ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 39 — Հանցակիցների պատասխանատվությունը 1. Համակատարողները հանցագործության համար ենթակա են պատասխանատվության սույն օր
Ամփոփում
Հոդված 39.Հանցակիցների պատասխանատվությունը 1. Համակատարողները հանցագործության համար ենթակա են պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով: 2. Կազմակերպիչը, դրդիչը եւ օժանդակողը ենթակա են պատասխանատվության կատարված հանցանքը նախատեսող հոդվածով՝ հղում կատարելով սույն օրենսգրքի 38-րդ հոդվածին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք միաժամանակ եղել են հանցագործության համակատարողներ: 3. Սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածում նշված հանցագոր
Ամբողջ Տեքստ
Հոդված 39.Հանցակիցների պատասխանատվությունը
1. Համակատարողները հանցագործության համար ենթակա են պատասխանատվության սույն օրենսգրքի Հատուկ մասի նույն հոդվածով:
2. Կազմակերպիչը, դրդիչը եւ օժանդակողը ենթակա են պատասխանատվության կատարված հանցանքը նախատեսող հոդվածով՝ հղում կատարելով սույն օրենսգրքի 38-րդ հոդվածին, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք միաժամանակ եղել են հանցագործության համակատարողներ:
3. Սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածում նշված հանցագործության հատուկ սուբյեկտ չհամարվող անձը, ով մասնակցել է այդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարմանը, տվյալ հանցագործության համար կարող է պատասխանատվություն կրել միայն որպես կազմակերպիչ, դրդիչ կամ օժանդակող:
4. Կատարողի կողմից իրենից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չհասցնելու դեպքում մյուս հանցակիցները պատասխանատվություն են կրում հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձին հանցակցելու համար:
5. Եթե կազմակերպչի, դրդիչի կամ օժանդակողի գործողությունները չեն հաջողվում իրենցից անկախ հանգամանքներով, ապա այդ անձանց պատասխանատվությունը վրա է հասնում համապատասխան հանցագործության նախապատրաստության համար:
6. Հանցակիցները ենթակա են պատասխանատվության միայն հանցագործության այն ծանրացնող հանգամանքների համար, որոնք գիտակցվել են նրանց կողմից:
7. Հանցակիցներին պատասխանատվության ենթարկելիս հաշվի են առնվում հանցագործությանը նրանցից յուրաքանչյուրի մասնակցության բնույթը եւ աստիճանը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — repealed code article (2003–2022)
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
