Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 40 — Ուսումնական հաստատության իրավասությունը և կառավարումը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 40AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 40 — Ուսումնական հաստատության իրավասությունը և կառավարումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 40. Ուսումնական հաստատության իրավասությունը և կառավարումը 1. Ուսումնական հաստատությունն իր իրավասության շրջանակներում կազմակերպում ու իրականացնում է ընդունելության և ուսումնական գործընթացի մեթոդական ապահովման, կազմակերպման և իրականացման, կադրերի ընտրության և տեղաբաշխման, գիտական, ֆինանսական, տնտեսական և այլ գործունեություն` սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին, իրավական ակտերին և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրութ

Ամբողջ Տեքստ

Հոդված 40. Ուսումնական հաստատության իրավասությունը և կառավարումը 1. Ուսումնական հաստատությունն իր իրավասության շրջանակներում կազմակերպում ու իրականացնում է ընդունելության և ուսումնական գործընթացի մեթոդական ապահովման, կազմակերպման և իրականացման, կադրերի ընտրության և տեղաբաշխման, գիտական, ֆինանսական, տնտեսական և այլ գործունեություն` սույն օրենքին, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներին, իրավական ակտերին և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

2. Ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է սույն օրենքին, համապատասխան ոլորտը կարգավորող օրենքին, այլ իրավական ակտերին և ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան:

3. Ուսումնական հաստատությունը կառավարվում է միանձնյա ղեկավարման և ինքնավարության սկզբունքների զուգորդմամբ:

4. Ուսումնական հաստատությունների կառավարման մարմիններն են` հոգաբարձուների խորհուրդը, ուսումնական հաստատության խորհուրդը, ընդհանուր ժողովը, գիտական խորհուրդը, գործադիր մարմինը: Ուսումնական հաստատությունների կառավարման մարմինները, դրանց ձևավորման կարգը և լիազորությունները սահմանվում են համապատասխան ոլորտը կարգավորող օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

5. Ուսումնական հաստատությունը ղեկավարում է տնօրենը, ռեկտորը (պետը), որը նշանակվում (ընտրվում) և ազատվում է ուսումնական հաստատության կանոնադրության համաձայն: Պետական ուսումնական հաստատության տնօրենը, ռեկտորը (պետը) չի կարող միաժամանակ զբաղեցնել այլ պետական պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտամանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:

6. Ուսումնական հաստատության կառավարման բարձրագույն և գործադիր մարմինների միջև լիազորությունները սահմանազատվում են համապատասխան ոլորտը կարգավորող օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ: (40-րդ հոդվածը լրաց. 21.02.00 ՀՕ-36, փոփ.

26.07.01 ՀՕ-209, լրաց.

08.07.05 ՀՕ-165-Ն, փոփ.

01.12.14 ՀՕ-201-Ն, լրաց.

22.05.24 ՀՕ-251-Ն, 11.09.25 ՀՕ-286-Ն ) ( 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել