ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 425 — Հարկային հաշիվների դուրս գրման սահմանափակումները խախտելը 1.
Ամփոփում
Հոդված 425. Հարկային հաշիվների դուրս գրման սահմանափակումները խախտելը 1. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հարկային հաշիվների դուրս գրման սահմանափակումների խախտմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկ վճարողները պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը Օրենսգրքով սահմանված կարգով վճարել պետական բյուջե, եթե դուրս գրված հարկային հաշիվը սահմանված կարգով չեղյալ չի համարվել: 2. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված
Ամբողջ Տեքստ
Հոդված 425. Հարկային հաշիվների դուրս գրման սահմանափակումները խախտելը 1. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հարկային հաշիվների դուրս գրման սահմանափակումների խախտմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկ վճարողները պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը Օրենսգրքով սահմանված կարգով վճարել պետական բյուջե, եթե դուրս գրված հարկային հաշիվը սահմանված կարգով չեղյալ չի համարվել:
2. Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում կազմակերպությունները և ֆիզիկական անձինք պարտավոր են Օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հաշվարկվող՝ ԱԱՀ-ով հարկման բազային համապատասխանող ԱԱՀ-ի գումարի և հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի դրական տարբերությունը Օրենսգրքով սահմանված կարգով վճարել պետական բյուջե: (425-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.06.19 ՀՕ-68-Ն ) (25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
