
Վճռաբեկ դատարանի գնեահատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով վնասի առաջացման չհանգեցնող որնէ այլ բացասական հետնանք չի կարող մեկնաբանվել որպես վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս ապատճառվելու հիմեավր կասկած հաստատման բավարար նախապայման: Այսինքե՝ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «զգալի
14
վեաս» եզրույթին չպետք է տրվի առավել լայն մեկնաբանություն, քան նախատեսվում է վեաս հասկացության իրավական ձնակերպմամբ:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վարչական ակտի կատարմամբ հայցվորին վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի հաստատման հաջորդ էական պայմանը վարչական ակտի կատարման ն վնասի առաջացման (վնասի առաջացման հավանականության) միջն պատճառահետնանքային կապն է, այսինքն՝ վնասը պետք է հանդիսանա վարչական ակտի կատարման ուղղակի, անմիջական հետնանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ վարչական ակտից բխող կամ դրա հիման վրա ծագող իրավունքնեի իրացմամբ կամ
պարտականությունների կատարմամբ, ապա պատճառահետնանքային կապի մասին հնարավոր չէ փաստել: Այլ կերպ ասած, վնաս պատճառելու հավանականությունը պետք է հիմնավորվի՝ ուղղակիորեն ցուց տալով ենթադրյալ վնասի ն վարչական ակտի կատարման միջն որոշակի պատճառահետնանքային կապի առկայությունը, որպիսի պարագայում միայն զգալի վնաս պատճառվելու կասկածը հիմնավորելու շեմը կհամարվի հաղթահարված:
Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ընհանուր առմամբ կարելի է առանձնացնել վարչական ակտի կատարմամբ հայցվորին վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի գնահատման հետնյալ չափանիշները՝
- ենթադրյալ վնասն իր բեույթով պետք Է համապատասխանի ՀՀ քաղաքացիական օրենգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված օրենսդրական բնորոշմանը ն դրսնորվի կա՛մ իրական վեասի (չնախատեսված լրացուցիչ ծախսերի կատարում կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտություն, գույքի կորուստ կամ վնասվածք) կա'մ բաց թողեված օգուտի (չստացված եկամուտ) կա'մ ոչ եյութական վեասի ձնով,
- ենթադրյալ վեասը պետք է լինի զգալի, այսինքե' ունենա խստության, լրջության որոշակի մակարդակ,
- վեաս պատճառելու հավանականությունը պետք է հիմեավորվի վարչական ակտի կատարման ն ենթադրյալ վեասի առաջացման միջն ուղիղ, անմիջական պատճառահետնանքային կապի առկայությամբ, այսիեքե' վեասը պետք է հանդիսանա վարչական ակտի կատարման ուղղակի հետնանքը,
- կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գեահատվի գործի հանգամանքեերի համատեքստում" հաշվի առնելով տվյալ գործի առանձեահատկությունները, վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հայցվորի միջեորդությունը հիմեավորող փաստարկները ն ներկայացված ապացույցները:
Միննույն ժամանակ, հիմք ընդունելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը կասկածի տակ դնելու անթույլատրելիության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը նս մեկ անգամ ընդգծում է, որ կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտերի կատարումը կասեցնելու
15
բավարար վավերապայմանների կամ դրանցից առնվազն մեկի առկայության կամ բացակայության հարցը գնահատելիս դատարանները չպետք է անտես
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 6 հունիսի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/9928/05/24
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
