Եղիազարյան — ԵԱՆԴ/0017/06/16
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ս.Պողոսյանի 2016 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 17144916 քրեական գործը: Նախաքննության մարմնի 2016 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ Էդգար Գեղամի Եղիազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 20
Ամբողջ Տեքստ
ԵԱՆԴ/0017/06/16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Գործ թիվ ԵԱՆԴ/0017/06/16
Նախագահող դատավոր Ս.Չիչոյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ
2017 թվականի հունիսի 22-ին
Մ.ԱՎԱԳՅԱՆԻ
ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Էդգար Գեղամի Եղիազարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի
2
դեկտեմբերի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Ս.Պողոսյանի 2016 թվականի օգոստոսի 28-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 17144916 քրեական գործը:
Նախաքննության մարմնի 2016 թվականի օգոստոսի 31-ի որոշմամբ Էդգար Գեղամի Եղիազարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով: Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին
ատյանի
դատարանի
2016
թվականի
օգոստոսի
31-ի
որոշմամբ
քննիչ
Ս.Պողոսյանի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Է.Եղիազարյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը երկու ամիս ժամկետով: Է.Եղիազարյանի նկատմամբ գրավի կիրառումը ճանաչվել է թույլատրելի, և գրավի չափ սահմանվել 2.000.000 /երկու միլիոն/ ՀՀ դրամը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2016 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ դատախազի վերաքննիչ բողոքը բավարարվել է, և մեղադրյալ Է.Եղիազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը քննելու վերաբերյալ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի օգոստոսի 31-ի որոշումը մասնակիորեն բեկանվել, այն է` կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվել է անթույլատրելի և Է.Եղիազարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է թողնվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով:
2. Նախաքննության մարմինը 2016 թվականի նոյեմբերի 25-ին որոշում է կայացրել մեղադրյալ Է.Եղիազարյանին կալանքի տակ պահելու ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու միջնորդություն հարուցելու մասին:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև Առաջին ատյանի դատարան) 2016 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ մեղադրյալ Է.Եղիազարյանին կալանքի տակ պահելու ժամկետը
2
(երկու)
ամսով
միջնորդությունը մերժվել է:
երկարացնելու
մասին
նախաքննության
մարմնի
3
3. Առաջին ատյանի դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման դեմ դատախազի վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի (այսուհետ նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ մերժվել է, իսկ բողոքարկված դատական ակտը թողնվել անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2017 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ ընդունվել է վարույթ: Դատավարության
մասնակիցների
կողմից
վճռաբեկ
բողոքի
պատասխան
չի
ներկայացվել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Նախաքննության մարմինը Է.Եղիազարյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա իր ՛(…) քրոջ Քրիստինե Կովալյովայի ընկեր Դավիթ Աշոտի Փարամազյանի
հետ 2016թ. օգոստոսի 28-ին, ժամը 01:00-ի սահմաններում Երևան քաղաքի Վիլնյուսի 7 շենքի 1-ին շքամուտքի 2-րդ և 3-րդ հարկերի միջհարկային աստիճանահարթակում խուլիգանական դրդումներով, մահակի և դանակի գործադրմամբ Տիգրան Հակոբի Շախբեկյանի
առողջությանը
դիտավորությամբ
պատճառել
են
կյանքին
վտանգ
սպառնացող ծանր վնաս.
Այսպես.
2016թ. օգոստոսի 28-ին, ժամը 01:00-ի սահմաններում Էդգար Եղիազարյանը և Դավիթ Փարամազյանը միմյանց հանդիպել են Երևան քաղաքի Վիլնյուսի 7-րդ շենքի բակում, որի ժամանակ վերհիշել են, որ Էդգար Եղիազարյանի նույն շենքի 2-րդ բնակարանի վերևի հարկի բնակիչ Տիգրան Շախբեկյանի բնակարանի վերանորոգման ժամանակ 2015թ. սեպտեմբեր ամսին, խանգարվել է Էդգար Եղիազարյանի ընտանիքի անդամների հանգիստը։ Տիգրան Շախբեկյանից պարզաբանում ստանալու նպատակով բարձրացել են վերջինիս բնակարան, հայհոյանքներ հնչեցնելով` թակել բնակարանի մուտքի դուռը և պահանջել են Տիգրան Շախբեկյանին դուրս գալ բնակարանից: Տիգրան Շախբեկյանը հրաժարվել է բացել բնակարանի դուռը, սակայն Դավիթ Փարամազյանը և Էդգար Եղիազարյանը ստիպել են ասելով, որ շարունակելու են հայհոյանքներ հնչեցնել կնոջ ներկայությամբ, մինչև դուրս չգա բնակարանից: Տիգրան Շախբեկյանը ճարահատյալ դուրս է եկել բնակարանից և նրանց պահանջով իջել են շենքի բակ, որտեղ անհիմն պարզաբանում են պահանջել թե իբր Տիգրան Շախբեկյանը կնոջ Արմինե Օլեյանի հետ պարբերաբար խանգարում են Էդգար Եղիազարյանի ընտանիքի անդամների հանգիստը: Արմինե Օլեյանը, կռահելով, որ ամուսնու դուրս կանչելը հնարավոր է կապված է նախկինում վերանորոգման աշխատանքներ կատարելու ընթացքում Էդգար Եղիազարյանի ընտանիքի
անդամների
հանգիստը
խանգարելու հետ, ամուսնու անվտանգության
4
նկատառումներից ելնելով և վիճաբանության հետագա զարգացումը կանխելու նպատակով իջել է Էդգար Եղիազարյանի բնակարան և փորձել վերջինիս քրոջից Քրիստինե Կովալյովայից և տատից Լյուդմիլա Կովալյովայից պարզել, թե իրենք ինչով են խանգարում նրանց: Դավիթ Փարամազյանը և Էդգար Եղիազարյանը տեղեկանալով Արմինե Օլեյանի այցի մասին, անմիջապես վերադարձել են բնակարան, որտեղ Արմինե Օլեյանի ներկայությամբ կրկին հայհոյել են ամուսնուն, ապա բնակարանից դուրս են հրավիրել վերջիններիս միաժամանակ Տիգրան Շախբեկյանից պահանջել են իջնել շենքի բակ: Ամուսիններով իրենց բնակարան բարձրանալու ընթացքում նկատելով, որ Էդգար Եղիազարյանը և Դավիթ Փարամազյանն աստիճաններով իջնում են շենքի բակ, որոշել են կրկին գնալ Էդգար Եղիազարյանի բնակարան և վերջնական լուծում տալ ծագած խնդրին: Մտնելով հիշյալ բնակարան զրուցել են Քրիստինե Կովալյովայի և Լյուդմիլա Կովալյովայի հետ, ովքեր հայտնել են, որ որևէ դժգոհություն չունեն նրանցից, որպիսի խոսակցության ընթացքում բնակարան են վերադարձել Էդգար Եղիազարյանը և Դավիթ Փարամազյանը, հայհոյել Տիգրան Շախբեկյանին և հրելով վերջինիս բնակարանից դուրս են հանել շենքի շքամուտք ու իջել 2-րդ և 3-րդ հարկերի միջհարկային աստիճանահարթակ, որտեղ խուլիգանական դրդումներով, չնչին առիթով տեղի ունեցածի հետ կապված սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքից մղված, արհամարհելով հասարակության բարոյական նորմերի պահանջները, Տիգրան Շախբեկյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, իրենց մոտ եղած Դավիթ Փարամազյանը դանակի, իսկ Էդգար Եղիազարյանը մահակի գործադրմամբ բազմաթիվ հարվածներ են հասցրել Տիգրան Շախբեկյանի գլխին և մարմնի տարբեր մասերին (…) դիտավորությամբ Տիգրան Շախբեկյանի առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս (տե՛ս նյութեր, թերթեր 35-36):
6. Մեղադրյալ Է.Եղիազարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդության շրջանակներում նախաքննության մարմինը նշել է. ՛(...) Էդգար
Եղիազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը չեն փոխվել, այն է մնալով ազատության մեջ կարող է թաքնվել քննությունից, խոչընդոտել քրեական գործի քննությանը մինչդատական վարույթում` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական
ազդեցություն
գործադրելու
ճանապարհով,
բացի
այդ
դեռևս
չի
հայտնաբերվել հանցագործության գործիք հանդիսացող, մետաղական ճկվող ձողանման առարկան, որից մեղադրյալը ձերբազատվել է հանցանքը կատարելուց հետո, որի հայտնաբերմանն
ուղղված
դեռևս
կատարվում
են
քննչական
և
օպերատիվ
գործողություններ, իսկ մեղադրյալի ազատության մեջ հայտնվելու պայմաններում կարող է վերջնականապես [ազատվել] դրանից, ինչպես նաև (…) նրա կատարած հանցանքը
5
դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար պատիժ է նախատեսված միայն ազատազրկման ձևով (…) (տե՛ս նյութեր, թերթեր 2-5):
6.1. Տուժող Տ.Շախբեկյանը 2016 թվականի հոկտեմբերի 22-ի հարցաքննության ժամանակ տվել է հետևյալ բովանդակությամբ ցուցմունքները. ՛ [Հ]արվածները ստանալուց
առաջ, ես կանխելով Դավիթի ագրեսիվ վարքագիծը, ձեռքերով բռնել էի նրա ձեռքերից և վերնաշապիկից, այդ կերպ զրկելով վերջինիս ինձ հարվածելու հնարավորությունից, սակայն երբ Էդգարը իմ հետևից երկաթյա ձողով հարվածեց իմ գլխին, ես այդ առաջին հարվածից հետո թուլացա, ինչի հետևանքով Դավիթը արձակվեց իմ ձեռքերից, որից հետո Էդգարի հարվածները ուղղված գլխիս շարունակվեցին և դրա զուգահեռ իմ դիմացը գտնվող Դավիթը սկսեց ծակող գործիքով հարվածներ հասցնել ինձ, այսինքն որոշակի ժամանակահատված նրանք երկուսով, միաժամանակ հարվածներ էին հասցնում ինձ: (...)
Եթե լիներ միայն Դավիթը, ապա ես հանգիստ կկարողանայի դիմադրել նրան, նա որևէ կերպ ինձ վնաս հասցնել չէր կարողանա, քանի որ ինչպես արդեն նշել եմ, որ մինչ Էդգարի կողմից հարված ստանալը ես ամուր բռնել էի Դավիթի ձեռքերից և վերնաշապիկից և դադարեցի նրան նույն վիճակում պահելուց, քանի ինձ գլխիս շրջանին սկսեց հարվածել Էդգարը, ինչի հետևանքով ես թուլացա և Դավիթը ազատվեց իմ ձեռքերից ու այդ կերպ հնարավորություն ստացավ հարվածել ինձ ծակող գործիքով (տե՛ս նյութեր, թերթեր 68-71): 6.2. Համաձայն 15.09.2016 թվականի դատաբժշկական փորձաքննության թիվ 2028/հ եզրակացության ՛(…) Տ.Շախբեկյանի մարմնական վնասվածքները աջ հետականջային
շրջանի սալջարդ; աջ գոտկանստային, ձախ բազկի շրջանների կտրած-ծակած, պատռած, հեմոպնեմոթորաքսով զուգորդված, թոքի վնասումներով կրծքավանդակի ձախ կեսի թվով երեք կտրած-ծակած, թափանցող; հեմոպերիտոնեումով զուգորդված որովայնի առաջային պատի կտրած-պատռած, լյարդի 4-րդ սեգմենտի վնասումով թափանցող վերքերի ձևով, հասցվել են. աջ հետականջային շրջանի սալջարդ վերքը բութ առարկայով, մնացածը սուր ծակող-կտրող գործիքով /ներով/, հնարավոր է նշված ժամկետում, և պատճառվել է առողջությանը ծանր վնաս կյանքին վտանգ սպառնացող: (...) Ինչ վերաբերում է մարմնական վնասվածքների ծանրության աստիճանին առանձին-առանձին, ապա. աջ հետականջային շրջանի սալջարդ վերքն առանձին վերցրած առողջության թեթև հատկանիշներ չի պարունակում; ձախ բազկի շրջանի կտրած-ծակած վերքն առանձին վերցրած պատճառել է առողջությանը թեթև վնաս առողջության կարճատև քայքայումով, նկատի ունենալով վնասվածքի հետ անմիջական պատճառական կապի մեջ եղած հետևանքների տևողությունը ոչ պակաս 6-օրից և ոչ ավելի 21-օրից, աջ գոտկանստային շրջանի կտրած-ծակած, պատռած վերքն առանձին վերցրած պատճառել է առողջությանը միջին ծանրության վնաս առողջության տևական քայքայումով, նկատի ունենալով վնասվածքի
հետ
անմիջական
պատճառական
կապի
մեջ
եղած
հետևանքների
6
տևողությունը 21-օրից ավելի, իսկ հեմոպնևմոթորաքսով զուգորդված, թոքի վնասումներով կրծքավանդակի ձախ կեսի թվով երեք կտրած-ծակած, թափանցող, ինչպես նաև հոմոպերիտոնեումով զուգորդված որովայնի առաջային պատի կտրած-պատռած, լյարդի 4-րդ սեգմենտի վնասումով թափանցող վերքերն ինչպես առանձին-առանձին, այնպես էլ միասին վերցրած պատճառել են առողջությանը ծանր վնաս կյանքին վտանգ սպառնացող (տե՛ս նյութեր, թերթեր 8-11):
7. Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ արձանագրել է. ՛(...) Դատարանը հարկ է համարում նշել, որ հիշյալ մեղադրանքը
առաջադրելուց առկա չի եղել դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը և անհատականացված չի եղել տուժողին պատճառված վնասներից յուրաքանչյուրի ծանրության աստիճանը` առանձին-առանձին, ինչպես նաև այն, թե որ վնասը ինչ գործիքով է պատճառվել և այլն, ուստի սկզբնական կալանքի կիրառման համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի առկայությունը գնահատելիս ինչպես առաջին ատյանի դատարանը, այնպես էլ վերաքննիչ դատարանը ստուգելով առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը հիմնավոր կերպով նշել են, որ առերևույթ առկա է հիմնավոր կասկած, քանի որ մեղադրյալն առնչություն ունի իրեն մեղսագրվող դեպքին ինչը չի հերքվում նաև ներկա փուլում: Դատարանը ևս գտնում է, որ մեղադրյալն առնչություն ունի իրեն մեղսագրվող հանցագործության դեպքին: Սակայն, ի տարբերություն սկզբնական
կալանքի
կիրառման
դեպքում
հիմք
հանդիսացած
նյութերի,
սույն
միջնորդության քննարկման ընթացքում քննիչը դատարան է ներկայացրել նաև 09.09.2016 թվականի դատաբժշկական փորձաքննության թիվ 2028/հ եզրակացությունը, որում հստակ նկարագրված են ինչպես տուժողի մարմնի վրա առկա վնասվածքների տեղակայումը, դրանց բնույթը, այնպես էլ այն, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ գործիքով է պատճառվել և ինչ աստիճանի է այդ վնասվածքն առանձին վերցված, որի տեսանկյունից հնարավոր չէ հիմնավոր հետևություն անել այն մասին, որ մեղադրյալի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հիմնավոր կասկածը: (…)
Ինչպես երևում է դատաբժշկական փորձագետի եզրակացությունից տուժողի առողջությանը ծանր վնաս պատճառելու հանգամանքը կապվում է սուր ծակող-կտրող գործիքով տուժողին պատճառված վնասվածքների հետ, իսկ մեղադրյալ ներգրավելու որոշումից և միջնորդությանը կից դատարան ներկայացված նյութերից և դատարանում քննիչի պարզաբանումներից ակնհայտ երևում է, որ սուր ծակող-կտրող գործիքը կիրառվել է
գործով
մյուս
մեղադրյալ
Դ.Փարամազյանի
կողմից,
իսկ
մեղադրյալ
Էդգար
Եղիազարյանին վերագրվել է` մահակի գործադրմամբ Տիգրան Շախբեկյանի գլխին և մարմնի տարբեր մասերին բազմաթիվ հարվածներ հասցնելու գործողությունները, որոնց արդյունքում, ըստ եզրակացության տուժողին պատճառվել է աջ հետականջային շրջանի
7
սալջարդ վերքը, որը, առանձին վերցրած, առողջության թեթև հատկանիշներ չի պարունակում: Հետևաբար դատարանը փաստում է, որ մեղադրյալ Է.Եղիազարյանի նկատմամբ կալանք կիրառելու տեսանկյունից առերևույթ բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի վերաբերյալ հիմնավոր կասկածը:
Դատարանի
հետևության
պարզաբանումները,
համար
մասնավորապես
հիմք
այն
են
հանդիսանում
դատողությունները,
որ
նաև
քննիչի
՛Դատարանին
ներկայացված փաստաթղթերով, ինչպես նաև տուժողի և վկայի հարցաքննությամբ երևում է, որ Էդգար Եղիազարյանը հնարավոր է տեսել է կամ տեսած է եղել Դավիթ Փարամազյանի դանակով հարվածելու պահը և որը վկայում է այն հանգամանքը, որ մեկը մյուսի գործողությունները լրացնելով մի կողմից Դավիթ Փարամազյանը դանակով է հարվածել, մյուս կողմից Էդգար Եղիազարյանը ձողով է հարվածել և մեկը մյուսին լրացնելով կատարել են 112-րդ հոդվածի համապատասխան արարքները: Քննիչի նման մեկնաբանություններն անհիմն
են,
քանի
որ
քրեական
օրենսգրքի
112-րդ
հոդվածով
նախատեսված
հանցագործության բնույթն այնպիսին է, որ այն որևէ անձի մեղսագրելու համար առնվազն պետք է հիմնավորել նրա կողմից այդ հանցագործության օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ հանդիսացող հետևանքը առաջացնելը, իսկ այն, որ երկու հանցակիցներից մեկը դանակով հարվածում է, իսկ մյուսը տեսնում է այդ պահը և այլն բավարար չէ անձին վերագրել այդ հանցանքի կատարումը, հատկապես, որ դատարան ներկայացրած նյութերից և քննիչի պարզաբանումներից պարզ դարձավ, որ ծանր վնասը վրա է հասել միայն կտրող-ծակող առարկայի կիրառման արդյունքում առաջացած վնասվածքներից: Այս պայմաններում Դատարանը չի անդրադառնում մեղադրյալի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ մասերի հետկանիշների առկայության մասին հիմնավոր կասկածի հարցին, քանի որ քննարկվող հանցագործության բնույթից և առանձնահատկությունից ելնելով, որպեսզի առկա լինի որակյալ հանցակազմը, ուրեմն պետք է առնվազն առկա լինի հիմնական հանցակազմը, որպիսին, ինչպես նշեց դատարանը, բացակայում է, ուստի բացակայում է նաև դրա որակյալ տեսակը հիմք ընդունելով հիմնական և ծանրացնող հանգամանքներով հանցակազմերի կառուցման օրենսդրական տեխնիկայի կանոնները: Այսինքն, եթե առերևույթ բացակայում է հիմնական հանցակազմը, ուրեմն բացակայում է նաև որակյալ հանցակազմը: Այսպիսով,
դատարանը
հաստատած
համարելով
և
համաձայնվելով
քննիչի,
սկզբնական կալանքի կիրառման մասին առաջին ատյանի դատարանի և ՀՀ վերաքննիչ դատարանի որոշումներում արձանագրված այն հանգամանքի հետ, որ առկա են փաստեր և տեղեկություններ առ այն, որ մեղադրյալն առերևույթ առնչություն ունի իրեն մեղսագրվող դեպքին, որ նա մասնակցություն ունեցել է տուժողի նկատմամբ կատարված ոտնձգությանը, միաժամանակ չանդրադառնալով Էդգար Եղիազարյանին առաջադրված մեղադրանքի
8
հիմնավորվածությանն ու օրինականությանը և չգնահատելով դրանք, քանի որ դա դուրս է այս փուլում դատարանի իրավասությունների շրջանակից, և միաժամանակ հիմք ընդունելով քննիչի կողմից դատարան ներկայացրած դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, որը բացակայել է սկզբնական կալանքի կիրառման ժամանակ, դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի կողմից հիմնավոր կասկածի վերաբերյալ ձևավորած չափանիշների տեսանկյունից չի կարող հաստատված համարվել, որ մեղադրյալին վերագրվող արարքն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներին կամ առկա է այդ հոդվածով նախատեսված հանցակազմի վերաբերյալ հիմնավոր կասկածը:
(...)
Բացի վերոգրյալից, դատարանը գտնում է, որ բացակայում են նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածով նախատեսված խափանման միջոցի կիրառման հիմքերը:
(...)
