ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ — Հոդված 33.1 — Դեղերի և բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների համար պետական տուրքը գանձելու առանձնահատկությունները 1.
Ամփոփում
Հոդված 33.1. Դեղերի և բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների համար պետական տուրքը գանձելու առանձնահատկությունները 1. Եթե սույն օրենքի 20.3-րդ հոդվածով նախատեսված որևէ գործողության համար վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից 5-օրյա ժամկետում: 2. Գրանցումը գործողության մեջ պահելու համար տարե
Ամբողջ Տեքստ
Հոդված 33.1. Դեղերի և բժշկական արտադրատեսակների շրջանառության կարգավորման ոլորտում փորձաքննությունների համար պետական տուրքը գանձելու առանձնահատկությունները 1. Եթե սույն օրենքի 20.3-րդ հոդվածով նախատեսված որևէ գործողության համար վճարված պետական տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից 5-օրյա ժամկետում:
2. Գրանցումը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրքը վճարվում է գրանցումից հետո յուրաքանչյուր հաջորդ տարվա համար՝ մինչև ընթացիկ տարվա ավարտը:
3. Կլինիկական փորձարկումների ընթացքում հետազոտվող արտադրանքի անվտանգության մշտադիտարկման համար տարեկան պետական տուրքը վճարվում է կլինիկական փորձարկման թույլտվությունն ստանալուց հետո յուրաքանչյուր հաջորդ տարվա համար՝ մինչև ընթացիկ տարվա ավարտը: Տարեկան պետական տուրքը չի վճարվում կլինիկական փորձարկումն ավարտելուց հետո կամ դադարեցնելու դեպքում: (33․1-ին հոդվածը լրաց. 11․04․24 ՀՕ-156-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
