ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 25 դեկտեմբերի 2006թ. ՍԴԴԿՈ - | ՌՈՒԲԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
25 դեկտեմբերի 2006թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի I-ին դատական կազմը Նախագահությամբ` Հ. Դանիելյանի
Անդամակցությամբ` Վ. Հովհաննիսյանի
Ռ. Պապայանի
Քննության առնելով ՀՀ քաղաքացի Ռուբեն Թորոսյանի դիմումի ընդունելիության հարցը
ՊԱՐԶԵՑ
Քաղ. Ռուբեն Թորոսյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2 հոդվածի սահմանադրականությունը։
Ներկայացված դիմումը համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6 կետի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2, 4, 5 կետերի, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։ Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը եւ մուծվել է պետական տուրքը։ Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները եւ գտնում է, որ իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը։ Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69 հոդվածի 6 կետով, Սահմանադրական դատարանի I-ին կազմը
ՈՐՈՇԵՑ
Ռ. Թորոսյանի դիմումը` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2 հոդվածի սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության: կազմել գործ, որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ
- ՏԱՐԱՆԻ BELU 11 4
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 25 դեկտեմբերի, 2006 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