Անդրադառնալով հանցագործության ծանրությանը, դատարանն արձանագրում է, որ այն սկզբնական կալանքի կիրառման համար կարող է լինել վերաբերելի փաստարկ, եթե ի լրումն դրա առկա են նաև Օրենսգրքի 135-րդ հոդվածում թվարկված որևէ հիմք, ինքնին հանցանքի ծանրությունը բավարար չէ կալանք կիրառելու համար: Այն սկզբունքային նշանակություն ունեցող գործոն է, սակայն ոչ կալանքի կիրառման հիմք: Թեև պետք է փաստել, որ այն ևս բացակայում է, քանի որ ինչպես նշվեց վերևում, սույն դեպքում դատարանի համար հիմնավոր կասկածի տեսանկյունից համոզիչ չէր մեղադրյալի կողմից ենթադրյալ ծանր հանցանքի կատարման փաստի մասին քննիչի հետևությունը, հետևաբար դրա բացակայությունը բացառում է նաև ծանր հանցագործության մասին հետևությունները, համապատասխանաբար նաև անհիմն դարձնում քննիչի միջնորդության մեջ նշված ծանր հանցագործություն կատարելու հիմնավորումներով կալանք ընտրելու մասին քննիչի դատողությունները:
Բացի այդ, հարկ է նկատել, որ քննիչը հանցագործության ծանրությունից զատ որևէ այլ
հիմնավոր
պատճառ
չի
ներկայացրել,
որպեսզի
դատարանը
սույն
դեպքով
համակցության մեջ գնահատի կալանքը որպես խափանման միջոց ընտրելը: Թեև քննիչը միջնորդության մեջ նշել է, որ մեղադրյալը ՛մնալով ազատության մեջ կարող է թաքնվել քննությունից, խոչընդոտել քրեական գործի քննությանը` մինչդատական վարույթում` քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով, սակայն այդ հետևությունները գործի նյութերից բխող ողջամիտ կասկածներով հիմնավորված չեն:
(...)
9
Ինչ վերաբերում է հանցագործության գործիք մետաղական ճկվող ձողանման առարկայի հայտնաբերմանը մեղադրյալի խոչընդոտելուն, ապա դատարանը դա հիմք չի ընդունում, քանի որ անձը գրավով ազատ արձակվելուց գտնվել է ազատության մեջ և եթե դրա հետ կապված որևէ գործողություն կատարելու ցանկություն ունենար, ապա արդեն իսկ կատարած կլիներ: Բացի այդ, դատարանի համոզմամբ այն էական նշանակություն չունի գործի հետագա ընթացքի համար (...) (տե՛ս նյութեր, թերթեր 151-157):
8. Վերաքննիչ դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ արձանագրվել
է. ՛(...) Վերաքննիչ դատարանը, հետազոտելով դատական վարույթի նյութերը, առանց
կանխորոշելու
մեղադրյալի
մեղավորությունը,
առանց
վերջնական
իրավական
գնահատական տալու քրեական գործով ձեռք բերված ապացույցներին, հիմնավոր է համարում Առաջին ատյանի դատարանի հետևությունն առ այն, որ (...) անձի օրինական կալանավորումը թույլատրող իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածն առկա չէ:
Վարույթն իրականացնող մարմինն Առաջին ատյանի դատարան չի ներկայացրել հիմնավոր
փաստարկներ,
որոնք
ուղղակիորեն
մատնանշեին
մեղադրյալ
Էդգար
Եղիազարյանի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ` ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 9-րդ կետերով հանցագործությանը: Առաջին
ատյանի
դատարանը,
պահպանելով
ՀՀ
քրեական
դատավարության
օրենսգրքի 135-րդ և 285-րդ հոդվածների դրույթները, հաշվի առնելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերի վերաբերյալ հիմնավորումները բացակայում են, հանգել է ճիշտ հետևության և մեղադրյալ Էդգար Եղիազարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը մերժել է:
(...) (տե՛ս նյութեր, թերթեր 193-199):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ
բողոքը
քննվում
է
հետևյալ
հիմքերի
սահմաններում
ներքոհիշյալ
հիմնավորումներով.
9. Վճռաբեկ բողոք բերած անձը փաստել է, որ Առաջին ատյանի դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը և Վերաքննիչ դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը հիմնավորված չեն և առերևույթ հակասում են Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումներին:
9.1. Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի բողոքի հեղինակը նշել է, որ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն մեղադրյալներ Է.Եղիազարյանը և Դ.Փարամազյանը
տուժող
Տ.Շախբեկյանի
իրականացրել
միասին
առանց
են
նկատմամբ
ժամանակային
հանցավոր
ընդհատման:
ոտնձգությունն
Ավելին,
տուժող
10
Տ.Շախբեկյանը 2016 թվականի հոկտեմբերի 22-ի հարցաքննության ժամանակ հայտնել է, որ վիճաբանության ընթացքում ինքը բռնել է Դ.Փարամազյանի ձեռքերից և վերնաշապիկից զրկելով նրան իրեն հարվածելու հնարավորությունից, սակայն երբ Է.Եղիազարյանը մետաղյա
ձողով
հարվածել
է
իր
գլխին,
ինքը
թուլացել
է,
ինչի
հետևանքով
Դ.Փարամազյանն ազատվել է իր ձեռքերից: Դրանից հետո Է.Եղիազարյանը շարունակել է հարվածներ հասցնել իր գլխին, իսկ Դ.Փարամազյանը ծակող գործիքով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին:
Ըստ բողոքաբերի նման փաստական տվյալները վկայում են Է.Եղիազարյանի օրինական կալանավորումը թույլատրող իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կասկածն առկա լինելու մասին, մինչդեռ ստորադաս դատարանները հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված չեն համարել:
9.2. Բողոքաբերը փաստարկել է նաև, որ ստորադաս դատարանները կալանքի ժամկետի երկարացման հարցը չեն քննարկել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի համատեքստում, ամբողջական գնահատական չեն տվել մեղադրյալի կողմից
վերոնշյալ
հոդվածով
նախատեսված
գործողությունների
կատարման
հնարավորությանը կամ անհնարինությանը:
Բողոքի հեղինակն ընդգծել է, որ ստորադաս դատարանների կողմից բազմակողմանի վերլուծության չեն ենթարկվել մեղադրյալի անձը, կատարած գործողությունները, նրա արարքի հանրային վտանգավորությունը, ինչն անկասկած հիմք կտար եզրահանգելու, որ առկա
է
Է.Եղիազարյանի
կողմից
մինչդատական
վարույթում
գործի
քննությանը
խոչընդոտելու, ինչպես նաև քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու ողջամիտ ենթադրություն:
10. Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 1-ի և Վերաքննիչ դատարանի 2016 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումները երկու ամսով երկարացնելով մեղադրյալ Է.Եղիազարյանի
նկատմամբ
որպես
խափանման
միջոց
ընտրված
կալանավորման
ժամկետը:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանավորման պայմաններից մեկի հիմնավոր կասկածի մեկնաբանման և դրա առկայությունը ստուգելիս մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմանների կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:
11
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք ստորադաս դատարանների հետևություններն առ այն, որ Է.Եղիազարյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածը բացակայում է:
I. Հիմնավոր կասկածը և դրա ստուգման սահմանները.
13. ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՛Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի
կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
՜…․
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.
՜…․:
՛Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն ՛1. Յուրաքանչյուր ոք ունի
ազատության
և
անձնական
անձեռնմխելիության
իրավունք:
Ոչ
ոքի
չի
կարելի
ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով. (…)
գ)
անձի
օրինական
կալանավորումը
կամ
ձերբակալումը`
իրավախախտում
կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում նրան իրավասու օրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուստը կանխելու համար.
(…):
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն`
՛1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք:
2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:
(…):
13.1. Կալանավորման պայմաններից մեկի ՛հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ նաև Եվրոպական դատարան) իր նախադեպային իրավունքում ձևավորել է, ի թիվս այլնի, հետևյալ դիրքորոշումները
12
- հանցանք
կատարած
լինելու
կասկածի
ողջամտորեն
հիմնավորված
լինելու
պահանջը կամայական ձերբակալման և կալանավորման դեմ երաշխիքի կարևոր մասն է կազմում (տե՛սԳուսինսկին ընդդեմ Ռուսաստանի (Gusinskiy v. Russia) գործով 2004 թվականի մայիսի 19-ի վճիռը, գանգատ թիվ 70276/01, կետ 53),
- ՛հիմնավոր կասկածը եզրույթը ենթադրում է փաստերի կամ տեղեկությունների առկայություն, որոնք հնարավորություն կտան անաչառ դիտորդին եզրակացնելու, որ տվյալ անձը հնարավոր է, որ կատարած լիներ հանցանքը: Սակայն պարտադիր չէ, որ կասկածը հիմնավորող փաստերը բավարարեն այն նույն սանդղակին, որն անհրաժեշտ է անձի դատապարտումը կամ նրա նկատմամբ մեղադրանք առաջադրելը հիմնավորելու համար, քանի որ այդ փաստերը կարող են հայտնաբերվել ավելի ուշ` քրեական գործի քննության փուլում (տե՛ս Կ.Ֆ.-ն ընդդեմ Գերմանիայի (K. F. v. Germany) գործով 1997 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 144/1996/765/962, կետ 57),
- հիմնավոր կասկածի առկայությունը անհրաժեշտ պայման է անձին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականության համար (տե՛ս Մակքեյն ընդդեմ
Միացյալ Թագավորության (McKay v. The United Kingdom) գործով 2006 թվականի հոկտեմբերի 3-ի վճիռը, գանգատ թիվ 543/03, կետ 44): Ըստ այդմ, թեև ձերբակալման պահին և սկզբնական կալանքի ժամանակ պետք է առկա լինի հիմնավոր կասկածը, այնուամենայնիվ, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելիս նույնպես պետք է ցույց տալ, որ այդ կասկածները պահպանվել են և շարունակում են մնալ ՛հիմնավոր (տե՛ս
Ուրտանսն ընդդեմ Լատվիայի (Urtns v. Latvia) գործով 2014 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 16858/11, կետ 32): Ազատությունից զրկելու տևողությունը կարող է լինել կարևոր գործոն կասկածի պահանջվող աստիճանի համար (տե՛ս Մյուրեյն ընդդեմ
Միացյալ Թագավորության (Murray v. The United Kingdom) գործով 1994 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 14310/88, կետ 56),
- կալանքի
հիմնավորվածության
արժանահավատությունն
ու
կարևոր
բարեխղճությունը
(տե՛ս
տարրերից
են
կասկածի
Մյուրեյն
ընդդեմ
Միացյալ
Թագավորության (Murray v. The United Kingdom) գործով 1994 թվականի հոկտեմբերի 28-ի վճիռը, գանգատ թիվ 14310/88, կետ 61): Միևնույն ժամանակ, Եվրոպական դատարանը փաստել է, որ բարեխղճության վրա հիմնված կասկածը չի կարող բավարար համարվել (տե՛ս Գուսինսկին ընդդեմ Ռուսաստանի (Gusinskiy v. Russia) գործով 2004 թվականի մայիսի 19-ի վճիռը, գանգատ թիվ 70276/01, կետ 53),
- այն, թե ինչպիսի կասկածը կարող է համարվել հիմնավոր, կախված է գործի բոլոր հանգամանքներից: Կասկածը չի կարող հիմնված լինել սոսկ այն հավաստիացման վրա, որ առկա է ստույգ, բայց և գաղտնի տեղեկություն (տե՛ս Ֆոկսը, Քեմբելն ու Հարթլին ընդդեմ
Միացյալ Թագավորության (Fox, Campbell and Hartley v. The United Kingdom) գործով 1990 թվականի օգոստոսի 30-ի վճիռը, գանգատներ թիվ 12244/86, 12245/86, 12383/86, կետ 32),
13
- հիմնավոր կասկածը չի կարող առկա լինել, եթե արարքը, որի կատարման մեջ կասկածվում է անձը, դրա կատարման պահին չի համարվել հանցագործություն (տե՛ս Վլոչն
ընդդեմ Լեհաստանի (Wloch v. Poland) գործով 2000 թվականի հոկտեմբերի 19-ի վճիռը, գանգատ թիվ 27785/95, կետ 109, Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06, կետ 136): 13.2. Հիմք ընդունելով նաև Եվրոպական դատարանի ձևավորած վերոգրյալ առանձին դատողությունները Վճռաբեկ դատարանը ՛հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի կապակցությամբ իր նախադեպային իրավունքում փաստել է. ՛(…)Կալանավորման պայմանների թվում հատուկ կարևորություն ունի անձի կողմից իրեն
վերագրվող հանցագործությունը կատարած լինելու հիմնավոր կասկածը (…): (…)
(…) [Յ]ուրաքանչյուր դեպքում [հանցանք կատարած լինելու կասկածը] պետք է լինի ողջամիտ:
(…)
(…) ՛[Հ]անցագործություն կատարած լինելու հիմնավոր կասկած ձևակերպումը չի ենթադրում,
որ
մեղադրյալի
մեղավորությունը
հաստատված
համարելու
համար
անհրաժեշտ է ունենալ հանցանքը տվյալ անձի կողմից կատարված լինելու բավարար ապացույցներ, ինչն ավելի բարձր ապացուցողական չափանիշ է: (…) [Կ]ասկածը հիմնավոր կհամարվի նաև ենթադրյալ հանցագործության հետ կասկածվող անձի օբյեկտիվ կապը հաստատող որոշակի տեղեկությունների ու փաստերի առկայության դեպքում, ընդ որում` անհրաժեշտ
է
ունենալ
նաև
բավարար
հիմքեր`
եզրակացնելու,
որ
դեպքը,
իրադարձությունը համընկնում է այն ենթադրյալ հանցանքին, որի կատարման մեջ անձը կասկածվում է: Այլ կերպ` կասկածը կարող է համարվել հիմնավոր միայն այն դեպքում, երբ անձի
նկատմամբ
կալանքը
որպես
խափանման
միջոց
ընտրելու
վերաբերյալ
միջնորդություն ներկայացնող պաշտոնատար անձը` քննիչը կամ դատախազը, կասկածվող անձի
կատարած
գործողությունների
(անգործության)
վերաբերյալ
կներկայացնի
տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն նրա առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, ինչպես նաև կհիմնավորեն, որ դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, համընկնում է իրեն վերագրվող հանցանքի դեպքին:
(…)
[Վ]արույթն
իրականացնող
մարմնի
կողմից
ներկայացվող
վերոնշյալ
տեղեկությունները, փաստերը կամ ապացույցները պետք է հետազոտվեն մրցակցային դատավարության
կանոնների
պահպանմամբ,
տեղեկություններին,
տվյալներին
կամ
պաշտպանության կողմը:
(…)
ինչը
ապացույցներին
ենթադրում
պետք
է
է,
որ
այդ
ծանոթանա
նաև
14
(…) [Այսպիսով,] Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ազատությունից զրկելու համար անհրաժեշտ է հիմնավորված ողջամիտ ենթադրություն առ այն, որ անձը հանցանք է կատարել, ինչպես նաև առկա են մեղսագրվող արարքի իրական լինելը հավաստող բավարար ապացույցներ: Այդ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք պետք է պատշաճ իրավական
ընթացակարգի
սահմաններում
հետազոտվեն
դատական
քննության
ընթացքում: Դատարանի հետևությունները հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության վերաբերյալ պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված (տե՛ս Վահրամ Գևորգյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի փետրվարի 24-ի թիվ ԵԿԴ/0678/06/10 որոշման 19-23-րդ կետերը):
Զարգացնելով վերը մեջբերված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը
Հարություն Խաչատրյանի գործով որոշման շրջանակներում ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. ՛(…) [Հ]իմնավոր կասկածը պետք է ապահովվի անձի
ազատության
և
անձեռնմխելիության
իրավունքի
հիմնավորված
և
օրինաչափ
սահմանափակումը, իսկ դատական վերահսկողությունը լինի երաշխիք այդ իրավունքի անհիմն սահմանափակումները կանխելու համար:
Այսինքն
մինչդատական
վարույթի
նկատմամբ
դատական
վերահսկողություն
իրականացնելիս դատարանն իրավունք չունի անդրադառնալու մեղադրանքի էությանը, հիմնավորվածությանը,
վերահսկողությունը
քանի
չի
որ
մինչդատական
հետապնդում
վարույթի
կատարված
նկատմամբ
դատական
հանցագործության
բոլոր
հանգամանքները հետազոտելու և դրանց քրեաիրավական գնահատական տալու կամ տրված գնահատականը ստուգելու ու համապատասխան որոշում կայացնելու նպատակ: Այդ հարցերը կարող են քննարկման առարկա դառնալ միայն գործն ըստ էության քննելու և լուծելու ընթացքում, այսինքն հանդիսանում են արդարադատության իրականացման արդյունքում լուծման ենթակա հարցեր: Եթե մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանն անդրադառնա այդ հարցերին և որոշում կայացնի դրանց վերաբերյալ, ապա կխախտվի քրեական դատավարության փուլային
կառուցվածքը,
քրեադատավարական
գործառույթների
տարանջատման
սկզբունքը, իսկ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը կվերածվի բուն արդարադատության իրականացման գործընթացի:
Այլ կերպ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս դատարանը չպետք է այնպիսի հարցեր քննարկի և դրանց վերաբերյալ որոշումներ ընդունի, որոնք կազմում են հետագա դատական քննության առարկան: (…)
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն
15
ապահովելու պարտավորությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապված
հարցեր:
Առաջին`
առկա
են
արդյոք
կասկածը
հիմնավորող
տեղեկություններ, փաստեր կամ ապացույցներ, որոնք ուղղակիորեն կմատնանշեն անձի առնչությունն իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, երկրորդ` դեպքը, որի կատարման մեջ անձը կասկածվում է, առերևույթ համընկնում է քրեական օրենսգրքով սահմանված որևէ հանցակազմի հատկանիշներին (տե՛ս Հարություն Խաչատրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՏԴ2/0009/06/11 որոշման 13րդ և 15-րդ կետերը): Քննարկվող հարցին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև Տիգրան Վահրադյանի գործով
որոշման
շրջանակներում
արտահայտելով
հետևյալ
դիրքորոշումը.
՛(…)
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելիս առաջադրված մեղադրանքում
անձի
մեղավորության
հարցը
քննարկման
առարկա
դարձնելով`
խափանման միջոցը ձեռք է բերում պատժիչ նպատակ: Մինչդեռ խափանման միջոցը կիրառման նպատակով տարբերվում է պատժից:
Խափանման միջոցի կիրառման նպատակը քրեական գործի մինչդատական և դատական քննության ընթացքում կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ինչպես նաև դատավճռի կատարումն ապահովելն է: Մասնավորապես, կալանքի, որպես խափանման միջոցի, կիրառման վարույթը միտված չէ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ փաստական տվյալների հավաքմանը, ստուգմանն ու գնահատմանը: Այդ վարույթի նշանակությունն այն է, որ քննարկվի և լուծվի կալանավորված անձին հասարակությունից ժամանակավորապես մեկուսացնելու և հսկողության ներքո պահելու անհրաժեշտության հարցը` ելնելով գործի քննության շահերից: Այլ կերպ կալանավորման նպատակն է նախաքննության և դատական քննության բնականոն
գործընթացի
ապահովումը,
քրեական
գործի
բնականոն
քննությանը
մեղադրյալի (կասկածյալի) դիմակայության կանխումը, դատավարական գործընթացին մեղադրյալի մասնակցության ապահովումը (…) (տե՛ս Տիգրան Վահրադյանի գործով Վճռաբեկ դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ԼԴ/0197/06/08 որոշման 42-րդ կետը):
Իսկ Ա.Սարգսյանի գործով որոշմամբ Վճռաբեկ դատարանը նշել է. ՛(…) [Ա]նձի
ազատության սահմանափակման դեպքում դատարանները, ի թիվս կալանավորման հիմքերի և այլ պայմանների, քննարկման առարկա պետք է դարձնեն նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված քրեական վարույթը բացառող հանգամանքների առկայության կամ բացակայության հարցը: Եթե կոնկրետ դեպքում առերևույթ առկա և կիրառելի են քրեական վարույթը բացառող հանգամանքներից որևէ մեկը, ապա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը
16
երկարացնելու
կամ
վերահաստատելու
վերաբերյալ
նախաքննության
մարմնի
ներկայացրած միջնորդությունը ենթակա է մերժման:
Այսինքն`
անձի
ազատությունը
սահմանափակելը
կհամարվի
օրինական
և
հիմնավորված միայն կալանավորման հիմքերի և այլ պայմանների միաժամանակյա առկայության և քրեական վարույթը բացառող հանգամանքների բացակայության դեպքում: (…)
(…) [Քրեական վարույթը բացառող հանգամանքի առկայության] անտեսմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու մասին
նախաքննության
մարմնի
միջնորդությունը
բավարարելը
դատական վերահսկողությունը դարձնում է ձևական և ոչ արդյունավետ միջոց, որի հետևանքով էլ չի իրականացվում դատական վերահսկողության առաքելությունը անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովումը և այդ իրավունքների և ազատությունների անօրեն և չհիմնավորված սահմանափակումների բացառումը (տե՛ս Արամ Սարգսյանի գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ԵԿԴ/0503/06/10 որոշման 23-րդ և 28-րդ կետերը):
14. Հիմք ընդունելով Եվրոպական դատարանի ձևավորած դատողությունները, ինչպես նաև վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտված և վերը մեջբերված իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կալանքը որպես խափանման միջոց
կիրառելու յուրաքանչյուր դեպքում պետք է գնահատվի անձի
ազատության իրավունքի սահմանափակման աներկբա անհրաժեշտությունը ավելի բարձր նշանակության
բարիքի,
այն է
հանրային շահի պաշտպանության
տեսանկյունից
ապահովելով հանրային և մասնավոր շահերի ողջամիտ հավ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 հունիսի, 2017 թ.
- Գործի #:
- ԵԱՆԴ/0017/06/16
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
