«ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 235-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-54)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 23 հուլիսի 2018թ. ՍԴԱՈ - 54 | «ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 235-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
«ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 235-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ
ՄԱՍԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼե ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, քննության առնելով Սուրեն Գրիգորյանի դիմումի հիման վրա «ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմի առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. Սուրեն Գրիգորյանը 2018 թվականի հունիսի 28-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 72-րդ, 78-81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի «Ապօրինի կերպով կրելը» դրույթը։ կամ
Բացահայտել նույն դրույթի սահմանադրաիրավական բովանդակությունը (սահմանելով Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայման հնարավորություն)»։
2. Դիմողը նշում է, որ վիճարկվող հոդվածի դիսպոզիցիան և դրանում օգտագործվող «ապօրինի» բառը ենթադրում են, որ հանցանքը կատարելու համար պարտադիր է այդ գործողություններն օրենքով կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված պայմանների խախտմամբ /այն է ապօրինի/ կատարելը։ Այլ կերպ ասած քննարկվող դեպքում օրենսդիրը քրեական պատասխանատվություն է սահմանել ոչ թե սառը զենք կրելու համար, այլ այն ապօրինի կրելու համար։ Ըստ դիմողի իրեն առաջադրված, իսկ հետո նաև դատապարտման հիմքում դրված մեղադրանքում բացակայել է այն նորմատիվ իրավական ակտի վկայակոչումը, որը ենթադրաբար կարող էր խախտված լինել և առաջացնել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշներ։
Դիմողը գտնում է, որ նախատեսված չէ սառը զենք կրելու թույլտվություն ստանալու օրինական ընթացակարգ, որը խախտելու դեպքում կարող է առաջանալ ՀՀ քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթով նախատեսված հանցակազմը։ Դիմողի կարծիքով վիճարկվող դրույթը բլանկետային է, և առկա է օրենսդրական բաց, քանի որ որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ դրանով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների իրականացման, այն է սառը զենք կրելու կարգը, որը չպահպանելը (խախտելը) կարող է հանգեցնել այդպիսիք ապօրինի կերպով կատարելուն։
Ըստ դիմողի վիճարկվող դրույթը չի համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին այնքանով, որքանով նորմում օգտագործված «ապօրինի» եզրույթը չի բխում տվյալ ոլորտը կարգավորող «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգավորումներից չապահովելով մարդու և քաղաքացու Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների ու ազատությունների ապահովման և պաշտպանության անհրաժեշտությունը, դրանց սահմանափակումների թույլատրելիությունը։
3. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից գործի քննությունը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման, հետևյալ պատճառաբանությամբ.
դիմողը վկայակոչում է օրենսդրական բացի խնդիր հիմնավորումներ ներկայացնելով առ այն, որ «... վիճարկվող դրույթը բլանկետային է, և առկա է օրենսդրական բաց, քանի որ որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չէ դրանով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող գործողությունների իրականացման, այն է սառը զենք կրելու կարգը, որը չպահպանելը (խախտելը) կարող է հանգեցնել այդպիսիք ապօրինի կերպով կատարելուն... »։
Սահմանադրական դատարանն իր 2010 թվականի փետրվարի 5-ի ՍԴՈ-864 որոշման մեջ, անդրադառնալով իրավունքի բացի հաղթահարման գործում Սահմանադրական դատարանի և օրենսդիր մարմնի իրավասությունների հարաբերակցությանը, նշել է, որ բոլոր դեպքերում, երբ իրավունքի բացը պայմանավորված է իրավակարգավորման ոլորտում գտնվող կոնկրետ հանգամանքների առնչությամբ նորմատիվ պատվիրանի բացակայությամբ, ապա նման բացի հաղթահարումն օրենսդիր մարմնի իրավասության շրջանակներում է։ Սահմանադրական դատարանը գործի քննության շրջանակներում անդրադառնում է օրենքի այս կամ այն բացի սահմանադրականությանը, եթե վիճարկվող նորմի բովանդակությամբ պայմանավորված իրավական անորոշությունն իրավակիրառական պրակտիկայում հանգեցնում է տվյալ նորմի այնպիսի մեկնաբանությանն ու կիրառմանը, որը խախտում է կամ կարող է խախտել կոնկրետ սահմանադրական իրավունք։ Զարգացնելով իր վերոնշյալ իրավական դիրքորոշումները Սահմանադրական դատարանը 2010 թվականի սեպտեմբերի 14-ի ՍԴՈ-914 որոշմամբ արձանագրել է, որ օրենսդրական բացը կարող է հանդիսանալ Սահմանադրական դատարանի քննության առարկա միայն այն դեպքում, երբ օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ, կամ օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա, երբ առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը։
Գործի դատավարական նախապատմությունը վկայում է, որ դիմողը Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի մայիսի 22-ի դատավճռով ճանաչվել է մեղավոր ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասում նախատեսված հանցանքում և դատապարտվել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով։ Նշված դատավճռում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ «…«Զենքի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն
«Քաղաքացիական է համարվում այն զենքը, որը նախատեսված է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինքնապաշտպանության, ինչպես նաև որսորդությամբ և սպորտով զբաղվելու համար։
… Քաղաքացիական զենքը ստորաբաժանվում է. (...)
3. Որսորդական զենքի
(…)
ե) սառը շեղբավոր զենք։
(…)ե։
… «Զենքի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված է ՀՀ քաղաքացիների զենք ձեռք բերելու իրավունքը, որի համաձայն
«(…) Որսորդական շեղբավոր սառը զենք ձեռք բերելու իրավունք ունի որսորդական հրազեն պահելու և կրելու թույլտվություն ստացած քաղաքացին։ Ձեռք բերված որսորդական շեղբավոր սառը զենքը վաճառող կազմակերպությունն անմիջապես գրանցում է քաղաքացու որսորդությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթղթում։ (…)ե։ «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասինե ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի թիվ 673 որոշման 1-ին կետի ա) ենթակետով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությանե կանոնների 59-րդ կետի «գե ենթակետի համաձայն «59. Ոստիկանության մարմինների կողմից տրված լիցենզիայի կամ զենքի որոշակի տեսակներ ու մոդելներ կրելու և պահելու թույլտվության հիման վրա զենք կրելը թույլատրվում է (…)
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին որսի, սպորտային միջոցառումների, մարզական և ուսուցողական հրաձգության ժամանակ, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում»։
«Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն
«Հայաստանի Հանրապետության տարածքում որսի իրավունք ունեն
1) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր սույն օրենքով սահմանված կարգով հանձնել են որսորդական մինիմում և օրենքով սահմանված կարգով ստացել են սույն օրենքի 19-րդ հոդվածում նշված որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթեր. (…)ե։
Նույն օրենքի 19-րդ հոդվածի համաձայն
«Որս կատարելու անհրաժեշտ փաստաթղթերն են
1) որսորդական զենք կրելու վկայականը.
2) կենդանիների որսի թույլտվությունը.
3) որսորդական վկայականը։ե։
Վերոշարադրյալ նորմերի վերլուծության արդյունքում Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը եզրահանգել է, որ սառը զենք հանդիսացող որսորդական դանակն անձը որսի նպատակով կարող է կրել միայն այն դեպքում, եթե նա ունի որսորդական հրազեն պահելու և կրելու թույլտվություն։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, վերահաստատելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի մայիսի 22-ի դատավճռում շարադրված դիրքորոշումները, 2017 թվականի հոկտեմբերի 3-ի որոշմամբ դիմողի վերաքննիչ բողոքը մերժել է, իսկ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2017 թվականի մայիսի 22-ի դատավճիռը քրեական գործով ըստ մեղադրանքի Սուրեն Աշոտի Գրիգորյանի ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասով թողել է օրինական ուժի մեջ։
Խնդրո առարկա քրեական գործով դատարանների արտահայտած իրավական դիրքորոշումները, ինչպես նաև «Զենքի մասին» ՀՀ օրենքով, «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությունը կարգավորելու մասին» ՀՀ կառավարության 1999թ. հոկտեմբերի 26-ի թիվ 673 որոշման 1-ին կետի ա) ենթակետով հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական ու ծառայողական զենքի և դրա փամփուշտների շրջանառությանե կանոններով, «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավակարգավորումները վկայում են, որ օրենսդրական առկա կանոնակարգումները սահմանում են որսորդական սառը շեղբավոր զենք կրելու կարգը։
Հետևաբար, խնդրո առարկա գործի շրջանակներում առկա չեն Սահմանադրական դատարանի ՍԴՈ-914 որոշման մեջ ամրագրված երեք պայմաններից որևէ մեկը, այն է
• օրենսդրության մեջ առկա չեն այդ բացը լրացնելու այլ իրավական երաշխիքներ,
• օրենսդրության մեջ համապատասխան իրավական երաշխիքների առկայության պարագայում ձևավորված է հակասական իրավակիրառական պրակտիկա,
• առկա օրենսդրական բացը չի ապահովում այս կամ այն իրավունքի իրացման հնարավորությունը, որի առկայությամբ հնարավոր կլիներ դիմողի կողմից վկայակոչված օրենսդրական բացը քննության առարկա դարձնել
Սահմանադրական դատարանում։
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1- ին կետի, 169–րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Սուրեն Գրիգորյանի դիմումի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 4-րդ մասի Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալե գործի քննության ընդունումը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ
23 հուլիսի 2018 թվականի
ՍԴԱՈ-54
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 23 հուլիսի, 2018 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-54
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
