Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-38-Ն3 դեկտեմբերի, 2003 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2003 թվականի դեկտեմբերի 3-ին «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-491) 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «2. Գույքահարկ վճարող կազմակերպությունները գույքահարկի եռամսյակային հաշվարկները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ ներկայացնում են` 1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` ա) Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված` ըստ համայնքների)` մինչև 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաև շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին` 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած, բ) Երևան քաղաքից դուրս գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրի հաշվառող մարմին (առանձնացված` ըստ համայնքների). 2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով` ա) Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում հաշվառված կազմակերպությունները` իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին` մինչև 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաև իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին` 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած, բ) Երևան քաղաքից դուրս հաշվառված կազմակերպությունները` իրենց գտնվելու վայրի հաշվառող մարմին:»: Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հոդված 23. Գույքահարկ վճարողներին հաշվառող մարմինները 1. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական անձանց մասով գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են հանդիսանում` 1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները` մինչև 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները` 2006 թվականի հունվարի 1-ից սկսած, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի. 2) անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից` ֆիզիկական անձանց շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի ինքնուրույն հաշվարկն իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինները գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող մարմին են հանդիսանում սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն գույքահարկի ինքնուրույն հաշվարկն սկսելու օրվանից:

2. Սույն օրենքի իմաստով կազմակերպությունների մասով գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են հանդիսանում` 1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները` մինչև 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները` 2006 թվականի հունվարի 1-ից սկսած, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի. 2) անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից` Երևան քաղաքի թաղային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպությունները հաշվառող մարմին են հանդիսանում 2004 թվականի հունվարի 1-ից սկսած: Մինչև 2005 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքի թաղային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպությունները հաշվառող մարմին են հանդիսանում հարկային մարմինների հետ համատեղ: Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2003 թ. դեկտեմբերի 22 Երևան ՀՕ-38-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-38-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2004-01.01.2021) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2003.12.30/63(298) Հոդ.1260 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.12.2003 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 22.12.2003 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2004 Ուժը կորցրել է 01.01.2021 Հիմնական ակտ 03.12.2003, ՀՕ-38-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 26.12.2002, ՀՕ-491-Ն 26.12.2002, ՀՕ-491-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 դեկտեմբերի, 2003 թ.
Գործի #:
ՀՕ-38-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել