Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-13523 հունիսի, 1997 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է Ազգային ժողովի կողմից 23 հունիսի 1997 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 7 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հոդված 7. Պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը Քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունների հերքում, եթե նման տեղեկություններ տարածողը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը: Շահագրգիռ անձանց պահանջով թույլատրվում է քաղաքացու պատվի, արժանապատվության կամ գործարար համբավի պաշտպանություն նաև նրա մահից հետո: Եթե քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածվել են զանգվածային տեղեկատվության միջոցներով, ապա դրանք պետք է հերքվեն զանգվածային տեղեկատվության նույն միջոցներով: Եթե նշված տեղեկություններն առկա են կազմակերպություններից ելնող փաստաթղթում, ապա նման փաստաթուղթը ենթակա է փոխարինման կամ հետկանչման: Մնացած դեպքերում հերքման կարգը սահմանում է դատարանը: Քաղաքացին, որի մասին զանգվածային տեղեկատվության միջոցներով հրապարակվել են նրա իրավունքները կամ օրենքով պաշտպանվող շահերն արատավորող տեղեկություններ, իրավունք ունի իր պատասխանը հրապարակել զանգվածային տեղեկատվության նույն միջոցներով: Քաղաքացին, որի մասին տարածվել են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկություններ, իրավունք ունի այդ տեղեկությունների հերքման հետ պահանջել նաև դրանց տարածմամբ պատճառված նյութական և բարոյական վնասների հատուցում: Եթե անհնար է պարզել քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածող անձին, ապա այդ քաղաքացին իրավունք ունի դիմել դատարան` տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով: Քաղաքացու գործարար համբավի պաշտպանության մասին սույն հոդվածի դրույթները համապատասխանաբար կիրառվում են իրավաբանական անձի գործարար համբավի պաշտպանության նկատմամբ»: Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7 1 հոդվածով. «Հոդված 7 1 . Բարոյական վնասի հատուցումը Եթե քաղաքացուն պատճառվել է բարոյական վնաս (ֆիզիկական կամ բարոյական տառապանք) նրա անձնական ոչ նյութական իրավունքները խախտող կամ քաղաքացուն պատկանող այլ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող գործողություններով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում, ապա դատարանը կարող է խախտողի վրա դնել նշված վնասի դրամական հատուցման պարտականություն: Բարոյական վնասի հատուցման չափերը որոշելիս դատարանն ուշադրություն է դարձնում խախտողի մեղքի աստիճանի և ուշադրության արժանի այլ հանգամանքների վրա: Դատարանը պետք է հաշվի առնի նաև վնաս կրած անձի անհատական առանձնահատկությունների հետ կապված ֆիզիկական և բարոյական տառապանքների աստիճանը: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բարոյական վնասը կարող է հատուցվել նաև իրավաբանական անձին»: Հոդված 3. Օրենսգրքի 447 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Վնաս պատճառող անձը պարտավոր է լրիվ ծավալով հատուցել քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև կազմակերպությանը պատճառած նյութական և բարոյական վնասը»: Հոդված 4. Օրենսգրքի 460 հոդվածում «217 հոդված» բառերը փոխարինել «7 1 և 217 հոդվածներ» բառերով: Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան Երևան 19 հուլիսի 1997 թ. ՀՕ-135 Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-135 Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (21.08.1997-01.01.1999) Կարգավիճակ Չի գործում Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 1997.08.11/18 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 23.06.1997 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 19.07.1997 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 21.08.1997 Ուժը կորցրել է 01.01.1999 Հիմնական ակտ 23.06.1997, ՀՕ-135 Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 04.06.1964, 04.06.1964, Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 հունիսի, 1997 թ.
Գործի #:
ՀՕ-135
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել