ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 135 — Աշխատողի իրավունքները՝ գործատուի մոտ պահպանվող անձնական տվյալների պաշտպանության և դրանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու հետ կապված (վերնագիրը խմբ.
Ամփոփում
Հոդված 135. Աշխատողի իրավունքները՝ գործատուի մոտ պահպանվող անձնական տվյալների պաշտպանության և դրանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու հետ կապված (վերնագիրը խմբ. 03.05.23 ՀՕ-160-Ն ) 1. Աշխատողն իրավունք ունի անձամբ կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի (իսկ մինչև տասնվեց տարեկան աշխատողը՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ հոգաբարձուի) գրավոր հարցման հիման վրա ստանալու ամբողջական տեղեկատվություն գործատո
Ամբողջ Տեքստ
Հոդված 135. Աշխատողի իրավունքները՝ գործատուի մոտ պահպանվող անձնական տվյալների պաշտպանության և դրանց վերաբերյալ տեղեկություններ ստանալու հետ կապված (վերնագիրը խմբ. 03.05.23 ՀՕ-160-Ն ) 1. Աշխատողն իրավունք ունի անձամբ կամ լիազորագրով հանդես եկող ներկայացուցչի (իսկ մինչև տասնվեց տարեկան աշխատողը՝ ծնողներից կամ խնամատար ծնողներից կամ որդեգրողներից մեկի կամ խնամակալի կամ հոգաբարձուի) գրավոր հարցման հիման վրա ստանալու ամբողջական տեղեկատվություն գործատուի մոտ պահպանվող իր անձնական տվյալների և դրանց մշակման վերաբերյալ, այդ թվում՝ 1) (կետն ուժը կորցրել է 03.05.23 ՀՕ-160-Ն ) 2) ազատորեն և անվճար ծանոթանալու իր անձնական տվյալներին, ստանալու անձնական տվյալներ պարունակող յուրաքանչյուր գրառման պատճենը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի. 3) ծանոթանալու իրեն վերաբերող բժշկական տվյալներին, ընդ որում` նաև իր ընտրած բժշկի մասնակցությամբ. 4) պահանջելու հանել կամ ուղղել սխալ կամ ոչ լիարժեք, ինչպես նաև սույն օրենսգրքի պահանջների խախտումով մշակված անձնական տվյալները: Այդ պահանջը մերժվելու դեպքում աշխատողն իրավունք ունի գործատուին գրավոր ձևով ներկայացնելու իր անհամաձայնությունը` կցելով համապատասխան հիմնավորումներ. 5) գործատուից պահանջելու իր վերաբերյալ սխալ կամ ոչ լիարժեք տեղեկություններ փոխանցած բոլոր անձանց տեղեկացնել հանված տեղեկությունների, ուղղումների և լրացումների մասին. 6) դատական կարգով բողոքարկելու գործատուի յուրաքանչյուր գործողություն կամ անգործություն` կապված իր անձնական տվյալները մշակելու և պահպանելու հետ: (135-րդ հոդվածը խմբ., փոփ. 03.05.23 ՀՕ-160-Ն ) ( 03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
